Երիտասարդներ
Ուրախություն գտեք Քրիստոսում


«Ուրախություն գտեք Քրիստոսում», Երիտասարդներին զորացնելու համար․ ընտրություններ կատարելու ուղեցույց, (2022)

«Ուրախություն գտեք Քրիստոսում», Երիտասարդներին զորացնելու համար

Նկար
Նկար. Հիսուսը ջրհորի մոտ զրուցում է կնոջ հետ

Ուրախություն գտեք Քրիստոսում

Ընտրությունները կարևոր են: Ավետարանի ուսմունքների վրա հիմնված ընտրությունները քայլեր են, որոնք ձեզ ավելի են մոտեցնում ձեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Փրկիչն ասել է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, … որ ձեր ուրախութիւնը լցուած լինի» (Հովհաննես 15.11): Դեպի Փրկիչը յուրաքանչյուր քայլի հետ դուք ավելի մոտ կզգաք Հոգուն, և Աստծո հետ ձեր ուխտի հարաբերությունները կամրանան:

Բայց դա չի նշանակում, որ ճանապարհը կլինի առանց խնդիրների: Եվ քանի որ ոչ ոք չի քայլում կատարյալ ուղիղ գծով, անընդհատ ստուգեք ձեր ուղղությունը և հարգեք Աստծո պատվիրանները: Պահպանեք ձեր ուխտերը Աստծո հետ և պատրաստվեք կապելու ավելի շատ ուխտեր: Ուխտերը ձեզ կապում են Երկնային Հոր և Փրկչի հետ: Նրանք մեծացնում են Աստծո զորությունը ձեր կյանքում և պատրաստում ձեզ հավերժական կյանք ստանալու համար:

Բոլոր հնարավոր ընտրություններից ամենակարևորը Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրությունն է: Նա է երիտասարդության ուժը։ Նրա ավետարանը դեպի ձեր Երկնային Հայրը տանող վերադարձի ուրախ ճանապարհն է: