Սեմինարիա
Ալմա 8․ Լսեք ու հնազանդվեք Երկնային Հորը


«Ալմա 8․ Լսեք ու հնազանդվեք Երկնային Հորը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 8

Լսեք ու հնազանդվեք Երկնային Հորը

Նկար
Ալման և Ամուղեկը

Գուցե դժվար լինի հնազանդվել Երկնային Հորը, բայց այն մեծագույն երջանկություն է բերում։ Երբ Ալման ու Ամուղեկը հավատք գործադրեցին և հետևեցին Աստծո հրահանգին, Աստված օրհնեց նրանց և նրանց շրջապատողներին։ Այս դասը կօգի ձեզ լսել և հնազանդվել Երկնային Հորը ձեր կյանքում։

Օգնեք ուսանողներին զգալ, որ իրենց ներդրումը գնահատվում է։ Լսելու համար պահանջվում է, որ ուսուցիչն ավելի մեծ ուշադրություն դարձնի ուսանողի կարիքին, այլ ոչ թե հետևի դասի ծրագրով նախատեսված հաջորդ նյութին։ Պատրաստ եղեք մի կողմ դնել ձեր ծրագիրը, ինչպես հուշում է Հոգին, և լսեք ուսանողների գաղափարները։ Ձեր խոսքերով ու գործողություններով հասկացրեք նրանց, որ դուք հաճույքով կլսեք նրանց:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք աղոթել և հարցնել Երկնային Հորը, թե Նա ինչ է ցանկանում, որ իրենք անեն՝ Նրան լիարժեք հետևելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հետևեք Երկնային Հորը

Եթե ուսանողների համար դա ավելի կարևոր լինի, քան ստորև ներկայացվող օրինակները, կարող եք դասը սկսել՝ առաջարկելով նրանց կիսվել, թե ինչ դժվար բաներ կարող է Տերը խնդրել նրանց անել։

Մտածեք, թե ինչ կզգայիք, եթե Երկնային Հայրը խնդրեր ձեզ անել հետևյալը, և ինչու այդպես կզգայիք․

  • Ավետարանով կիսվեք մեկի հետ, ով նախկինում մերժել է ձեր հրավերները։

  • Ընկերացեք ձեր դպրոցից որևէ մեկի հետ, ով սիրված չէ կամ մերժված է և օգնեք նրան։

    Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ կզգային և ինչու։

  • Երկնային Հայրն ի՞նչ այլ պատվիրաններ կամ հուշումներ կարող է տալ մեզ, որոնք ընդունելը կամ դրանց հնազանդվելը կարող է դժվար լինել։ Այդ իրավիճակներն ինչո՞ւ կարող են այդքան դժվար լինել։

Այսօր ուսումնասիրվող գլխում Աստված Ալմային հրահանգել էր առերեսվել վերոնշյալ առաջին սցենարի նման մի իրավիճակի, իսկ Ամուղեկը բախվել էր երկրորդին նման մի իրավիճակի։ Մի պահ խորհեք, թե արդյոք կան Աստծո կողմից տրված պատվիրաններ կամ հուշումներ, որոնց հնազանդվելը դժվար է ձեզ համար։ Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք, թե Ալման և Ամուղեկը ինչպես հաղթահարեցին իրենց դժվարությունները և հետևեցին Աստծո պատվիրաններին։ Փնտրեք Երկնային Հոր օգնությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ավելի լավ լսել ու հետևել Նրան։

Ստորև առանձին վերնագրերով ներկայացված Ալմայի ու Ամուղեկի պատմությունները կարդալու և դրանցով կիսվելու համար ուսանողներին կարող է օգնել որևէ դասընկերոջ հետ աշխատելը։ Կամ ուսանողների մի կեսին առաջարկեք կարդալ Ալմայի, իսկ մյուս կեսին՝ Ամուղեկի պատմությունը։ Այնուհետև, ուսանողները կարող են մյուս պատմությունը կարդացած որևէ դասընկերոջ հետ զույգ կազմել և միմյանց բացատրել, թե ինչ են կարդացել։ Ցուցադրեք ուղեկցող հարցերը, որպեսզի կարդալու ընթացքում ուսանողները կարողանան օգտվել դրանցից։

Ալմայի փորձառությունը

Կարդացեք Ալմա 8.8–18 հատվածը և փնտրեք, թե Աստված ինչ էր խնդրել Ալմային անել, և դա ինչու կարող էր դժվար լինել նրա համար։ Փորձեք կարդալու ընթացքում մտովի պատկերացնել իրադարձությունները։ Կարող եք դիտել «Ալման և Ամուղեկն ուղարկված են Աստծո զորությամբ» տեսանյութի 0:36-2:22 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, և հետևեl ձեր սուրբ գրություններին:

  • Հատված 14-ում ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչ էր զգում Ալման, երբ ստացավ այդ պատվիրանը։

  • Հատված 18-ում ո՞ր արտահայտությունն է նկարագրում, թե որքան ժամանակ պահանջվեց Ալմայից հնազանդվելու համար։

  • Ըստ ձեզ՝ Ալման ինչո՞ւ այդքան արագ հնազանդվեց, թեև այդքան վշտացած էր։

Ամուղեկի փորձառությունը

Կարդացեք Ալմա 8.19–21, 10.4–11 հատվածները՝ տեսնելու, թե ինչ պատահեց հաջորդիվ: (Օգտակար կլինի իմանալ, որ Ամուղեկն իր փորձառության մասին պատմել է Ալմա 10.4–11 հատվածներում)։ Փորձեք կարդալու ընթացքում մտովի պատկերացնել իրադարձությունները։ Կարող եք շարունակել դիտել «Ալման և Ամուղեկն ուղարկված են Աստծո զորությամբ» տեսանյութի 2:22-4:03 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։

  • Ալմա 10.4–6 հատվածներից ի՞նչ ենք իմանում Ամուղեկի մասին։ Այդ գործոններն ինչո՞ւ էին դժվարացրել նրա համար Աստծուն հնազանդվելը։

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ էր շարունակում ձեռք մեկնել Ամուղեկին, չնայած որ անցյալում նա չէր հնազանդվել։

Կարդացեք Ալմա 8.26–32 հատվածները՝ տեսնելու, թե Ամուղեկն ու Ալման ինչպես էին օրհնված իրենց գործողությունների համար։

  • Ի՞նչ սկզբունքներ սովորեցիք Ալմայի և Ամուղեկի պատմությունից։

Լսեք ուսանողների պատասխանները։ Այդ սկզբունքները գրեք գրատախտակին։ Հարցրեք, թե այդ սկզբունքների ըմբռնումն ինչու է կարևոր։ Օգտագործելով ուսանողների բառերը՝ գրատախտակին գրեք ներքևի սկզբունքի նման մի սկզբունք։

Ձեր բացահայտած սկզբունքներից մեկը կարող է լինել սա․ երբ մենք լսում և հնազանդվում ենք Երկնային Հորը, Նա օրհնում է մեզ և ուրիշներին։ Մենք կարող ենք լսել Աստծո խոսքը տարբեր ձևերով։ Օրինակ՝ ինչպես Ալման, այնպես էլ Ամուղեկը, Աստծո խոսքը լսել էին հրեշտակից։

Օգտակար կլինի ուսանողների հետ քննարկել, թե ինչ տարբեր ձևերով կարող ենք լսել Աստծո խոսքը։ Կարող եք ուսանողներին հանձնարարել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Աստվածաշնչի բառարանում ուսումնասիրել «Հայտնություն» բառը։

Լսեք Նրան

Ստորև ներկայացվող վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին հաղթահարել Աստծուն լսելու և հնազանդվելու ճանապարհին ունեցած խոչընդոտները։ Վարժությունը կատարելու լավագույն ձևը դասարանով կամ փոքր խմբերով քննարկումն է։ Ուսանողները կարող են կիսվել գաղափարներով և գրել դրանք գրատախտակին։ Խրախուսեք ուսանողներին տալ հարցեր և օգնել միմյանց գտնել պատասխանները։ Որպես այս վարժության մաս կարող եք առաջարկել կամ օգտագործել ստորև ներկայացված գաղափարներից մի քանիսը։

Ամուղեկն ասել է․ «Ես կանչվել եմ շատ անգամ, և ես չեմ կամեցել լսել» (Ալմա 10.6)։ Իր կյանքի ավելի վաղ շրջանում Ալման որոշ ժամանակ նույնպես չէր լսում Աստծուն (տես Մոսիա 27.8

Պատկերացրեք, որ ձեզ ծանոթ մեկը դժվարանում է լսել և հնազանդվել Աստծուն։ Մի քանի րոպե քննարկեք, թե ինչը կոգեշնչի այդ մարդուն վստահել Տիրոջը։ Դա կարող է լինել հետևյալը.

  • Ալմայի և Ամուղեկի հնազանդության օրինակը

  • Երկնային Հորը Փրկչի հնազանդության օրինակը

  • Սուրբ գրությունների այլ պատմություններ, որոնցում ինչ-որ մեկը լսել և հնազանդվել է Աստծուն

  • Օրհնություններ, որ ունեցել եք, երբ լսել և հնազանդվել եք Աստծուն

Կարող եք դիտել «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» տեսանյութի 1:40-4:25 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։ Տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը նկարագրում է մի երիտասարդ տղայի, որն անորոշության ժամանակաշրջանում, հետևելով հուշմանը, գործում է հավատքով և հնազանդությամբ։

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով:

Ժամանակ հատկացրեք և գրի առեք Երկնային Հորից ստացած ձեր բոլոր տպավորությունները։ Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ այդ տպավորություններով գործելու համար։ Դա կարող է լինել առանձին պատվիրաններին կամ հուշումներին հնազանդվելու պարտավորությունը և քայլերը, որ պետք է ձեռնարկեք։ Եթե դժվար է հնազանդվել այս պատվիրաններին, կարող եք աղոթել, որ Երկնային Հայրն օգնի ձեզ։

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ կցանկանային հիշել Ալմայի և Ամուղեկի օրինակներից։

Ձեր ուսանողների հետ կիսվեք ձեր այն վկայությամբ, որ Երկնային Հայրը կօգնի նրանց, երբ ձգտեն լսել ու հնազանդվել Նրան։