Սեմինարիա
3 Նեփի 6–7․ Հպարտությունը տանում է պառակտման և կործանման


«3 Նեփի 6–7․ Հպարտությունը տանում է պառակտման և կործանման», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 6–7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 6–7

Հպարտությունը տանում է պառակտման և կործանման

Նկար
դժգոհ պատանին նստած է բազմոցին

Երբևէ նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ Աստծո հետ նույնիսկ հիանալի փորձառություններ ունենալուց հետո ի վերջո հեռանում են Նրանից։ Գադիանթոնի ավազակներից Աստծո օգնությամբ պաշտպանվելուց հետո նեփիացիները վերադարձան իրենց տները և սկսեցին վերակառուցել իրենց կյանքը։ Հպարտության և պառակտման միջոցով սատանան դրդում էր մարդկանց ապստամբել Աստծո դեմ։ Հետևանքներն այնքան ծանր էին, որ կառավարությունը լուծարվեց, իսկ մարդիկ բաժանվեցին ցեղերի։ Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ հպարտության ազդեցությունը, և ինչպես հաղթահարել հպարտությունը՝ հետևելով Փրկչին։

Օգնեք ուսանողներին հասկանալ համատեքստն ու բովանդակությունը։ Հասկանալով սուրբ գրությունների համատեքստը և բովանդակությունը՝ ուսանողները նախապատրաստվում են ճանաչելու հեղինակների ոգեշնչված ուղերձները։ Համատեքստն ու բովանդակությունը պարզաբանում և պատկերավոր ներկայացնում են փորձառություններում հիշատակվող վարդապետությունն ու սկզբունքները։ Ողջամտորեն որոշեք, թե որքան պիտի ընդգծեք համատեքստը և բովանդակությունը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լիարժեքորեն հասկանալ սուրբ գրությունների ուսուցանած ճշմարտությունները։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք աղոթել և խնդրել Երկնային Հորը օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ճանաչել հոգևոր հուշումները։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դասը սկսելու եղանակներից մեկը հետևյալն է․ կարող եք եգիպտացորենի հատիկներ, մի քանի բացված պոպքորն (առանց կարագի, քանի որ կարագը ջրում չի լուծվում) և ջրով աման բերել։ Ուսանողներին առաջարկեք գուշակել, թե ինչ կպատահի, երբ եգիպտացորենի հատիկները և պոպքորնը ջրի մեջ լցնեք։ Եգիպտացորենի հատիկները և պոպքորնը լցրեք ջրի մեջ (եգիպտացորենի հատիկներն անփոփոխ կմնան, մինչդեռ պոպքորնը կսկսի փափկել)։ Ուսանողներին հայտնեք, որ ջուրը ներկայացնում է չարը, իսկ եգիպտացորենի հատիկները կամ պոպքորնը կարող են մեզնից յուրաքանչյուրին ներկայացնել։ Ուսումնասիրելու ընթացքում նրանք կարող են փնտրել դասեր, որոնք առնչվում են առարկայական դասի և իրենց հետ։ Կարող եք յուրաքանչյուր ուսանողի եգիպտացորենի հատիկ տալ, որպեսզի ուսումնասիրելիս զննեն այն։

Առաջարկեք ուսանողներին բացատրել իրենց պատասխանները հետևյալ հարցերին.

  • Արդյո՞ք հնարավոր է, որ մարդ լինի․

  • Հարուստ և խոնարհ:

  • Աղքատ և հպարտ:

  • Կրթված և խոնարհ:

  • Անկիրթ և հպարտ:

Մտածեք, թե ինչն է որոշ մարդկանց մեր օրերում դրդում հպարտ լինել։ Ինչպե՞ս է հպարտ լինելն ազդում ձեր, այլոց և հասարակության վրա։ Ուսումնասիրելիս խորհեք, թե այս դասն ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքի ու հանգամանքների համար։

Սատանայի շարունակական գայթակղությունները

Տիրոջ օգնությամբ Գեդդիանիին և Գադիանթոնի ավազակներին հաղթելուց հետո նեփիացիները «վերջ դրեցին բոլոր այդ ամբարիշտ, գաղտնի և պիղծ խմբակցություններին» (3 Նեփի 5.6)։ Նրանք վերադարձան իրենց տները և սկսեցին վերակառուցել իրենց կյանքը։ Բայց սատանան շարունակաբար աշխատում էր խաբել մարդկանց, որպեսզի իրեն հետևեն։ Կարճ ժամանակ անց նեփիացիները փոխվեցին։ 3 Նեփի 6–7 գլուխներում Մորմոնն օգնել է մեզ հասկանալ, թե ինչ արեցին մարդիկ, որի արդյունքում նրանցից շատերն ի վերջո մահացան այն ավերածություններում, որոնք նախորդել էին Փրկչի գալստյանը Ամերիկա աշխարհամասում (տե՛ս 3 Նեփի 8)։ Այս ուսմունքները բացատրում են նաև, թե ինչու էին այլ մարդիկ պատրաստ Լիառատ երկրի տաճարում Քրիստոսի հայտնվելուն (տե՛ս 3 Նեփի 11

Հետևյալ աղյուսակը կարող է օգնել ուսանողներին տեսնել, թե այդքան կարճ ժամանակում ինչպես փոխվեցին նեփիացիները։ Աղյուսակը լրացնելու մեկ այլ եղանակ է, որ ուսանողները մի պարզ նկար նկարեն, որում կպատկերեն մարդկանց վիճակը հատվածների խմբից յուրաքանչյուրում։

Այսպիսի մի աղյուսակ կազմեք։ Կարդացեք հատվածները և լրացրեք այն, ինչ սովորում եք մարդկանց վիճակի մասին։

26-րդ տարին (3 Նեփի 6.4–9)

29-րդ տարին (3 Նեփի 6.10–18)

26-րդ տարին (3 Նեփի 6.4–9)

29-րդ տարին (3 Նեփի 6.10–18)

  • Ի՞նչը ստիպեց նրանց փոխվել այդքան կարճ ժամանակահատվածում։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այդ օրինակներից։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք բացահայտել, այն է, որ երբ հպարտանում ենք, մեզ գայթակղելու և անօրինության դրդելու ավելի մեծ ուժ ենք տալիս սատանային։

Մտածեք, թե ինչ է նշանակում հպարտ լինել։ Փնտրեք գաղափարներ նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերում։

Հպարտության հիմնական բնորոշ հատկանիշը թշնամանքն է Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է «ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ»։ Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա: (Էզրա Թավտ Բենսոն, «Զգուշացեք հպարտությունից», Ensign, մայիս 1989 թ․, 4)։

  • Ըստ ձեզ՝ հպարտ լինելն ինչո՞ւ է թույլ տալիս սատանային ավելի մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա։

  • Ինչո՞վ է տարբերվում դա Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ մեզ տված քաջալերումից։

Հպարտության հետևանքներն այն ժամանակ և հիմա

Մարդկանց հպարտության պատճառով տուժում է նաև հասարակությունը։ Կարդացեք 3 Նեփի 6.20–30 կամ 7.1–14 հատվածները և փնտրեք օրինակներ, թե ինչպես է հպարտությունն ազդել առանձին մարդկանց և հասարակության վրա։

Կարող եք դասարանի կեսին հանձնարարել փոքր խմբերով կարդալ 3 Նեփի 6.20–30 հատվածները, իսկ մյուս կեսին՝ 3 Նեփի 7.1–14 հատվածները։ Կամ առաջարկեք ուսանողներին ընտրել հատվածներից մեկը, կարդալ այն և պատրաստվել ներկայացնելու այն, ինչ գտել են։

Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել իրենց պատասխանները հաջորդ հարցին։ Ուսանողները կարող են գտնել, օրինակ, այսպիսի բաներ․ պառակտումներ, գաղտնի ամբաիշտ գործեր, դավադրություններ արդարակյացների դեմ և բարկություն բարու դեմ։

  • Հպարտության ազդեցության ի՞նչ օրինակներ եք գտել այդ հատվածներում։

  • Սատանան ի՞նչ եղանակներով է մեր օրերում օգտագործում հպարտությունը՝ մարդկանց անօրինության դրդելու համար։

Ինչպես հաղթահարել հպարտությունը

Մտածեք, թե ձեր կամ ուրիշների հպարտությունն ինչպես է ազդում ձեր վրա, և ինչպես կարող եք հաղթահարել հպարտությունն ու դրա ազդեցությունները։

Չնայած հպարտությունն այդքան շատ կործանում էր բերել, ոմանք ուշադրություն դարձրին մարգարեի խոսքերին և շարունակեցին հետևել Փրկչին:

Կարդացեք 3 Նեփի 7.15–26 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Նեփին մարդկանց, և դա ինչ ազդեցություն ունեցավ նրանց վրա։ Օգտակար կլինի, եթե նշեք ամեն անգամ, երբ Փրկչը հիշատակվում է։

Ուսանողները կարող են գրատախտակին գրել հետևյալ հարցի պատասխանները: Պատասխանները գրելիս նրանք կարող են գրատախտակի վրա գիծ քաշել հպարտության այն ազդեցությունների վրա, որոնք հնարավոր է հաղթահարել իրենց նշած պատասխաններով։

Ուսանողները կարող են գտնել նաև սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներ, որոնք հպարտությունը հաղթահարելու լրացուցիչ եղանակներ են պատկերում։

  • Ի՞նչ օրինակներ գտաք այս հատվածներում, որոնք ցույց են տալիս, թե Փրկիչը և Նրա ավետարանն ինչպես օգնեցին որոշ մարդկանց հաղթահարել հպարտությունը և անօրինությունը։

Հետևյալ պատմությունը և հաջորդող հարցերը ուսանողներին հնարավորություն կտան ցույց տալու, որ գիտեն, թե հպարտությունն ինչ տարբեր եղանակներով կարող է ազդել իրենց վրա, բայց գիտեն նաև, թե Հիսուս Քրիստոսին հետևելն ինչպես կարող է օգնել իրենց հաղթահարել հպարտությունը։ Կարող եք հարմարեցնել պատմությունն այնպես, որ այն ավելի իմաստալից լինի ուսանողների համար։

Նկար
երիտասարդ տղան նայում է չեզոք հայացքով

Սա Ջիմն է։ Նա դեռ չգիտի, որ հպարտության հետ կապված խնդիր ունի։

  • Ջիմի կյանքում ի՞նչը կարող է ապացուցել, որ նա հպարտության խնդիր ունի։

Ուսանողները կարող են խոսել 3 Նեփի 6–7 գլուխներին առնչվող բաների մասին։ Օրինակ՝ նա մտքում մարդկանց դասակարգում է լավ և վատ խմբերով։ Նա նաև անում է բաներ, որոնք գիտի, որ սխալ են ու գաղտնի է պահում դրանք։ Նա հիասթափությամբ է պատասխանում մարդկանց, որոնք հորդորում են նրան փոխվել։ Նա հաճախ քննադատում է ծնողներին ու իր եպիսկոպոսին, երբ նրանք խնդրում են նրան որոշ բաներ անել։

Հասկանալով իր խնդիրը և ընդունելով, որ իր կյանքի մեծագույն հիասթափություններից շատերն իր հպարտության արդյունքն են՝ նա ցանկանում է իմանալ հպարտությունից ազատվելու պատասխանները։

  • Ի՞նչ լուծումներ կառաջարկեիք՝ օգնելու Ջիմին հաղթահարել հպարտությունը։

Կարող եք առաջարկել ուսանողներին, որ իրենց ծանոթներից մեկին հարցնեն, թե հպարտությունը հաղթահարելու ինչ առաջարկներ կարող է տալ։ Կիսվեք Փրկչի զորության մասին ձեր վկայությամբ, որն օգնում է մեզ հաղթահարել հպարտությունը և ամբարշտությունը։