Սեմինարիա
Ալմա 42, Մաս 2․ «Ողորմածություն ստանում է ապաշխարողը»


«Ալմա 42, Մաս 2․ «Ողորմածություն ստանում է ապաշխարողը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 42, Մաս 2», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 42, Մաս 2

«Ողորմածություն ստանում է ապաշխարողը»

Նկար
Հիսուս Քրիստոսի նկարը՝ գթասրտորեն ձեռքը մեկնելիս

Որպեսզի օգնի իր որդի Կորիանթոնին ապաշխարել, Ալման ուսուցանում էր Աստծո արդարության և ողորմածության մասին, և ինչպես է, որ «բացի անկեղծորեն ապաշխարողից, ոչ մեկը չի փրկվում» (Ալմա 42.24)։ Երբ մենք հասկանում ենք Երկնային Հոր ողորմածության ծրագիրը, մենք հակված ենք ապաշխարելու։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավորություն տալիս ձեզ ստանալ Երկնային Հոր ծրագրում խոստացված ողորմածությունը։

Ուսանողներին առաջարկեք վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Ուսանողների սրտերը կփոխվեն, երբ նրանք Հիսուս Քրիստոսի մասին խոսելուց զատ սկսեն վկայել Նրա մասին՝ որպես իրենց անձնական Քավիչի, որին պետք է ճանաչել, սիրել և վստահել։ Փնտրեք արդյունավետ եղանակներ, որոնցով կարող եք առաջարկել ուսանողներին միմյանց հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք սուրբ գրություններում գտնել անկեղծ ապաշխարություն ցուցաբերած մի մարդու կամ խմբի օրինակ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օրենքը նախատեսում է պատիժ

Ստորև ներկայացվածը նախատեսված է օգնելու ձեզ գնահատել ուսանողների ընկալումը Աստծո արդարության և ողորմածության մասին։ Ըստ անհրաժեշտության վերանայեք «Ալմա 42, Մաս 1» դասում ներկայացված արդարության և ողորմածության սահմանումները։

  • Ո՞ր հանգամանքներում է անհրաժեշտ արդարությունը։ Իսկ ողորմածությո՞ւնը։

Մենք օրհնված ենք, քանի որ Երկնային Հայրը և արդար է, և ողորմած։ Երկնային Հոր ծրագրի շնորհիվ մենք բոլորս հետ ենք բերվելու Աստծո ներկայությանը, որպեսզի դատվենք (տես Ալմա 42.23)։ Իր մեղսավոր վիճակում Կորիանթոնը պատրաստ չէր դատաստանին։ Ալման հույս ուներ, որ ուսուցանելով Երկնային Հոր ծրագրի մասին, կմղեր Կորիանթոնին ապաշխարել ու ծառայել Աստծուն։ Ալմա 42 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Ալման Կորիանթոնին այն մասին, թե ինչ պետք է նա անի՝ Աստծո ողորմածությունը ստանալու համար։

Ուսանողների համար օգտակար կլինի քննարկել հասարակության տարբեր օրենքները, թե ինչու է շահում հասարակությունը, երբ օրենքը պահպանվում է, և ինչու է կարևոր, որ օրենքի խախտումը հետևանքներ ունենա։ Դա կարող է պատրաստել ուսանողներին կարդալու Ալմա 42.17–21 հատվածները։

Օրենքները Երկնային Հոր ծրագրի էական մասն են կազմում ճիշտ այնպես, ինչպես որ կարևոր դեր են կատարում հասարակության մեջ։

Կարդացեք Ալմա 42.17–21 հատվածները և փնտրեք Երկնային Հոր ծրագրի օրենքի նպատակները (տես նաև 2 Նեփի 2.13

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր ծրագրի օրենքի մասին։

Գրատախտակին ստորև պատկերվածի նման մի կշեռք նկարեք։ Կարող եք օգտագործել նկարը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ արդարության, օրենքի և ողորմածության միջև կապը։ Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում հարցեր տալ։

Երբ ուսանողները հարցեր ունենան, օգտակար կլինի կիսվել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի մեկ կամ մի քանի պնդումներով։

Նկար
կշեռքի գծապատկեր

Կշեռքն անվանեք «արդարություն»։

Արդարության օրենքի համաձայն մենք ստանում են մեր գործողությունների հետևանքները։ Մենք ստանում ենք օրհնություններ, երբ օրենքը խախտելիս հնազանդվում ենք օրենքին ու պատժին։

Կշեռքի մի կողմն անվանեք «օրենքի խախտում», մյուս կողմը՝ «մեղսավորի կրած պատիժը»։

Եթե խախտում ենք օրենքը, խախտվում է կշեռքը հավասարակշռությունը։ Արդարությունը պահանջում է, որ կշեռքը հավասարակշռված լինի։ Վճարը (կամ պատիժը) պահանջվում է կշեռքը հավասարակշռելու համար (տես Ալմա 42.22

  • Ի՞նչ տեղի կունենար մեզ հետ, եթե արդարության կշեռքը միայն մեր պատժով հավասարակշռվեր։

Մեղքի պատիժը հոգևոր մահն է՝ «կտրված լինելով Տիրոջ ներկայությունից» (Ալմա 42.11

Ողորմածություն ստանում են ապաշխարողները

Քանի որ Աստված «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» է (Ալմա 42.15), Նա ծրագիր է պատրաստել, որպեսզի կարողանանք ողորմածություն ստանալ, երբ մեղք ենք գործում։

Կարդացեք Ալմա 42.15, 22–25 հատվածները և փնտրեք, թե ինչ է տրամադրում Երկնային Հոր ծրագիրը արդարության կշեռքը հավասարակշռելու համար։

Գրատախտակին համապատասխանեցրեք կշեռքի անվանումները ըստ հետևյալ ցուցումների։

Արդարության կշեռքի նկարում խաչ քաշեք մեղսավոր բառի վրա կամ ջնջեք այն և փոխարինեք Փրկիչ բառով։

Որպեսզի օգնեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա և իմաստալից քննարկում ունենալ, կարող եք կարդալ փակագծերում նշված հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը կամ բոլորը։ Քննարկեք, թե առաջարկված հատվածներն ինչպես են օգնում պատասխանել հարցերին։

  • Ձեր բառերով ինչպե՞ս կբացատրեք արդարության կշեռքի գծապատկերը։

  • Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի ողորմածություն շնորհվի (տես Վարդապետություն և Ուխտեր 19.16–19

  • Ի՞նչ է պահանջվում մեզնից՝ Փրկչի ողորմածությունը ստանալու համար (տես Ալմա 12.32–34, 34.15–16

Սկզբունքներից մեկը, որ սովորում ենք, այն է, որ եթե մենք իրապես ապաշխարող ենք, Փրկչի Քավությամբ ողորմածություն ենք ստանում։

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «իրապես ապաշխարող», ուսանողները կարող են կարդալ ստորև առաջարկվող սուրբ գրություններից մի քանիսը։ Նրանք կարող են հիշել նաև նախապատրաստման աշխատանքը և կիսվել սուրբ գրությունների այն մարդկանց օրինակներով, որոնք իրապես ապաշխարող էին։

Ապաշխարող նշանակում է լինել խոնարհ և վշտանալ մեղքի պատճառով (տես Բ Կորնթացիս 7.10, 2 Նեփի 2.7, Մոսիա 4.10)

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են միայն իրապես ապաշխարողները փրկվում։

Պատկերացրեք, որ դուք Կորիանթոնն եք և դեռ չեք ապաշխարել ձեր բոլոր մեղքերի համար։ Կարդացեք Ալմա 42.26–30 հատվածները և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կմղեն ձեզ ապաշխարության։

  • Ո՞ր բառերը կամ արտահայտությունները կմղեն ձեզ ապաշխարության։ Ինչո՞ւ։

Երկնային Հոր ծրագրի (տես Ալմա 40–42) մասին ուսուցանելուց հետո Ալման Կորիանթոնին հիշեցրեց, որ նա «կանչված [է] Աստծու կողմից՝ քարոզելու խոսքը», որպեսզի «հոգիներ բերի ապաշխարության» (Ալմա 42.31)։ Կորիանթոնը ապաշխարեց իր մեղքերի համար և ի կատար ածեց իր կոչումը (տես Ալմա 49.30

Մտածեք ապաշխարելու անհրաժեշտության և այն մասին, թե ինչպես կարող եք իրապես ապաշխարող լինել։ Հիշեք, որ Երկնային Հայրը կների ձեզ, երբ ապաշխարեք (տես Մոսիա 26.30, Եսայիա 1.18

Գրեք երեք կամ չորս նախադասություն՝ բացատրելով Հիսուս Քրիստոսի Քավության դերը Երկնային Հոր ծրագրում։ Ներառեք արդարության և ողորմածության դերերը և ինչ պետք է անենք մենք՝ ողորմածություն ստանալու համար։ Գրի առեք ձեր բոլոր այն զգացումները, որոնք կցանկանաք արտահայտել Փրկչի հանդեպ։

Կարող եք ուսանողներին առաջարկել, որ շրջեն սենյակում և տարբեր դասընկերների բացատրեն Հիսուս Քրիստոսի Քավության դերը Երկնային Հոր ծրագրում։ Խրախուսեք նրանց քննարկել արդարությունը և ողորմածությունը, իրապես ապաշխարող լինելու կարևորությունը, և ինչպես է Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձնում ողորմածությունը։

Մեկ այլ տարբերակով անդրադարձեք «Ալմա 42, Մաս 1» դասի սկզբում օգտագործված սցենարներին։ Առաջարկեք ուսանողներին արձագանքել այդ սցենարներին՝ օգտագործելով Ալմա 42 գլխի ուսումնասիրությունից սովորածը։

Կիսվեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավությամբ տրվող ողորմածության և փրկագնման մասին ձեր վկայությամբ։