2015
Հավերժորեն կապված իմ ընտանիքի հետ
Հունիս 2015


Երիտասարդներ

Հավերժորեն կապված իմ ընտանիքի հետ

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Երբ երեք տարեկանում ինձ որդեգրում էին, ինձ ծնունդ տվող մայրը թույլ տվեց, որ որդեգրման գործընթացը հասնի իր ավարտին, եթե իմ ծնողները համաձայնեին, որ 12 տարեկանս լրանալուց հետո անցկացվեին եկեղեցական իմ արարողությունները: Նա կարծում էր, որ ես պետք է բավականաչափ մեծ լինեի ինքնուրույն ընտրություն կատարելու համար, սակայն շատ դժվար էր սպասելը:

Այո, դժվար էր տեսնելը, թե ինչպես էին իմ ընկերներից շատերը մկրտվում, երբ նրանք դառնում էին ութ տարեկան, սակայն ավելի դժվար էր իմանալը, որ ես չէի կարող կնքվել ինձ որդեգրած ծնողների և ինձանից մեծ հինգ քույրերիս ու եղբայրներիս հետ մինչև 12 տարեկանս լրանալը: Ես վախենում էի, որ ինձ հետ մի բան կպատահեր և ես չէի կարողանա կնքվել նրանց հետ:

Երբ մոտենում էր իմ 12 տարին, մենք սկսեցինք ծրագրեր կազմել իմ մկրտության և իմ ընտանիքի հետ կնքվելու համար: Իմ ծնողներն ինձ թույլ տվեցին ընտրել տաճարը, որում մենք կարող էինք կնքվել: Ես միշտ մտածում էի, որ Սան Դիեգո Կալիֆորնիա Տաճարը ամենագեղեցիկն էր, ուստի իմ ողջ ընտանիքը համաձայնեց կնքվելու համար մեկնել Կալիֆորնիա:

Ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է հավերժական ընտանիք կազմեի իմ ծնողների և քույրերի ու եղբայրների հետ: Իմ կնքման ժամանակ ես այնքան ուժեղ զգացի Հոգին, որ դժվար է բառերով նկարագրել: Այժմ, երբ ես վերջապես կնքվել եմ իմ ընտանիքի հետ, անհանգստության իմ զգացումները փոխարինվել են հանգստությամբ և խաղաղությամբ, քանի որ արդեն գիտեմ, որ ես այժմ հավերժորեն կապված եմ նրանց հետ: