2018
Սպասավորության կարևորությունը
May 2018


Սպասավորության կարևորությունը

Տնային ուսուցումը և այցելող քույրերի ծրագրերը կդադարեցվեն, հայտարարեց Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը գերագույն համաժողովի Կիրակի ցերեկային նիստի ժամանակ։ «Սպասավորությունը» ուրիշների մասին Քրիստոսի նման հոգ տանելու մի «նոր և ավելի սրբազան» մոտեցում է, որի համակարգված աշխատանքի շնորհիվ անդամների հոգևոր և նյութական կարիքները կբավարարվեն։

Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Ջին Բ. Բինգհեմը և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը նույնպես խոսեցին այն մասին, թե ինչպես այս նոր մոտեցումն ավելի լավ կկենտրոնացնի Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները և Սփոփող Միությունները Քրիստոսի ձևով սպասավորման վրա (տես 101 և 104 էջերը)։

Այժմ, դափնիների և համաստեղության դասարանի քույրերը նույնպես կարող են ծառայել սպասավորող զուգընկերներ Սփոփող Միության քույրերի հետ։ Եռամսյակային հարցազրույցների ժամանակ սպասավորող եղբայրներն ու քույրերը կխորհրդակցեն ղեկավարների հետ այն մարդկանց կարիքների ու ուժեղ կողմերի վերաբերյալ, որոնց կցված են։ Եռամսյակի ընթացքում ղեկավարների կատարած հարցազրույցների թվաքանակը կլինի զեկուցման միակ ձևաչափը։ Հնարավորության դեպքում այցելությունները կարևոր են, սակայն սպասավորությունն իր մեջ չի ներառում հատուկ նախատեսված միջոց ամեն ամիս շփվելու համար։

«Երիտասարդները կարող են կիսել իրենց եզակի պարգևներով և աճել հոգևորապես, երբ ծառայում են մեծահասակների հետ միասին փրկության գործում»,- ասել է Քույր Բինգհեմը։ Ընդգրկելով երիտասարդներին, նաև մեծանում է ուրիշների մասին հոգ տանող անդամների թիվը և օգնում է երիտասարդներին «ավելի լավ պատրաստվել Եկեղեցում և համայնքում իրենց դերերը կատարելուն և ընտանիքին սատարող անդամ լինել»։

«Մենք Եկեղեցու գլխավոր վարչությունում կարիք չունենք իմանալու, թե ինչպես, որտեղ կամ երբ եք հանդիպում ձեր մարդկանց հետ»,- ասել է Երեց Հոլանդը։ «Մենք պարզապես ցանկանում ենք և կարևորում ենք, որ դուք դա անեք և որ ձեր հնարավորությունների սահմաններում օրհնեք նրանց ցանկացած կերպով։

Առաջին Նախագահությունից ստացած նամակի համաձայն, սպասավորության ջանքերի ճշգրտումները կարող են որոշ ժամանակ պահանջել, բայց պետք է կատարվեն հնարավորինս արագ։ Ministering.lds.org կայքում տրված են լրացուցիչ մանրամասներ, այդ թվում՝ հաճախակի տրվող հարցերի պատասխանները։ Ուսուցողական տեսանյութերը և այլ նյութերը կտեղադրվեն կայքում առաջիկա շաբաթների ընթացքում։

Հունիս ամսից սկսած Լիահոնա ամսագրում կավելացվի ամենամսյա բաժին՝ «Սպասավորության սկզբունքներ» վերնագրով, որի շնորհիվ անդամները կհասկանան, թե ինչպես կարող են միմյանց սպասավորելիս ավելի շատ նմանվել Քրիստոսին։