2020
Ստիվեն Ջ․ Լանդ
Մայիս 2020


Ստիվեն Ջ․ Լանդ

Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահ

Որպես երիտասարդ տղամարդկանց նոր նախագահ, Ստիվեն Ջ․ Լանդը որդեգրել է սրբազան պատասխանատվություն՝ օգնելու առաջնորդել հարյուր հազարավոր Ահարոնյան Քահանայության տարիքի երիտասարդ տղամարդկանց համաշխարհային եկեղեցում :

Եթե հնարավոր լիներ դեմ առ դեմ հանդիպել նրանցից յուրաքանչյուրի հետ, նա ճշգրիտ գիտի, թե ինչ կասեր. «Աստծո արքայության հաջողակ անդամ լինելը բարդ չէ: Երկնային Հայրը սիրում է ձեզ: Պարզապես պետք է Նրան սիրով պատասխանել։ Եվ եթե մենք դա անենք, մենք անվտանգ և երջանիկ կլինենք: … Մեր կյանքն իմաստ կստանար»։

Եկեղեցին լուրջ ընդունելու համար կիրակին բավարար չէ։ Դա ամենօրյա հնարավորություն է՝ համաձայն գործարար ղեկավար դարձած իրավաբանի խոսքերի։

«Կարդալ Սուրբ գրություններ, գնալ եկեղեցի, ճանապարհից շեղվելուն պես ապաշխարել, կիսվել վկայությունով և ավետարանի օրինակ ծառայել. դա է մեր Երկնային Հոր ծրագիրը», - ասել է նա:

Եղբայր Լանդը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 30-ին Ջեյ և Թոյ Էլեն Լանդերի ընտանիքում և մեծացել է Հյուսիսային Կալիֆորնիայում (Սանտա Ռոզա) և Հարավային Կալիֆորնիայում (Լոնգ Բիչ), ԱՄՆ: Ծառայելով ԱՄՆ բանակում՝ նա եղել է Եվրոպայում, մի մայրցամաք, որին նա սիրահարվել էր Նիդեռլանդների Ամստերդամի միսիայի ծառայության ընթացքում:

Բանակից զորացրվելուց հետո նա ընդունվեց Բրիգամ Յանգի համալսարան, որտեղ նա վերամիավորվեց Կալլեն Քըրքի հետ, մի երիտասարդ կնոջ, ում հետ ծանոթացել էր Գերմանիայում գտնվելու ժամանակ: Ի վերջո Ստիվենը և Կալլենն ամուսնացան Սոլթ Լեյքի տաճարում 1980 թվականի օգոստոսի 8-ին: Նրանք ունեն չորս զավակ:

ԲՅՀ-ում իրավաբանական աստիճան ստանալուց հետո եղբայր Լանդը աշխատել է որպես իրավաբան՝ նախքան Nu Skin Enterprises -ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն դառնալը: Ներկայումս նա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահն է: Նա նաև Յուտա նահանգի բարձրագույն կրթության համակարգի խորհրդի անդամ է։

Եղբայր Լանդը ծառայել է Ջորջիա Ատլանտա միսիայի նախագահ և Պրովո Սիթի կենտրոնի տաճարների նվիրագործման հանձնախմբի համակարգող: Նա նաև ծառայել է որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն խորհրդի անդամ և Տարածքային Յոթանասունական։