2014
Գերագույն համաժողովին նշվել է տաճարների հարցում առաջընթացի մասին, հաստատվել են նոր պաշտոնյաներ
Մայիս 2014


Գերագույն համաժողովին նշվել է տաճարների հարցում առաջընթացի մասին, հաստատվել են նոր պաշտոնյաներ

Անցած վեց ամիսների ընթացքում «Եկեղեցու գործն առաջ է ընթացել առանց արգելքների», ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Եկեղեցու 184-րդ ամենամյա գերագույն համաժողովի իր բացման խոսքում:

Կրկին անդրադառնալով 2014թ. մարտի 2-ին Գիլբերթ Արիզոնա Տաճարի նվիրագործման հաճելի հուշերին, առաջ նայելով դեպի Ֆորթ Լաուդերդալ Ֆլորիդա Տաճարի նվիրագործմանը և կանխատեսելով 2014թ. և 2015թ. ընթացքում աշխարհի շատ մասերում տաճարների ավարտը և նվիրագործումը, Նախագահ Մոսնսոնը նշեց, որ երբ ավարտին հասցվեն նախկինում հայտարարված բոլոր տաճարները, Եկեղեցին կունենա 170 գործող տաճարներ ողջ աշխարհով մեկ:

«Չնայած, որ մենք այժմ կենտրոնացնում ենք մեր ջանքերը նախապես հայտարարված տաճարներն ավարտելու վրա և մոտ ապագայում չենք հայտարարելու որևէ նոր տաճար, - ասաց նա,- մենք կշարունակենք ապագայում տաճարների համար տարածքներ գտնելու որոշումներ կայացնելու գործընթացը: Ապա հայտարարություններ կարվեն հետագա գերագույն համաժողովների ժամանակ: Մենք տաճար կառուցող և տաճար այցելող ժողովուրդ ենք»:

Համաժողովի ընթացքում հաստատվեցին Յոթանասունի Նախագահության մեկ նոր անդամ, չորս նոր Բարձրագույն Իշխանավորներ, Կիրակնօրյա Դպրոցի նոր գերագույն նախագահությունը և 42 Տարածքային Յոթանասունականներ:

Երեց Լին Գ. Ռոբինսը կանչվեց Յոթանասունի Նախագահություն:

Երեց Ջորջ Քլեբինգաթը Կիևից, Ուկրաինա, և Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը Հոնգ Կոնգից, Չինաստան, հաստատվեցին ծառայելու Յոթանասունի Առաջին Քվորումում: Երեց Լարի Ս. Քաչերը Միդվեյից, Յուտա, և Երեց Հյուգո Ի. Մարտինեզը Արեսիբոից, Պուերտո Ռիկո, հաստատվեցին Յոթանասունի Երկրորդ Քվորումում:

Երեց Թեդ Ռ. Քալիստերը, ով ծառայում էր Յոթանասունի Նախագահությունում և որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ, հաստատվեց որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահ, և Ջոն Ս. Թանները և Դեյվիդ Ջ. Դյուրանը՝ որպես առաջին և երկրորդ խորհրդականներ:

Տեսեք հաստատումների և ազատումների ամբողջական ցանկը էջ 26–27-ում, և գտեք Երեց Ռոբինսի, նոր կանչված Յոթանասունականների և Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության անդամների կենսագրությունները սկսած 141 էջից:

Գերագույն համաժողովից մեկ շաբաթ առաջ Համաժողովների Կենտրոնում տեղի ունեցավ կանանց առաջին գերագույն ժողովը բոլոր կանանց, երիտասարդ կանանց և ութ տարեկան և ավելի բարձր տարիքի աղջիկների համար: Այս ժողովը տեղի ունեցավ նախկին Սփոփող Միության և Երիտասարդ Կանանց գերագույն ժողովների փոխարեն: Կանանց ժողովի բոլոր ուղերձները կարող եք գտնել 116–28 էջերում:

Նաև համաժողովից առաջ վերակազմավորվեց Երիտասարդ Կանանց գերագույն խորհուրդը, առաջին անգամ քույրեր կանչվեցին Սոլթ Լեյք Սիթիի տարածքից դուրս, ներառյալ՝ Պերույում, Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում, Բրազիլիայում և Բրուկլինում, Նյու Յորք, ԱՄՆ: Կարդացեք կենսագրությունները և տեսեք նկարները՝ lds.org/callings/young-women:

«Փրկիչն այս աշխարհ բերեց սիրո և բարության ուղերձը բոլոր տղամարդկանց և կանանց համար», - Նախագահ Մոնսոնն ասաց գերագույն համաժողովի վերջում: «Թող որ մենք միշտ հետևենք Նրա օրինակին»: Նա վստահեցրեց Եկեղեցու անդամներին և մնացած լսողներին, որ «Երկնային Հայրը մտահոգվում է մեզ համար: Նա կառաջնորդի և կօրհնի մեզ, եթե մենք մեր հավատքը և հույսը դնենք Նրա վրա»: