Միջին ջերմության հրաշքը
Դուք ցանկանում եք այն հիմա՞, թե՞ դուք ցանկանում եք այն ճիշտ ձևով:
Պատկերացրեք` մի երիտասարդ տղամարդ տանը մենակ է ու քաղցած (այո, համոզիչ չէ, բայց պարզապես փորձեք պատկերացնել): Հիմա պատկերացրեք, որ այս երիտասարդ տղամարդը փորձում է առաջին անգամ ինքնուրույն պատրաստել տապակած պանրով սենդվիչ:1 Պատկերացրեք նաև, որ այս երիտասարդ տղամարդու ծնողները երբեք նախկինում չեն սովորեցրել նրան` ինչպես պատրաստել տապակած պանիր, իսկ նա երբևէ ուշադիր չի հետևել, երբ նրանք արել են այդ:
Ենթադրենք, այս երիտասարդ տղամարդը ճիշտ է ընտրել բոլոր բաղադրիչները` հաց, պանիր, մի քիչ կարագ` հացի վրա քսելու համար (և մի քիչ մայոնեզ` ներսից քսելու): Ապա թավան դնում է գազօջախին: (Պատկերացնենք նաև, որ նա չունի հատուկ թավա կամ այլ սարք այս ուտելիքը պատրաստելու կամար:)
Հիմա պատկերացրեք, որ մի գաղափար է ծագում նրա մտքում. գաղափար, որին շատ մարդիկ անտեղյակ են եղել (կամ համարել են անիմաստ). «Եթե ես ավելացնեմ ջերմաստիճանը, այն ավելի արագ կպատրաստվի»:
Պատկերացրեք, թե հետո ինչ է տեղի ունենում: (Կամ երևի դուք ստիպված չեք պատկերացնել:)
Նա պատրաստվում է ստանալ կամ կատարելապես խրթխրթան, շագանակագույն հաց կամ էլ կատարելապես կպչուն հալած պանիր, բայց ոչ երկուսը: Ամենայն հավանականությամբ, նա կստանա հաց, որի համը նման կլինի լավայի քարի և կիսահալած պանրի համի, որը նույնքան գրավիչ է, որքան կիսատ պատմված հեքիաթը:
Նրա խնդիրը, ինչպես դուք տեսնում եք, համակցությունն էր անիրազեկության (որը ներելի է) և անհամբերության (որը չնայած հասկանալի, բայց պակաս ներելի է): Եթե նա կրկներ այս սխալը հաջորդ անգամ, այն կլիներ պակաս ներելի, քանի որ նրան չէին կարող մեղադրել անտեղյակության մեջ, այլ դա ամբողջովին կվերագրվեր անհամբերությանը:
Ճիշտ վարվելու համար նա պիտի բացահայտի միջին ջերմաստիճանի հրաշքը:
Միջին ջերմաստիճանով պատրաստելը ձանձրալի չէ
Գազօջախի միջին ջերմաստիճանը կատարյալ է տապակած պանրի և շատ այլ ճաշատեսակների համար, քանի որ այն թույլ է տալիս, որ սնունդը պատրաստվի առանց դրսից վառվելու: Միակ թերությունն այն է, որ այն պահանջում է ավելի շատ ժամանակ և ուշադրություն, որոնք էլ իրենց հերթին պահանջում են համբերություն:
Տերն ասել է. «Համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք» (ՎևՈւ 67.13): Նա այստեղ խոսում է այնպիսի կատարելության մասին, որը վեր է կատարյալ տապակած պանրով սենդվիչներ պատրաստելուց, Նա ցանկանում է, որ մենք ավելի շատ նմանվենք Իրեն: Հիսուս Քրիստոսը համբերության ամենագլխավոր օրինակն է: Եվ Նրա օրինակին հետևելու մի եղանակը մեր հեռանկարի ընդլայնումն է, նայելով տվյալ պահից այն կողմ և տեսնելով ավելի մեծ հատուցում, որը գալիս է ինքնակարգավարժումից, հավատից, հնազանդությունից, կայուն և տևական ջանքերից, համբերատարությունից ու սիրուց, այլ կերպ` խոսքերից և համբերություն ունենալուց:
Ըստ սահմանման, համբերությունը ենթադրում է սպասում, որը կարող է ձանձրալի թվալ, բայց ինչպես ուսուցանել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, «Համբերել նշանակում է համառորեն դիմանալ և տոկալ: Դա նշանակում է մնալ ինչ-որ բանի հետ և անել այն ամենն, ինչ կարող ենք` աշխատել, հուսալ և գործադրել հավատ, տանել դժվարությունները տոկունությամբ, նույնիսկ, երբ մեր սրտի ցանկությունները հետաձգվում են: Համբերությունը պարզապես դիմանալը չէ. դա լավ դիմանալն է»:2
Դա պարզապես տապակած պանրով սենդվիչները թավայի մեջ դնելը և այն մոռանալը չէ, դա հետևելն է և այն ճիշտ ժամանակին շրջելն է:
Դա պարզապես դպրոց, սեմինարիա կամ Եկեղեցի հաճախելը չէ, դա եռանդուն սովորելն ու երկրպագելն է:
Դա պարզապես Մորմոնի Գրքի մասին վկայության սպասելը չէ, որը կշնորհվի ձեզ, քանի որ դուք պարզապես խնդրել եք այն, դա մշտապես կարդալն է, ուսումնասիրելը, խորհելը, աղոթելը և այդ գրքի պատվիրաններով ապրելը:
Դա պարզապես նստել սպասելը չէ, մինչ քո ընկերները ծաղրում են քո կրոնը, դա նրանց համար աղոթելն է և իրոք ցանկանալը, որ նրանք ունենան սրտի փոփոխություն և ամեն հնարավոր բան անելն է այն իրականացնելու համար:
Դա ժամադրվելու համար մինչև 16 տարեկան սպասելը չէ, դա սովորելն է սիրել հնազանդությունը և փորձել հասկանալ, թե ինչպես ձեզ կօրհնի մարգարեների խորհրդին հետևելը:
Ցածրացնել ջերմաստիճանը
Համբերությունն ու զսպվածությունը կամ ինքնատիրապետումը «Հոգու պտուղն է» (տես Գաղատացիս 5.22–23): Չնայած կան հրատապ գործեր, որոնք պահանջում են անհապաղ գործողություն կամ պատրաստի պատասխան (ուղղակի կան որոշ ճաշատեսակներ, որոնք պահանջում են բարձր ջերմաստիճան), դուք պիտի հակված լինեք ունենալ ավելի մեծ համբերություն և ինքնատիրապետում: Եթե դուք զգաք, որ այն տեղի է ունենում, դա նշան է, որ Հոգին աշխատում է ձեր կյանքում:
Միջին ջերմաստիճանի հրաշքը կարող է ձեզ տալ տապակած պանրով կատարյալ սենդվիչ և համբուրգերներ, որոնք նման չեն հոկեյի տափօղակի վարդագույն երիզով, տապակած կարտոֆիլ շագանակագույն, ոչ թե սև, փափուկ բրինձ` չոր և կպչունի փոխարեն: Բայց համբերությունը կկատարի իր «կատարեալ գործը» (Հակոբոս 1.4) ձեր կյանքում, օգնելով ձեզ առաջ գնալ` ավելի շատ նմանվելու Հիսուս Քրիստոսին, բերելով Սուրբ Հոգու ազդեցությունը և ի վերջո օգնելով առաջնորդել ձեզ դեպի հավերժական կյանք:
Երբ դուք նկատում եք այն բաները, որոնք ձեր անհամբերության պատճառը կարող են դառնալ, հիշեք տապակած պանրով սենդվիչը (կամ մեկ այլ ճաշատեսակ, որը ձեր համար կարևոր է) և դուք ինչ կզոհաբերեիք` թույլ տալով, որ անհամբերությունը ուղղորդի ձեր գործողությունները: Եթե դուք մեղավոր եք, որ չափազանց հաճախ եք տեղի տալիս անհամբերությանը, միացեք ակումբին: Դուք կարող եք ապաշխարել և փորձել կրկին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին: Գոյություն ունեն տապակած պանրով սենդվիչներ պատրաստելու մեկից ավելի եղանակներ և երբեք չափազանց ուշ չէ սովորել կատարելության մասին, որը հնարավոր է համբերության միջոցով:
Միացեք զրույցին
Խոհեր կիրակի օրվա համար
-
Ո՞ր շարունակական փորձությունները կամ ամենօրյա իրավիճակներն են ձեզ հանում համբերությունից:
-
Կարո՞ղ էիք ավելի համբերատար լինել այս իրավիճակներից յուրաքանչյուրում:
Ի՞նչ կարող էիք անել դուք:
-
Ուսումնասիրեք համբերության մասին սուրբ գրությունները, որոնք տրված են Սուրբ գրքերի ուղեցույցում:
-
Ձեր ընտանիքի հետ կամ եկեղեցում դուք կարող եք քննարկել նպատակներ որոշակի բաներ անելու վերաբերյալ, որոնք կարող են ձեզ ավելի համբերատար դարձնել: