2020
Հավատարիմ մարդիկ հետևեցին Հիսուսին:
Հոկտեմբեր 2020


Սուրբ գրությունների պատմություններ

Հավատարիմ մարդիկ հետևեցին Հիսուսին:

Կարդացեք այս մասին 3 Նեփի 17 մինչև 4 Նեփի 1-ը:

Նկար
Jesus breaking bread

Նկարազարդումը` Էյփրիլ Սթոտի

Երբ Հիսուսն այցելեց Նեփիացիներին, Նա ուսուցանեց նրանց մկրտության մասին և թե ինչպես հաղորդություն վերցնել: Նա հիմնեց Իր Եկեղեցին:

Նկար
Jesus blessing children

Հիսուսն օրհնեց յուրաքանչյուր երեխային: Հրեշտակներ եկան: Հիսուսը բժշկեց մարդկանց և աղոթեց նրանց համար: Հետո նա վերադարձավ երկինք։

Նկար
woman sharing food

Հիսուսի գնալուց հետո մարդիկ շարունակեցին կատարել, ինչ Նա էր ուսուցանել: Բոլորը աշխատեցին միասին և կիսվեցին, ինչ իրենք ունեին, այնպես որ ոչ ոք աղքատ չէր: Եկեղեցու առաջնորդներն օրհնեցին նրանց, ովքեր հիվանդ էին:

Նկար
people talking around a fire

Կռվելու փոխարեն մարդիկ ընտրեցին ընդառաջել միմյանց: Բոլորը հետևեցին Աստծո պատվիրաններին: Եվ նրանք երջանիկ էին երկար ժամանակ:

Նկար
children blowing bubbles

Իմ կյանքն ավելի երջանիկ կլինի, երբ ես հետևեմ Աստծո պատվիրաններին: Ես կարող եմ իմ ունեցածով կիսվել ուրիշների հետ: Ես կարող եմ օգնել մարդկանց ընդառաջել միմյանց: ●