Երիտասարդներ
Հավելված


«Հավելված», Երիտասարդներին զորացնելու համար․ ընտրություն կատարելու ուղեցույց (2022)

«Հավելված», Երիտասարդներին զորացնելու համար

Նկար
Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարը

Հավելված

Ուխտի ճանապարհին ձեր առաջընթացը գնահատելու եղանակներից մեկն է՝ խորհել ստորև ներկայացված հարցերի շուրջ: Դրանք այն հարցերն են, որոնք տրվում են ձեզ, երբ դուք հարցազրույց եք անցնում տաճարային երաշխավորագիր ստանալու համար, բայց մի սպասեք հարցազրույցի: Կատարեք ձեր սեփական հոգևոր ստուգումը: Երիտասարդ կանանց թեման, Ահարոնյան քահանայության քվորումի թեման և Տասը Պատվիրանները կարող են նաև օգտակար գործիքներ լինել ձեր ինքնագնահատման համար:

Նկար
տաճարի պատկերակ

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր երիտասարդների համար

Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:

Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:

Դուք սատարո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ անձը Երկրի վրա, ով լիազորված է կիրառելու քահանայության բոլոր բանալիները: Դուք սատարո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Դուք սատարո՞ւմ եք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանավորներին և տարածքային ղեկավարներին:

Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։ Դուք պահո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքը:

Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին Ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ Ձեր անձնական կամ հասարակական հարաբերություններում։

Դուք աջակցո՞ւմ եք կամ առաջ տանում որևէ ուսմունք, գործունեություն կամ վարդապետություն, որը հակասում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված ուսմունքներին, գործունեությանը կամ վարդապետությանը:

Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, հաճախել Ձեր ժողովներին, պատրաստվել և արժանիորեն ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով:

Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել Ձեր բոլոր գործերում։

Դուք լիարժեք տասանորդ վճարո՞ղ եք:

Դուք հասկանո՞ւմ և պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը:

Ձեր կյանքում կա՞ն լուրջ մեղքեր, որոնք պետք է շտկվեն քահանայության իշխանությունների հետ՝ որպես Ձեր ապաշխարության գործընթացի մաս։

Դուք Ձեզ արժանի համարո՞ւմ եք տաճար մտնելու և տաճարային արարողություններին մասնակցելու համար:

Երիտասարդ կանանց թեմա

Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով:

Ես կկանգնեմ որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում:

Ձգտելով արժանանալ վեհացման, ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր: Ես հավատքով կամրացնեմ իմ տունը և ընտանիքը, կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը և կստանամ սուրբ տաճարի արարողությունները և օրհնությունները:

Ահարոնյան քահանայության քվորումի թեման

Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար։

Իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ես կսիրեմ Աստծուն, կպահեմ իմ ուխտերը և կօգտագործեմ Նրա քահանայությունը ուրիշներին ծառայելու համար՝ սկսելով իմ հարազատ ընտանիքից։

Ամեն օր ծառայելու, հավատ գործադրելու, ապաշխարելու և կատարելագործվելու ձգտումը ինձ կորակավորի ստանալու տաճարային օրհնությունները և ավետարանի հարատև ուրախությունը:

Ես կպատրաստվեմ և կդառնամ ջանասեր միսիոներ, հավատարիմ ամուսին և սիրող հայր՝ լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Ես կօգնեմ աշխարհին պատրաստվել Փրկչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները:

Նկար
մարդիկ կարդում են քարտեզը, պատկերակ

Տասը պատվիրանները

Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս:

Որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չշինես:

Քո Եհովայ Աստուծոյ անունն անտեղի չհիշես:

Հիշիր հանգստության օրը՝ սուրբ պահելով այն:

Պատվիր քո հորը և քո մորը:

Մի սպանիր:

Շնություն մի արա:

Մի գողացիր:

Սուտ վկայություն մի տուր։

Ագահ մի եղիր:

Տես Ելք 20.3–17:

Նկար
Երկու տղա վերնաշապիկներով, մեկը կապում է իր փողկապը: