2016
Եկեղեցու աճը Աֆրիկայում
Մայիս 2016


Եկեղեցու աճը Աֆրիկայում

Վերջին 30 տարիների ընթացքում Եկեղեցու աճը Աֆրիկայում շարունակել է ընթանալ կայուն ցուցանիշով։ 2016թ․ սկզբին Աֆրիկայում ՎՕՍ համայնքների թիվը հասնում էր 1600-ի, իսկ Եկեղեցու անդամների թիվը՝ ավելի, քան կես միլիոնի, ինչը 11 անգամ գերազանցում է ծխերի և ճյուղերի թիվը և 20 անգամ գերազանցում է անդամների թիվը 1985 թվականի համեմատ։

2015թ․ Եկեղեցին բացեց 17 նոր ցցեր Աֆրիկայի տարածքում։

Ղեկավարները վերագրում են աճը, առնվազն մասամբ, ընտանիքի վրա ավետարանի կենտրոնացմանը։ Ջաո Կաստենհեյրան՝ Մոզամբիկի Մապուտոյի ցցի նախագահը, ասել է․ «Անդամները ցանկանում են տեսնել այնպիսի եկեղեցի, որն իրենց երջանկություն է պարգևում, իսկ Քրիստոսի վերականգնված ավետարանը երջանկություն է բերում ընտանիքներին»։

«Ես, իրոք, զգում եմ, որ սա Աֆրիկայի ժամանակն է», - ասել է Յոթանասունից Երեց Էդվարդ Դյուբը, ով ծագումով Զիմբաբվեից է։ «Տիրոջ ձեռքը այս մայրցամաքում է»: