2020
«Դուք ունե՞ք ոսկե տառերով կապույտ գիրք»
Հոկտեմբեր 2020


«Դուք ունե՞ք ոսկե տառերով կապույտ գիրք»

Գիրքը դեն նետելուց հետո որոշ ժամանակ անց ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչ կար այնտեղ։

Նկար
seaag with Book of Mormon inside

Նկարազարդումները` Գրեգ Նյուբոլդի

Տարիներ առաջ ես ստացա շապիկին ոսկե տառերով գրված մի կապույտ գիրք միսիոներներից, որոնք ծառայում էին զինվորական բազայում, որտեղ ես ուսուցանվում էի՝ Միացյալ Նահանգերի Ռազմածովային Նավատորմում աշխատանքի անցնելու համար։

Երբ ես սկսեցի կարդալ գիրքը, մեկն ասաց ինձ, որ այն ճշմարիտ չէր, քանի որ վերցված էր Աստվածաշնչից։ Դրա պատճառով ես կասկածի տակ առա գրքի ստույգությունը, սակայն շարունակեցի կարդալ։ Մի փոքր կարդացի, դրեցի ծովային պայուսակիս մեջ, իսկ հետո մոռացա դրա մասին։

Գրեթե մեկ տարի անց ես որոշեցի մաքրել իմ պայուսակը։ Ես գտա գիրքը, սակայն այլևս հետաքրքրված չէի դրանով և դեն նետեցի։ Սակայն որոշ ժամանակ անց ինձ սկսեց հետաքրքրել, թե ինչ էր գրված ոսկե տառերով այդ կապույտ գրքում։ Այժմ ես կարծում եմ, որ այդ զգացողությունը եկել էր Հոգուց, «որն առաջնորդում է բարիք գործել» (Վարդապետություն և Ուխտեր 11․12

2005 թվականին իմ նոր ընկերներից մեկը հրավիրեց ինձ լսել միսիոներներին։ Սկզբում ես հարցեր ու կասկածներ ունեի՝ կապված նրանց ուսուցանածի հետ, սակայն միսիոներները հստակ պատասխաններ էին տալիս, որոնք ես կարողանում էի ընկալել։

Երբ ես հասկացա, որ այս միսիոներները նման էին նրանց, ում հանդիպել էի տարիներ առաջ, ես ոգևորությամբ հարցրի․ «Տղանե՛ր, դուք ունե՞ք ոսկե տառերով կապույտ գիրք»։

«Այո, մենք ունենք», պատասխանեց նրանցից մեկը։ «Այն կոչվում է Մորմոնի Գիրք»։

Ես անչափ ուրախ էի, որ նորից ունեի Մորմոնի Գիրքը։ Եվ ես այնքան էի ոգևորվել, որ երկու շաբաթը չլրացած ես մի քանի անգամ կարդացի այն։ Մինչ ես կարդում և աղոթում էի, սկսեցի հասկանալ, որ դա Աստծո խոսքն է։

Յոթանասունից Երեց Ռուբեն Վ․ Ալիոն գերագույն համաժողովի ժամանակ ասաց մի բան, որն առնչվում է Մորմոնի Գրքի հետ ունեցած իմ փորձառությանը․ «Ցանկացած ընթերցող, ով անկեղծորեն ուսումնասիրում է [Մորմոնի Գիրքը] աղոթքի ոգով, ոչ միայն կսովորի Քրիստոսի մասին, այլև կսովորի Քրիստոսից։ Հատկապես, եթե նրանք որոշում կայացնեն «փորձե[լ] Աստծո խոսքի ուժը» [Ալմա 32․5] և հապճեպ չմերժեն այն՝ կանխակալ անհավատության պատճառով, ինչ ուրիշներն ասել են այն բաների մասին, որոնք երբեք չեն կարդացել»։1

Մորմոնի Գիրքը կարդալու, աղոթելու և Հոգուն ապավինելու շնորհիվ ես իմ կյանքում ականատես եմ եղել մեծ բաների։

Հղում

  1. Ռուբեն Վ․ Ալիո, «Գտնվել է Մորմոնի Գրքի զորությամբ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 37։