2016
Երեց Մարկ Ա. Բրեգ
Մայիս 2016


Երեց Մարկ Ա. Բրեգ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Երբ Մարկ Բրեգը 14 տարեկան էր, նրա բեյսբոլի թիմի ընկերները ծանոթացրեցին նրա ընտանիքին Եկեղեցու հետ։ Մարկը մկրտվեց և նրա մայրը դարձավ ակտիվ անդամ։

«Դա փոխեց մեր կյանքը», - ասաց Երեց Բրեգը։

Մարկ Ալին Բրեգը ծնվել է 1962թ. ապրիլի 16-ին Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիա, ԱՄՆ, Դոնալդ Ի․ և Դայան Բրեգերի ընտանիքում։

Յուտայի Համալսարանում սովորելու ընթացքում Երեց Բրեգը կանչվում է ծառայելու Մեքսիկայի Մոնտերեյ միսիայում, միսիայի նախագահ Ռոյ Հ․ Քինգի և նրա կնոջ՝ Դարլին Օ․ Քինգի ղեկավարության ներքո։

Երբ Երեց Բրեգն ավարտեց իր միսիոներական ծառայությունը, նա սկսեց հանդիպել իր միսիայի նախագահի կրտսեր դստեր՝ Իվոննի հետ։ Նրանք ամուսնացան Լոս Անջելես Կալիֆորնիա տաճարում՝ 1984 թվականի մարտի 17-ին:

Երեց Բրեգի հոր վաղաժամ մահից հետո զույգը վերադարձավ Կալիֆորնիա, որտեղ Երեց Բրեգը պետք է սկսեր իր կարիերան բանկային բնագավառում (նա ավարտեց իր կարիերան որպես Բանկ օֆ Ամերիքայի ավագ փոխնախագահ) և որտեղ նրանք կարող էին մոտ լինել Երեց Բրեգի մորը։

Միայն յոթ տարի անց Բրեգերի ընտանիքում երեխաներ հայտնվեցին։ «Երբեմն, անգամ մեր սեփական ընտանիքում, մենք մեր տեղը չէինք գտնում», - հիշում է Երեց Բրեգը։

Ապա՝ «աշխարհի ամենալավ օրը» Քույր Բրեգը ծննդաբերեց իրենց չորս երեխաներից առաջինին։ «Հիշում եմ, … մտածում էի, որ աշխարհում չկար ավելի երջանիկ մարդ, քան ես այդ ժամանակ», - ասում է Երեց Բրեգը։

Ինչևէ, կյանքը միշտ չէ, որ այդ ընտանիքի համար հեշտ է եղել։ Մեկ օր անց նրանից հետո, երբ Երեց Բրեգը հաստատվեց որպես եպիսկոպոս այն ծխում, որտեղ մեծացել էր, նրա մայրը սպանվեց ավտոմեքենայի ողբերգական առևանգման ժամանակ։ Նրա թաղումը առաջինն էր, որին նա նախագահեց որպես եպիսկոպոս։ «Սփոփող Միությունը մեր ընտանիքի կողքին էր ամեն օր», - հիշում է նա։

Սիրո, ծառայության և կարեկցանքի այդ դասերն առաջնորդեցին Երեց Բրեգին Եկեղեցում իր հետագա ծառայության ընթացքում՝ որպես ցցի նախագահ, Տարածքային Յոթանասունական և տաճարային արարողությունների աշխատող։