2018
Երեց Կարլ Բ. Քուք
May 2018


Երեց Կարլ Բ. Քուք

Յոթանասունի Նախագահություն

Նկար
Երեց Կարլ Բ. Քուք

Երեց Կարլ Բ․ Քուքը հավատում է, որ ծառայելու արտոնությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների ամենամեծ օրհնություններից մեկն է։ Սակայն նա նշեց, որ կոչումները ընդունելու ու վեհացնելու համար հավատք է պահանջվում։

2018 թվականի մարտի 31-ին Յոթանասունի նախագահության անդամ հաստատված Երեց Քուքը ճյուղերում, ծխերում, քվորումներում և օժանդակ կազմակերպություններում ծառայող Եկեղեցու անդամներին նմանեցրեց ավտոմեքենայի բաղադրյալ փոխանցման տուփի, որն ավելի մեծ քարշիչ ուժ է ստեղծում։

Բաղադրյալ փոխանցումը չորս քարշիչ անիվների հետ միասին «թույլ է տալիս ձեզ իջեցնել փոխանցման աստիճանը, մեծացնել հզորությունը և շարժվել»,- ասել է նա 2016 թվականի գերագույն համաժողովի ժամանակ։ «Ինչպես ատամնանիվներն են միասին ավելի մեծ հզորություն ստեղծում բաղադրյալ փոխանցման համար, միասին մենք ավելի մեծ ուժ ենք ունենում: Երբ միավորվում ենք միմյանց ծառայելու գործում, մենք միասին ավելի շատ աշխատանք ենք կատարում, քան կարող էինք անել միայնակ: Մեծ ոգևորություն ենք ապրում, ներգրավվելով և միավորվելով, երբ ծառայում և աջակցում ենք Տիրոջ գործին»:

Երեց Քուքը Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական է հաստատվել 2011թ․ ապրիլի 2-ին: Իր նոր հանձնարարությունը ստանալուց առաջ Երեց Քուքը ծառայել է Եկեղեցու գլխավոր գրասենյակում, որտեղ նա այլ պարտականություններին զուգահեռ օգնում էր վերահսկել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան տարածաշրջանը։ Նախկինում նա ծառայել է Աֆրիկայի հարավարևելյան տարածքում:

Երեց Քուքը Վերջին Օրերի Սրբերին հորդորել է հիշել, որ Եկեղեցու կոչումները գալիս են Աստծուց՝ Իր նշանակված ծառաների միջոցով:

«Օրհնությունները գալիս են, երբ մենք հաստատակամություն ենք դրսևորում մեր կոչումներում և պարտականություններում, և տոկում ենք մեր ունեցած ողջ հավատքով»։

Երեց Քուքը բակալավրի իր աստիճանը ստացել է Վեբերի Պետական քոլեջում (Յուտա), իսկ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանը՝ Յուտայի Պետական համալսարանում: Յոթանասունական կանչվելուց առաջ նա աշխատում էր առևտրային անշարժ գույքի ոլորտում։

Երեց Քուքը լիաժամկետ միսիոներ է ծառայել Համբուրգում, Գերմանիա և ծառայել է Եպիսկոպոս, ցցի նախագահ, Տարածքային Յոթանասունական և Նոր Զելանդիայի Օքլենդ միսիայի նախագահ։

Նա ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 15-ին Օգդենում (Յուտա, ԱՄՆ)։ 1979 թվականի դեկտեմբերին նա ամուսնացավ Լինետ Հանսենի հետ։ Նրանք ունեն հինգ զավակ։