2010–2019 թթ․
Դուք ի՞նչ եք կարծում:
Ապրիլ 2014


Դուք ի՞նչ եք կարծում:

Նկար

Ես աղերսում եմ ձեզ սովորություն դարձնել, մեղմ հարգանքով մեկ ուրիշի փորձառության հանդեպ, հարցնել այս հարցը. «Դուք ի՞նչ եք կարծում»:

Քառասունմեկ տարի առաջ ես մագլցեցի 18-անիվով կիսաբեռնատարի վարորդի նստատեղը իմ գեղեցիկ կնոջ՝ Ջենիի և մեր մանկիկ որդու՛ Սքոթիի հետ: Մենք տանում էինք շինարարական նյութերի ծանր մի բեռ՝ անցնելով մի քանի նահանգներով:

Այդ օրերում նստատեղերի ապահովության գոտիների օգտագործման կանոններ կամ մանկիկների համար նստատեղեր չկային: Կինս մեր թանկագին որդուն նստացրել էր իր գրկում: Նրա դիտողությունը. «Մենք գետնից այնքան բարձր ենք գտնվում», ինձ պետք է որ տված լիներ պատկերացում նրա նեղսրտվածության զգացումների մասին:

Երբ մենք Դոնների պատմական կիրճով անցնում էինք զառիվայրը, մայրուղու մի զառիթափ հատվածով, կիսաբեռնատարի խցիկը հանկարծ և անսպասելիորեն խիտ ծխով լցվեց: Տեսնելը դժվարացավ և մենք հազիվ էինք կարողանում շնչել:

Ծանր բեռնատարով միայն արգելակները բավական չեն սրընթաց արագությունը նվազեցնելու համար: Օգտագործելով շարժիչի արգելակները և դանդաղեցնելով արագությունը, ես խելահեղորեն փորձում էի կանգ առնել:

Հենց այն պահին, երբ ես քաշում էի մեքենան դեպի ճանապարհի եզրը, բայց դեռ լրիվ կանգ չէի առել, կինս բացեց խցիկի դուռը և երեխային գրկած դուրս թռավ: Ես անօգնական նայում էի, թե ինչպես նրանք թավալվեցին հողի մեջ:

Հենց որ բեռնատարը կանգնեցրեցի, ես վար նետվեցի ծխացող խցիկից: Շատ վախեցած ես վազեցի քարերի և մոլախոտերի միջով և գիրկս առա նրանց: Ջենիի ձեռքերն ու արմունկները վիրավորվել էին և արնահոսում էին, բայց բարեբախտաբար նա և մեր որդին երկուսն էլ շնչում էին: Ես ուղղակի սեղմած պահեցի նրանց գրկումս, մինչ մայրուղու եզրին փոշին աստիճանաբար նստեց:

Երբ սրտիս բաբախոցը նորմալացավ և շունչ առա, ես պոռթկացի. «Ինչպե՞ս կարողացար, ի՞նչ մտածեցիր: Գիտե՞ս արդյոք, թե որքան վտանագավոր էր դա: Դու կարող էիր մեռնել»:

Նա ետ նայեց ինձ արցունքները վար հոսելով ծխից սևացած այտերով և ասաց մի բան, որը ծակեց սիրտս և դեռ զրնգում է ականջներումս. «Ես ուղղակի փորձում էի փրկել մեր որդուն»:

Այդ պահին ես հասկացա, որ նա կարծել էր, մեր շարժիչը հրդեհվել է և վախեցել, որ բեռնատարը պայթելու էր և մենք կմահանայինք: Սակայն ես գիտեի, որ դա էլեկտրական խափանում էր, վտանգավոր, բայց ոչ մահացու: Ես նայեցի իմ թանկագին կնոջը, մեղմորեն տրորելով մեր փոքրիկ որդու գլուխը և մտածեցի, թե ինչ տեսակի կինը կարող էր անել այդքան քաջարի մի բան:

Այս իրավիճակը կարող էր նույնքան վտանգավոր լինել հուզականորեն, որքան տառացիորեն մեր շարժիչի խափանումը: Բարեբախտաբար, բավականին երկար ժամանակ տոկալով առանց խոսելու, մեզանից յուրաքանչյուրը հավատալով, որ մյուսն էր մեղավոր, մենք ի վերջո արտահայտեցինք մեր զգացումները, որոնք մեր էմոցիոնալ պոռթկումների պատճառն էին: Սիրո և մեկս մյուսի ապահովության համար վախի զգացումներով կիսվելը, այդ վտանգավոր պատահարը հեռու պահեց մեր փայփայած ամուսնությունը կործանելուց:

Պողոսը նախազգուշացրել է. «Ոչ մի գէշ խոսք չդուրս գայ ձեր բերանիցը. Բայց այն՝ որ բարի է՝[և] շինության համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին» (Եփեսացիս Դ.29): Նրա խոսքերն արձագանքում են որոշակի մաքրությամբ:

Ի՞նչ է «ոչ մի գէշ խոսք» արտահայտությունը նշանակում ձեզ համար: Մենք բոլորս կանոնավորապես զգում ենք բարձր լիցքավորում ունեցող բարկության զգացումներ՝ մեր սեփականը և ուրիշներինը: Մենք տեսել ենք անվերահսկելի բարկության ժայթքումներ հասարակական վայրերում: Մենք զգացել ենք դա որպես ինչ որ էմոցիոնալ «էլեկտրական բռնկում» սպորտային իրադարձությունների ժամանակ, քաղաքական ասպարեզում և նույնիսկ մեր տներում:

Երբեմն երեխաները խոսում են իրենց սիրելի ծնողների հետ ածելու սայրի պես սուր լեզվով: Կողակիցները, ովքեր կիսել են կյանքի որոշակի ամենահարուստ և ամենաքնքուշ փորձառություններ, կորցնում են ուղղությունը և համբերությունը միմյանց հետ և բարձրացնում են իրենց ձայները: Մենք բոլորս, չնայած սիրառատ Երկնային Հոր ուխտի որդիներն ենք, զղջացել ենք մեր բարձր դիրքից ինքնահավան արագ դատողություններ անելու համար և խոսել ենք վիրավորկան խոսքեր, նախքան կհասկանայինք իրավիճակը մեկ ուրիշի տեսանկյունից: Մենք բոլորս ունեցել ենք հնարավորություն սովորելու, թե ինչպես կործանարար խոսքերը կարող են դարձնել վտանգավոր իրավիճակը ճակատագրական:

Առաջին Նախագահության վերջերս ուղարկված մի նամակ հստակորեն նշում է. «Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է մեզ սիրել և վարվել բոլոր մարդկանց հետ բարությամբ և քաղաքակիրթ ձևով, նույնիսկ, երբ մենք համաձայն չենք» (Առաջին Նախագահության նամակը, հունվ., 10, 2014): Ինչպիսի իմաստուն հիշեցում, որ մենք կարող ենք և պետք է մասնակցենք շարունակվող քաղաքակիրթ երկխոսությանը, հատկապես, երբ մենք նայում ենք աշխարհին տարբեր տեսանկյուններից:

Առակաց գրքի գրողը խորհուրդ է տալիս. «Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խոսքը բարկութիւն կգրգռէ» (Առակաց ԺԵ.1): Դա չի նշանակում, որ մենք երբեք չենք կարող խոսել շիտակորեն կամ որ մենք փոխզիջում ենք անում վարդապետական ճշմարտություններում: Խոսքերը, որոնք կարող են ուժեղ լինել տեղեկության մեջ, կարող են փափուկ լինել ոգով:

Մորմոնի Գիրքը նույնպես պարունակում է ամուսնական տարաձայնության ենթատեքստում դրական խոսելաձևի մասին մի հիանալի օրինակ: Սարիայի և Լեքիի որդիները ետ ուղարկվեցին Երուսաղեմ վերցնելու արույրե թիթեղները և չէին վերադարձել: Սարիան հավատում էր, որ իր որդիները փորձանքի մեջ էին ընկել և նա լցված էր բարկությամբ և պետք է ինչ որ մեկին մեղադրեր:

Լսեք պատմությունը նրա որդու՝ Նեփիի աչքերով. «Քանզի [մայրս] ենթադրել էր, որ մենք մահացել էինք անապատում. և նաև դժգոհել էր իմ հոր դեմ, ասելով նրան, որ նա տեսիլատես մարդ էր, ասելով. Ահա դու դուրս ես բերել մեզ մեր ժառանգության հողից, և իմ որդիներն այլևս չկան, և մենք մեռնում ենք անապատում» (1 Նեփի 5.2):

Այժմ եկեք հաշվի առնենք, թե ինչ կարող էր Սարիան մտածել: Նա նեղսրտվածությամբ էր լցված իր կռվարար որդիների վերադարձի կապակցությամբ, որովհետև նրանք վերադարձել էին այն տեղը, որտեղ նրա ամուսնու կյանքը եղել էր սպառանալիքի տակ: Նա փոխել էր իր գեղատեսիլ տունը և ընկերներին մի վրանի հետ մեկուսի անապատում, մինչդեռ իր երեխաներ ունենալու տարիքում էր: Մղված իր երկյուղներից առաջացած մեծ լարվածությունից, Սարիան թվում է հերոսաբար ցատկեց, եթե ոչ խելամտորեն, սլացող բեռնատարի բարձունքից՝ փորձելով պաշտպանել իր ընտանիքը: Նա արտահայտեց ճիշտ մտահոգություններ իր ամուսնուն՝ բարկության և կասկածի ու մեղադրանքի լեզվով, մի լեզու, որում ողջ մարդկային ցեղը թվում է զարմանալիորեն հմուտ է:

Մարգարե Լեքին լսեց վախը, որն իր կնոջ բարկության աղբյուրն էր: Ապա նա պատասխանեց կարգավարժված կարեկցանքի լեզվով: Առաջինը նա ուներ ճշմարտությունը, թե ինչպես էին իրերը երևում նրա տեսակետից: «Եվ …հայրս խոսել էր նրա հետ՝ ասելով. Ես գիտեմ, որ ես տեսիլատես մարդ եմ, … բայց [եթե ես] մնացած լինեի Երուսաղեմում, [մենք] կմեռնեինք եղբայրներիս հետ» (1 Նեփի 5.4):

Ապա նրա ամուսինը վերագրեց նրա երկյուղները կապված իրենց որդիների բարօրության հետ, քանի որ Սուրբ Հոգին անկասկածորեն վկայեց նրան ասելով.

«Բայց ահա, ես ձեռք եմ բերել խոստումի երկիր, բաներ, որոնցով ցնծում եմ. Այո, և ես գիտեմ, որ Տերը կազատի իմ որդիներին Լաբանի ձեռքից …

Եվ այս խոսելաձևով էր իմ հայրը … հանգստացրել իմ մորը, … մեր վերաբերյալ» (1 Նեփի 5.5–6):

Այսօր գոյություն ունի մեծ պահանջ տղամարդկանց և կանանց համար՝ հարգանք զարգացնել միմյանց հանդեպ հավատքի և վարքի լայն տարածության վրայով և հակասող օրակարգերի խորն անդունդների վրայով: Անհնար է իմանալ այն բոլորը, ինչ մեր ուղեղն ու սիրտն է հաղորդում կամ նույնիսկ լիովին հասկանալ փորձությունների և ընտրությունների ենթատեքստը, որոնց դիմակայում է մեզանից յուրաքանչյուրը:

Սակայն ինչ կպատահի «գէշ խոսքի հետ», որի մասին խոսում է Պողոսը, եթե մեր սեփական դիրքորոշումը առաջինը ներառի ուրիշների դրության մեջ մտնելը: Լիովին ունենալով իմ սեփական թերություններով սահմանափակումները և կոշտ եզրերը, ես աղերսում եմ ձեզ սովորություն դարձնել, մեղմ հարգանքով մեկ ուրիշի փորձառության հանդեպ, հարցնել այս հարցը. «Դուք ի՞նչ եք կարծում»:

Հիշեք, երբ Տերը զարմացրեց Սամուելին և Սավուղին՝ ընտրելով մի փոքրիկ հովիվ տղայի՝ Բեթլեհեմցի Դավթին, որպես Իսրայելի թագավոր: Տերն ասաց Իր մարգարեին. «Որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագավորաց ԺԶ.7):

Երբ մեր բեռնատարի խցիկը ծխով լցվեց, կինս գործեց ամենաքաջարի ձևով, որ կարող էր պատկերացնել՝ պաշտպանելու մեր որդուն: Ես ևս գործեցի որպես պաշտպան, երբ կասկածի տակ դրեցի նրա ընտրությունը: Լինելով ցնցված նշանակություն չուներ, թե ով էր ավելի ճիշտ: Այն ինչ կարևոր էր, միմյանց լսելն էր և մյուսի տեսակետը հասկանալը:

Միմյանց աչքերով տեսնելու պատրաստակամությունը կփոխակերպի «գէշ խոսքը» «շնորհք տալու[ն]»: Պողոս Առաքյալը հասկացել էր այս և որոշ չափով մեզանից յուրաքանչյուրը դա ևս կարող է զգալ: Դա չի կարող փոխել կամ լուծել խնդիրը, բայց ամենակարևորը հնարավորություն կարող է ընձեռել, թե արդյոք տրված շնորհքը կարող է մեզ փոխել:

Ես բերում եմ խոնարհ վկայություն, որ մենք կարող ենք «շնորհք տալ» գթառատ խոսելաձևով, երբ Սուրբ Հոգու մշակված պարգևը ծակում է մեր սրտերը ուրիշների զգացումների և ենթատեքստի վերաբերյալ մտահոգությամբ: Դա հնարավորություն է տալիս մեզ՝ փոխակերպել վտանգավոր իրավիճակները սուրբ վայրերի: Ես վկայում եմ սիրառատ Փրկչի մասին, ով «նայում է [մեր] սրտին» և հոգ անում, թե ինչ ենք մենք մտածում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: