2020
Դուք կարող եք ազատություն գտնել
Հոկտեմբեր 2020


Չափահաս երիտասարդներ

Դուք կարող եք ազատություն գտնել

Նկար
friends smiling

Արդյո՞ք դուք կամ ձեր սիրելիներից մեկը հայտնվել եք սայթաքելու, ապաշխարելու, նորից սկսելու և նորից սայթաքելու ոլորանում: Բազմաթիվ հրաշալի երիտասարդ չափահասներ, որոնց հետ ես աշխատել եմ, մինչ ծառայում էի որպես երիտասարդ ամուրիների ծխի եպիսկոպոս, ընկել էին նույն ծուղակը։ Բայց շատերը նաև ազատություն էին գտել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Կախվածության մասին ուղերձները այս ամսվա բաժնում առաջարկում են օգտակար մտքեր ազատություն գտնելու վերաբերյալ՝ թե՛ ձեզ համար և թե՛ ուրիշների։

Ամենակարևոր բանը, որ մենք պետք է հիշենք այն է, որ մենք բոլորս Երկնային Հոր սիրելի զավակներն ենք։ Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է․ «[Աստված ] չի սպասում, որ դուք հաղթահարեք ձեր թուլություններն ու վատ սովորությունները և նոր սիրի ձեզ։ Նա սիրում է ձեզ այսօր,և ամբողջությամբ հասկանում ձեր մաքառումները։ … Նա գիտի ձեր զղջումի վերաբերյալ, երբ դուք սխալվել եք կամ ձախողվել։ Այնուամենայնիվ, Նա սիրում է ձեզ» («Ուրախությամբ ապրել ավետարանով», Լիահոնա, նոյեմբեր 2014, 123, շեղագրումն ավելացված է)։

Մյուս կողմից, սատանան կփորձի ձեզ համոզել, որ ձեզ համար հասանելի չէ Երկնային Հոր սերը և Փրկչի՝ ձեզ վերափոխելու և մաքրելու ուժը։ Սատանան կփորձի պահել ձեզ ամոթի և ինքնահիասթափության հորձանուտում, սակայն մի հավատացեք նրա ստերին։

Դրա փոխարեն դիմեք Երկնային Հորը։ Մի վախեցեք բացել ձեր սիրտը ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի և մյուսների առաջ, ովքեր սիրում են ձեզ։ Մինչ կկարդաք հույս ներշնչող պատմություններն այն երիտասարդ չափահասների, ովքեր կախվածություններ են ունեցել, գործեք ըստ ձեր ստացած տպավորությունների։ Եղեք համբերատար ինքներդ ձեր հանդեպ, հիշեք ձեր աստվածային էության մասին, գնահատեք օրվա ընձեռած հնարավորությունները և հավատացեք Հիսուս Քրիստոսի բժշկող զորությանը։ Նա և բազմաթիվ աղբյուրներ կօգնեն մեզ հաջողության հասնել՝ գտնելու մեր ցանկացած ազատությունը։ Երբեք մի հուսալքվեք։

Ձեր ընկեր,

Ռիչարդ Օսթլեր