2019
Փնտրել Քրիստոսին պոռնոգրաֆիայի խավարից
Հոկտեմբեր 2019


Չափահաս երիտասարդներ

Փնտրել Քրիստոսին պոռնոգրաֆիայի խավարից

Նկար
couple on a beach

Լուսանկար Getty Images-ից, օգտագործվել է պատկերազարդման նպատակով, մոդելների օգնությամբ:

Չափահաս երիտասարդների հոդվածները ծրագրելիս, մենք շատ ժամանակ ենք անցկացնում մտածելով, թե որ թեմաներն են նրանց այս պահին հուզում: Այդպիսի թեմաներ շատ կան: Սակայն այս ամսվա համար մտքեր փոխանակելով, մենք հանգեցինք այն թեմային, որը դիպչել է անձամբ մեզ, մեր ընկերներին և բազմաթիվ այլ մարդկանց, այն է՝ ժամադրությունը և պոռնոգրաֆիան: Մենք գիտեինք, որ այս բաժինը դժվարությամբ էինք ծրագրելու: Ի վերջո, պոռնոգրաֆիան շատ մարդկանց վրա աղետալի, երբեմն կյանքը խորտակող ազդեցություն է թողնում: Չափահաս երիտասարդների դեպքում, այն կարող է ապագան ավելի անորոշ դարձնել, քան այն արդեն կա, հատկապես ամուսնությանը պատրաստվելու ժամանակաշրջանում:

Մենք իսկապես տեսանք մեր աշխատանքն առաջնորդող Երկնային Հոր ձեռքը, երբ սկսեցինք պատմություններ ստանալ չափահաս երիտասարդներից, ում հարաբերությունների վրա պոռնոգրաֆիան զգալի ազդեցություն է թողել: Եվ մենք տեսնում ենք, որ երջանիկ ու կախվածությունից զերծ հավերժական ամուսնությունների համար շատ ավելի մեծ հույս կա: Ինչո՞ւ: Քանի որ յուրաքանչյուր պատմություն վկայում է Հիսուս Քրիստոսի բուժիչ զորության և Նրա Քավության կյանք փոխող և հույս տվող դերի մասին:

Այսպիսով, եթե ձեր հարաբերությունները տուժել են պոռնոգրաֆիայի ազդեցությունից, հրավիրում ենք ձեզ կարդալ այս ամսվա բաժնի հոդվածները, որոնցով կիսվել են այն մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն, որ պոռնոգրաֆիայի դեմ պայքարն իրական է: Այս հոդվածներում կտեսնեք այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպես խոսել պոռնոգրաֆիայի մասին, երբ դուք ժամադրվում եք և ինչպես վարվել (էջ 44), Ինչպես արձագանքել, երբ որևէ մեկն ասում է, որ պոռնոգրաֆիայից կախվածություն ունի (միայն թվային տարբերակով), ինչպես են ներումն ու բուժումը հնարավոր երկու մարդկանց համար (միայն թվային տարբերակով), և Հոգին ինչպես կարող է առաջնորդել ձեզ, որ իմանաք, թե ինչպես շարունակել ձեր հարաբերությունները (միայն թվային տարբերակով):

Մենք գիտենք, որ եթե դուք պատասխաններ փնտրելիս ապավինեք Փրկիչին և հրավիրեք Հոգին ձեր կյանք, ապա Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ ճիշտ ուղղությամբ ձեր անհատական իրավիճակում: Պոռնոգրաֆիայի խավարը կարող է շեշտակի լինել աշխարհում, սակայն Փրկիչի բուժող լույսը ծածկում է ցանկացած խավար: Մեր անելիքը Նրան փնտրելն է:

Հարգանքով,

Չեյքըլ Վորդլեյ և Մինդի Սելու

Եկեղեցու ամսագրերի չափահաս երիտասարդների բաժնի խմբագիրներ