Ինստիտուտ
Միսիոներական նախապատրաստության ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 130)


Միսիոներական նախապատրաստության ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 130)

Մեր նպատակը

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը հետևյալն է.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին` հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց, արժանի լինել տաճարի օրհնություններին և նախապատրաստվել ու պատրաստել իրենց ընտանիքներին ու մյուսներին` իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning. A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], 1):

Որպես ինստիտուտի ուսուցիչներ, դուք կարող եք օգնել հասնելու այս նպատակին՝ արդյունավետորեն ուսուցանելով ավետարանը. «Մենք ուսուցանում ենք ուսանողներին ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այդ վարդապետություններն ու սկզբունքները ուսուցանվում են այնպիսի եղանակով, որը տանում է դեպի ըմբռնում և կատարելագործում: Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստում ենք նրանց՝ ավետարանը մյուսներին ուսուցանելուն» (Gospel Teaching and Learning, x):

Ավետարանն ուսուցանելու և սովորելու հիմունքները կօգնեն և ձեզ, և ձեր ուսանողներին՝ իրագործել Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Նպատակը, երբ միաժամանակ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, մարգարեների խոսքերը և Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը: Այդ հիմունքները հետևյալն են՝

  • Ուսուցանել և սովորել Հոգով:

  • Զարգացնել սիրո, հարգանքի և նպատակասլաց ուսուցման միջավայր:

  • Ուսումնասիրել սուրբ գրություններն ամեն օր և կարդալ դասընթացի տեքստը:

  • Հասկանալ սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի հանգամանքներն ու նշանակությունը:

  • Գտնել, հասկանալ, զգալ ավետարանի վարդապետությունների ու սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը և կիրառել դրանք:

  • Բացատրել ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, կիսվել դրանցով և վկայել դրանց մասին:

  • Սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները և հիմնական վարդապետությունները:

«Երբ իմաստուն կերպով են կիրառվում և իրար հետ ներդաշնակ, [այս հիմունքները] խթանում են ուսանողների ընդունակությունը՝ հասկանալու սուրբ գրությունները և դրանցում պարունակվող վարդապետություններն ու սկզբունքները: Դրանք նաև քաջալերում են ուսանողներին ակտիվ դեր ստանձնել ավետարանն ուսումնասիրելու հարցում և մեծացնում ուսանողների ըստ ավետարանի ապրելու և մյուսներին այն ուսուցանելու ունակությունը» (Gospel Teaching and Learning, 10): Այս հիմունքներն ավելի շուտ պետք է դիտվեն որպես արդյունքներ, քան ուսուցման մեթոդներ (տես Gospel Teaching and Learning, 10): Այս ձեռնարկի ուսուցման առաջարկները ներկայացնում են ձեր ուսուցման մեջ այս արդյունքներին հասնելու եղանակներ:

Այդ դասընթացի նպատակը

Կրոն 130. Միսիոներական նախապատրաստությունը նախատեսված է՝ օգնելու ուսանողներին պատրաստվել լիաժամկետ միսիոներական ծառայության՝ կենտրոնանալով սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում գտնվող վարդապետությունների, սկզբունքների և խորհրդի, ինչպես նաև Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկի վրա: Այս ձեռնարկը, սուրբ գրությունները և Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը ձեր հիմնական գործիքներն են, երբ դուք պատրաստվում եք և ուսուցանում այս դասընթացը: Քարոզիր Իմ Ավետարանը ծառայում է որպես ուսանողների ձեռնարկ այս դասընթացի համար, այնպես որ դուք պետք է քաջալերեք ուսանողներին, որ ձեռք բերեն և ունենան իրենց սեփական օրինակները՝ ինչպես անհատական ուսումնասիրության, այնպես էլ դասարանում օգտագործելու համար: Դուք կօրհնեք ձեր ուսանողների կյանքը, եթե օգնեք նրանց ծանոթանալ այս գրքին և օգտագործել այն՝ միսիայի իրենց ծառայությանը նախապատրաստվելիս:

Ինչպիսի՞ն է դասերի կառուցվածը

Այս ձեռնարկը նախատեսված է օգնելու ինչպես նոր կանչված, այնպես էլ փորձառու ուսուցիչներին: Դասընթացի տևողությունը նախատեսված է լինել մեկ կիսամյակ և այն բաղկացած է 15 դասերից: Յուրաքանչյուր դասը նախատեսված է ուսուցանվելու 90 րոպեանոց դասաժամում: Եթե ձեր դասաժամը 90 րոպեից քիչ է տևում, ապա դուք կարող եք կամ կարճացնել դասերը, կամ բաժանել դրանք ավելի փոքր մասերի, որոնք կուսուցանվեն երկու կամ ավել դասաժամերի ընթացքում:

Ձեռնարկի յուրաքանչյուր դասը բաղկացած է հինգ մասից.

  • Նախաբան

  • Նախապատրաստություն

  • Ուսուցման առաջարկներ

  • Օգնություն ուսուցչին

  • Գործելու հրավերներ

Նախաբան

Յուրաքանչյուր դասը սկսվում է կարճ նախաբանով, որտեղ ամփոփվում է դասում պարունակվող վարդապետությունները, սկզբունքները և կարևոր գաղափարները:

Նախնական պատրաստվածություն

Այս բաժինը պարունակում է ուսումնասիրության համար կարևոր աղբյուրներ և նաև թվարկում է աղբյուրներ (օրինակ՝ տեսանյութեր, օժանդակ նյութեր և այլն), որոնք օգտագործվում են յուրաքանչյուր դասի ժամանակ և որոնք դուք պետք է նախապես պատրաստեք: Օրինակ, եթե դասն առաջարկում է դիտել տեսանյութ, ճիշտ կլինի նախօրոք ներբեռնել կամ այլ կերպ պատրաստել այն՝ դասին դիտելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Այս բաժինն առաջարկներ է տալիս, թե ինչպես ուսուցանել դասընթացում սահմանված թեմաները: Որպես ուսուցիչ, դուք պետք է մանրակրկիտ ուսումնասիրեք այս բաժինը: Այս ձեռնարկի ուսուցման առաջարկները համապատասխանում են գլուխ 3 Gospel Teaching and Learning-ում սահմանված կարգին: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է ընդգրկել Gospel Teaching and Learning-ի հիմունքները ձեր դասերում, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և կիրառել ավետարանի սկզբունքները և ամրապնդել իրենց անձնական դարձի գալու ընթացքը:

Յուրաքանչյուր դասի կառուցվածքում դուք կտեսնեք մի քանի կարևոր վարդապետություններ, սկզբունքներ և ճշմարտություններ, որոնք գրված են հաստ տառերով: Այս վարդապետություններն ու սկզբունքներն ընդգրկված են ուսումնական ծրագրում, քանի որ` 1) դրանք ներկայացնում են սուրբ գրություններում և Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում պարունակվող կարևոր ճշմարտությունները, 2) դրանք մասնավորապես համապատասխանում են ապագա միսիոներների կարիքներին և պայմաններին կամ 3) դրանք կարևոր ճշմարտություններ են, որոնք կարող են օգնել ուսանողներին` խորացնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ և կպատրաստեն նրանց լիաժամկետ միսիայի ծառայությանը: Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը խորհուրդ է տվել. «Երբ դաս եք պատրաստում, փնտրեք այնտեղ՝ դարձի բերող սկզբունքներ … Դարձի բերող սկզբունքն այն է, որը նպաստում է Աստծո կամքին հնազանդվելուն» (“Converting Principles” [address to CES religious educators, Feb. 2, 1996], 1; si.lds.org): Տեղյակ եղեք, որ այս ձեռնարկը չի փորձում դիտարկել բոլոր վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կարող են ուսուցանվել դասին, և դուք կարող եք առաջնորդվել Հոգով՝ ուսուցանելու սկզբունքներ և վարդապետություններ, որոնք չեն դիտարկվում դասի նյութերում: Դասերի կիրառմանը վերաբերող լրացուցիչ գաղափարներ կարող եք գտնել ստորև՝ «Որոշեք, թե ինչ եք ուսուցանելու և ինչպես» բաժնում:

Օգնություն ուսուցչին

Օգնությունն ուսուցչին հայտվում է վանդակներում՝ բոլոր դասերում և այն առաջնորդություն է առաջարկում ուսուցանման տարբեր մեթոդների, հմտությունների և տեխնիկայի վերաբերյալ: Դրանք նախատեսված են կրոնական կրթության հիմնական սկզբունքների հետ կապված լրացուցիչ մտքեր հաղորդելու համար: Աշխատեք մշտապես և արդյունավետորեն օգտագործել այս օգնության առաջարկները ձեր ուսուցման ժամանակ:

Գործելու հրավերներ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «[Ապագա միսիոներներ], իմ անկեղծ ցանկությունն է ձեզանից յուրաքանչյուրի համար, որ դուք ոչ թե պարզապես գնաք միսիա, այլ որ դուք միսիոներ դառնաք մինչև միսիոներական թղթերը ներկայացնելը, մինչև ծառայելու կանչը ստանալը, մինչև ձեր ցցի նախագահի կողմից ձեռնադրվելը և ՄՊԿ մուտք գործելը» («Միսիոներ դառնալ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 45): Այս գաղափարի համաձայն, յուրաքանչյուր դաս պարունակում է առաջարկվող վարժություններ՝ խրախուսելու ապագա միսիոներներին մտածել, գործել, և ծառայել միսիոներների նման, մինչև նրանց միսիոներների պատրաստման կենտրոն մտնելը: Այս բաժնում ընդգրկված վարժությունները քաջալերում են ուսանողներին տանը վարժվել նրա վրա, ինչ սովորեցին դասարանում: Այս վարժությունները հանձնարարելու կամ առաջարկելու տարբեր եղանակներ կան: Օրինակ, դուք կարող եք առաջին դասի ժամանակ բաժանել օժանդակ նյութը, որտեղ պարունակվում են առաջարկվող վարժություններ կիսամյակի յուրաքանչյուր շաբաթվա համար: Դուք կարող եք նաև գրել շաբաթական վարժությունների ցանկը գրատախտակին, կամ ամեն շաբաթ ուղարկել ձեր ուսանողներին այն տեքստի ձևով կամ է-փոստի միջոցով:

Որոշեք, թե ինչ եք ուսուցանելու և ինչպես

Ընտրեք ուսուցանման այնպիսի գաղափարներ, որոնք համապատասխանում են ուսանողների կարիքներին

Երբ պատրաստվում եք ուսուցանելու, կարող եք ինքներդ ձեզ այսպիսի հարցեր ուղղել. Ո՞ր մեթոդները կամ ուսուցանող վարժությունները կօգնեն իմ ուսանողներին հասկանալ այն, ինչի կարիքը նրանք ունեն: Ի՞նչը կօգնի իմ ուսանողներին բացահայտել, հասկանալ և բացատրել հիմնական վարդապետություններն ու սկզբունքները: Ի՞նչ ես կարող եմ անել, որպեսզի օգնեմ ուսանողներին զգալ ճշմարտությունը և այդ վարդապետությունների և սկզբունքների կարևորությունը: Ինչպե՞ս ես կարող եմ օգնել ուսանողներին կիրառել իրենց կյանքում այդ վարդապետություններն ու սկզբունքները:

Այս ձեռնարկը նախատեսված է օգնելու ձեզ դասերի նախապատրաստման ընթացքում: Մանրակրկիտ ուսումնասիրեք դասի նյութը: Ընտրեք այն ուսուցանման գաղափարները, որոնք լավագույնս են համապատասխանում ձեր ուսանողների կարիքներին և հարմարեցրեք դրանք ձեր ուսուցանման անձնական ոճին: Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ այս գործընթացում: Դուք կարող եք օգտագործել ուսումնական ծրագրի վերաբերյալ բոլոր առաջարկները կամ դրանցից մի մասը, կամ էլ կարող եք հարմարեցնել առաջարկված մտքերը ձեր դասարանի կարիքներին ու պայմաններին: Երբ որոշելու լինեք, թե ինչպես հարմարեցնել դասերի նյութերը, հիշեք, որ մանրակրկիտ պատրաստվեք և նաև թույլ տաք Հոգուն, որ առաջնորդի ձեզ: Կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդով. «Մենք առաջինը ընդունում ենք, ապա՝ հարմարվում: Եթե մենք ամբողջությամբ խորասուզված ենք նշանակված դասի մեջ, որը պետք է ուսուցանենք, ապա մենք կարող ենք հետևել Հոգուն, որ հարմարեցնենք այն» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], 6; si.lds.org):

Ուսուցանելու հնարավորություն տվեք ուսանողներին

Որպես այս դասընթացի ուսուցիչ ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել, ուսանողներին բազմիցս հնարավորություն տալն է, որ վարժվեն ուսուցանել և վկայություն տան դասի ժամանակ, քանի որ շատ երիտասարդներ ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները վստահությամբ չեն ուսուցանում: Ուսանողներին հնարավորություն տվեք պատասխանելու հարցերին, ավետարանի ճշմարտությունները բացատրելու դասարանի մյուս անդամներին և ուսուցանելու միսիոներական դասերը՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից: Երբ ապագա միսիոներները սկսեն հասկանալ, թե ինչպես են ավետարանի վարդապետությունները և սկզբունքները տանում փրկության, նրանք ավետարանը կուսուցանեն ավելի անկեղծորեն և ավելի մեծ զորությամբ:

Բացի սովորելուց, թե ինչ ասել և ինչ անել, ապագա միսիոներները պետք է սովորեն ուշադրություն դարձնել ունկնդիրների կարիքներին և Հոգու օգնությամբ կռահեն, թե յուրաքանչյուր ունկնդիր ինչի կարիք ունի, որպեսզի շարունակի դարձի գալու ճանապարհը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ունկնդրի տևական դարձի գալը ավելի քիչ է կախված միսիոների ասածից և արածից, քան նրանից, թե արդյոք ունկնդիրը հավատքով է գործում: Առավել արդյունավետ միսիոներները մեծ ուշադրություն են դարձնում ունկնդիրների ասածներին և արածներին և, ապա, սիրով օգնում են նրանց առաջադիմել դեպի դարձի գալը:

Սահմանել ակնկալիքներ ուսանողների համար

Դասին նախապատրաստվելիս և այն ուսուցանելիս ձեզ համար օգտակար կլինեն հետևյալ առաջարկները.

  • Ուսանողներին հանձնարարեք յուրաքանչյուր դասից առաջ կարդալ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի կիրառման բաժինները կամ գերագույն համաժողովի ուղերձները: Դասընթացը սկսելուց առաջ ուսանողներին կարող եք տրամադրել ուսումնական կամ դասընթացի ծրագիրը, որտեղ բացատրվում է, թե ինչ է ուսուցանվելու դասերին և ինչ պետք է ուսանողները կարդան նախապատրաստվելով յուրաքանչյուր դասին: Այն ուսանողները, ովքեր նախօրոք պատրաստվում են, ավելի լավ կուսուցանվեն Սուրբ Հոգու կողմից դասերի ժամանակ:

  • Ակնկալեք ուսանողներից, որ կատարեն իրենց դերը որպես սովորողներ (see Gospel Teaching and Learning, 6, 15, 55):

  • Թույլ տվեք, որ ուսանողներն ինքնուրույն բացահայտեն ավետարանի ճշմարտությունները: Ուսանողները կատարելագործվում են, երբ դուք առաջնորդում եք նրանց ուսուցողական գործընթացի միջով, որը նման է նրան, ինչ դուք եք զգացել դասին նախապատրաստվելիս: Երբ ուսանողներն ինքնուրույն բացահայտեն վարդապետություններն ու սկզբունքները, նրանց հնարավորություն տվեք բացատրել այս ճշմարտություններն իրենց սեփական բառերով և թող կիսվեն ու վկայեն նրա մասին, ինչ գիտեն, ինչ զգացումներ ունեն և ինչ են պլանավորում անել:

  • Ստեղծեք մթնոլորտ, որտեղ ուսանողները կզգան Տիրոջ Հոգին, երբ նրանք ուսուցանում են մեկը մյուսին և սովորում միմյանցից (տես ՎևՈւ 88.78, 122):

  • Քաջալերեք ուսանողներին յուրաքանչյուր դասին իրենց հետ բերել սուրբ գրությունները, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի իրենց օրինակը և ուսումնասիրության օրագիրը: Բացատրեք, թե ինչ է ուսումնասիրության օրագիրը և ինչպես այն օգտագործել:

Երբ որոշեք, թե ինչ ուսուցանել և ինչպես, ձեր մտքում պահել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

«Իմ կյանքում մեծագույն ազդեցություն թողած ուսուցիչների մոտ ես մի ընդհանուր գիծ եմ նկատել: Նրանք օգնել են ինձ, որ ձգտեմ սովորել՝ հավատքով: Նրանք հրաժարվել են հեշտ պատասխաններ տալ իմ դժվար հարցերին: Փաստն այն է, որ նրանք ընդհանրապես պատասխաններ չեն տվել: Փոխարենը, նրանք հուշել են ճանապարհը և օգնել են ինձ քայլեր ձեռնարկել՝ գտնելու համար իմ սեփական պատասխանները: Ես, իհարկե, միշտ չէ, որ գնահատում էի այդ մոտեցումը, սակայն փորձը հնարավորություն տվեց ինձ հասկանալ, որ մեկ այլ անձի տված պատասխանը հաճախ շատ երկար չի հիշվում, եթե ընդհանրապես հիշվում է: Բայց հավատք գործադրելով հայտնաբերած կամ ստացած պատասխանը, սովորաբար, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում» (“Seek Learning by Faith” [an evening with Elder David A. Bednar, Feb. 3, 2006], 5; si.lds.org):

Ուսուցողական վարժություններ

Կան մի շարք եղանակներ, թե ինչպես օգտագործել դասարանային ուսուցողական վարժությունները, որոնք առաջարկված են դասի ծրագրում: Ընդհանրապես լավ է տարբեր եղանակներով կատարել վարժությունները, որպեսզի ուսանողները շարունակեն հետաքրքրված և կենտրոնացած մնալ: Օրինակ, դերակատարումների ժամանակ կարող եք հրավիրել ուսանողներին դերերով փոխվել՝ որպես միսիոներ և ունկնդիր, և որպես գնահատող, որտեղ պատշաճ է: Դուք նույնպես կարող եք մասնակցել՝ կատարելով որևէ դեր, եթե անհրաժեշտ է:

Նկար
groups of 4 diagram
Նկար
groups of 2, 3 diagram

Մ = Միսիոներ, Ու = Ունկնդիր, Գ = Գնահատող

Ուսուցման մոդել

ՄՊԿ-ի ծրագրում կիրառվող ուսուցման մոդելը կարող է հարմարեցվել այս դասընթացի համար, որպեսզի օգնի ուսանողներին զարգացնել հմտություններ և ունակություններ: Այդ մոդելի տարրերը կարելի է օգտագործել ցանկացած հաջորդականությամբ և կրկնել, որպեսզի լավագույնս ծառայեն նպատակին՝ օգնելու ուսանողներին կիրառման միջոցով բարեփոխվել:

Բացատրել—Ցույց տալ—Կիրառել—Գնահատել—Կրկին կիրառել

Բացատրեք

Բացատրեք գաղափարներն ու հմտությունները, որոնք ուսանողները պետք է իմանան, և ուսուցանեք նրանց, թե այդ հմտություններն ու գաղափարներն ինչպես կօգնեն իրականացնել միսիոներական նպատակը:

Ցույց տվեք

Օրինակ ցույց տվեք, թե ուսանողներն ինչ պետք է անեն: Դրան կարելի է հասնել կենդանի ցուցադրումների, տեսաֆիլմերի կամ այլ միջոցների շնորհիվ:

Կիրառեք

Խնդրեք ուսանողներին կիրառել հմտությունները զույգերով կամ խմբերով:

Գնահատեք

Երբ ուսանողները կիրառեն, բացահայտեք այն, ինչ նրանք լավ են կատարում և թե ինչպես կարող են բարելավել իրենց հմտությունները: Քաջալերեք նրանց:

Կրկնեք կիրառելը

Հնարավորության դեպքում ժամանակ տրամադրեք, որ կրկնեն կիրառումը:

Առցանց միսիոներական աշխատանք

Որպես լիաժամկետ միսիոներներ ձեր ուսանողները կօգտագործեն Համացանցը որպես քարոզչական գործիք՝ գտնելու և կապ հաստատելու ունկնդիրների հետ, կապ հաստատելու անդամների հետ, աշխատելու տեղի քահանայության ղեկավարների և միսիայի ղեկավարների հետ, պատասխանելու հարցերին, ընդունելու նոր մարդկանց անունները, ում հետ պետք է կապ հաստատեն, հետևելու պարտավորություններին, հաստատելու պայմանավորվածություններև ուսուցանելու սկզբունքներ Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկից: Այս ձեռնարկում զետեղված տարբեր առաջարկները կօգնեն ձեզ խրախուսել ուսանողներին՝ սկսել ավետարանով կիսվել, օգտագործելով առցանց գործիքները:

Որպես այս դասընթացի ուսուցիչ դուք կարող եք օգտվել էլեկտրոնային սարքերից՝ շաբաթվա ընթացքում կապ հաստատելով ձեր ուսանողների հետ տեքստային հաղորդակցությունների կամ սոցիալական կայքերի միջոցով, հետևելով դասարանում տրված հանձնարարություններին, խրախուսելով նրանց, որ նախքան դասարան գալն ուսումնասիրեն նյութը, կամ հիշեցնել, որ ամեն օր կարդան Մորմոնի Գիրքը:

Ձեռնարկը հարմարեցնել հաշմանդամներին

Հաշմանդամություն ունեցող ուսանողներին ուսուցանելիս ուսուցիչները կարող են հարմարեցնել դասերը ուսանողների կարիքներին: Օրինակ, որպեսզի դասերը հարմարեցվեն այնպիսի ուսանողներին, ովքեր չեն կարող կարդալ, դուք կարող եք անձամբ բարձրաձայն կարդալ, որպեսզի ուսանողները լսեն, կամ օգտագործել նախապես ձայնագրված նյութեր (ինչպես օրինակ՝ սուրբ գրությունների, Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի և գերագույն համաժողովի ելույթների ձայնագրություններն ու տեսագրությունները): Երբ դասերի ժամանակ հարկավոր է գրավոր պատասխաններ տալ, կարող եք քաջալերել ուսանողներին փոխարենը բանավոր պատասխաններ տալ: Մյուս ուսանողները ևս կարող են օգնել հաշմանդամ ուսանողներին՝ նրանց համար անձնապես կարդալով նյութերը կամ գրելով պատասխանները:

Լրացուցիչ մտքերի և աղբյուրների համար օգտվեք disabilities.lds.org կայքի Հաշմանդամության ռեսուրսներ էջից և Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների քաղաքականության ձեռնարկի «Հարմարեցված դասեր և ծրագրեր հաշմանդամ ուսանողների համար» բաժնից: