2014
Վերաբացվում է Մեխիկո Սիթիի Տաճարի Այցելուների Կենտրոնը
Մայիս 2014


Վերաբացվում է Մեխիկո Սիթիի Տաճարի Այցելուների Կենտրոնը

Վերաբացումից հետո մեկ ամսվա ընթացքում ավելի քան 30000 հյուրեր այցելեցին Մեխիկո Սիթիի Այցելուների Կենտրոն, որտեղ երկու տարի վերանորոգման և ընդարձակման աշխատանքներ էին տարվել: Բոլոր ցուցանմուշներն այժմ Իսպանիայում են և ներառում են յուրօրինակ մեդիա նյութեր, որոնք ձևավորվել են հատուկ մեքսիկական լսարանի համար: Վերանորոգված կենտրոնը նաև առաջին այցելուների կենտրոնն է, որը ներառում է ցուցադրությունների մի ողջ սրահ, որը ձևավորված է հատուկ նպատակով՝ ուսուցանելու ավետարանի սկզբունքները երեխաներին:

Այս այցելուների կենտրոնը երրորդ տեղն է գրավում իր մեծությամբ 17 նմանատիպ կառույցների միջև, որոնցից շատերը գտնվում են տաճարի հարևանությամբ կամ Եկեղեցու պատմական տարածքում: Այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում Հռոմում, Իտալիա, տաճարի մոտ կառուցված այցելուների կենտրոնում, կետրոններ կան Անգլիայում, Նոր Զելանդիայում, Հավայան Կղզիներում և ԱՄՆ-ի ինը մայրցամաքային նահանգներում: Կենտրոնները նախատեսված են ողջունելու ակտիվ և քիչ ակտիվ Վերջին Օրերի Սրբերին, ինչպես նաև նրանց, ովքեր այլ հավատքներից են, ոչ միայն Եկեղեցու հետ ծանոթ մարդկանց, նաև օգնելու նրանց հասկանալ համոզմունքները և ցանկություն առաջ բերելու ավելին սովորել Փրկչի և ավետարանի Վերականգնման մասին: Դրանք նաև տալիս են ընտանիքներն ամրացնելու մասին ուղերձներ:

Մեքսիկան խարիսխ է հանդիսանում եկեղեցու համար, ավելի քան 1.2 միլիոն անդամներով, ավելի քան 200 ցցերով և 12 տաճարներով: