Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 23. Մտապահել


«Վարդապետության սերտման կրկնություն 23. Մտապահել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 23», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 23

Անգիր սովորեք

Նկար
երիտասարդ կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածը մտապահելը բազմաթիվ ձևերով կօգնի ձեզ։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Մորմոնի Գրքի երկրորդ կեսի բազմաթիվ հղումներն ու հիմնական սուրբգրային արտահայտությունները կամ վարդապետության ամբողջական հատվածը։

Խրախուսեք մտապահելը։ Աշխատեք չստիպել այն ուսանողներին, որոնք գուցե դժվարանան մտապահել։ Օգնեք այն ուսանողներին, որոնք ուսման հետ կապված հատուկ կարիքներ կարող են ունենալ և կդժվարանան գտնել մտապահելու եղանակներ, որոնք ավելի կհամապատասխանեն իրենց կարիքներին։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտապահելու համար ընտրել վարդապետության սերտման որևէ հատվածի հիմնական սուրբգրային արտահայտություն և հղում և պատրաստվել՝ դասին կիսվելու համար։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս ուսուցանվելու է սեմինարիայի ընթացքում:

Կրկնության կարևորությունը

Օգնեք ուսանողներին տեսնել կրկնության արժեքը, բայց շատ ժամանակ մի ծախսեք այս հատվածում։ Այնպես արեք, որ ուսանողները դասի ընթացքում բավարար ժամանակ ունենան վարդապետության սերտման արտահայտությունները կամ հատվածները մտապահելու համար։

Կրկնելը մեծ օգուտ է տալիս, երբ ցանկանում ենք ինչ-որ բան սովորել կամ հիշել։ Թվարկեք մի քանի գործողություն, որոնք հաճախ անընդհատ կրկնողություն են պահանջում։

  • Ի՞նչ օգուտ է տվել ձեզ ինչ-որ բանը մի քանի անգամ կրկնելը։

Եթե օգտակար լինի, կարող եք կարճ քննարկել այն փաստը, որ մարդիկ շաբաթներ անց հիմնականում մոռանում են նոր սովորած նյութը, սակայն կարող են ավելի լավ մտապահել՝ կրկին նայելով նյութը։ Նաև՝ ամեն ինչ միանգամից մտապահելու փոխարեն ավելի արդյունավետ կարող է լինել նյութը փոքր մասերի բաժանելը։

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Ցուցադրեք մի նկար, որում Մորոնին այցելում է Ջոզեֆ Սմիթին։

Երբ Մորմոնի Գրքի մարգարե Մորոնին (այժմ՝ երկնային սուրհանդակ) այցելեց Ջոզեֆ Սմիթին, նա կրկնության օգնությամբ 17-ամյա Ջոզեֆին օգնում էր մտապահել կարևոր ուղերձը։

  • Ի՞նչ եք հիշում այս այցերի մասին (տե՛ս Ջոզեֆ Սմիթ․—Պատմություն 1․33–49

  • Ի՞նչ է դա ասում Աստծո մասին, որ Նա չորս անգամ ուղարկելու էր Մորոնիին նույն ուղերձը փոխանցելու համար։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, խոսելով Ջոզեֆ Սմիթին Մորոնիի անընդհատ կատարած այցերի մասին, ուսուցանել է․

Կրկնությունը միջոց է, որով Սուրբ Հոգին կարող է լուսավորել մեր մտքերը, ազդել մեր սրտերի վրա և ընդլայնել մեր հասկացողությունը (Դեյվիդ Ա. Բեդնար, «Անընդհատ կրկնեք … նույն բաները, ինչպես նախկինում» [Բրիգամ Յանգ համալսարան, Այդահոյի հոգևոր հավաք, 26-ը հունվարի, 2016 թ․], byui.edu

  • Ի՞նչ է օգնում սա հասկանալ՝ վարդապետության սերտման հատվածների և հիմնական սուրբգրային արտահայտությունների ուսումնասիրության կրկնողության օգուտների մասին։

  • Ի՞նչ կարող է սա ասել այն առանձին սուրբ գրությունների մասին, որոնք ընտրվել էին կրկնողության և դրանց վրա կենտրոնանալու համար։

Ուսանողներին ցուցադրեք կամ բաժանեք հետևյալ աղյուսակի օրինակը կամ առաջարկեք նրանց վարդապետության սերտման հատվածները գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)։

Առաջարկեք նրանց վերանայել նախկինում մտապահած հղումները և հիմնական սուրբգրային արտահայտությունները, ապա որոշել, թե որ հատվածները մտապահելու վրա կցանկանային այսօր կենտրոնանալ։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Հղումը և հիմնական սուրբգրային արտահայտությունը կամ ամբողջական հատվածը մտապահելու համար ուսանողները կարող են օգտվել հետևյալ կամ այլ վարժություններից։ Ավարտելով՝ ուսանողները կարող են ցուցադրել տարբերակ 2-ի իրենց ստեղծած պատկերավոր նյութերը և բացատրել, թե իրենց պատրաստածն ինչպես է օգնելու իրենց հիշել այն, ինչ մտապահել են։ Եթե ժամանակը թույլ տա, ուսանողները կարող են այս վարժությունները կրկնել վարդապետության սերտման այլ սուրբ գրությունների համար։

Սկսեք մտապահել

Մտածեք մեկ կամ երկու եղանակ, որով կարող եք Սուրբ Հոգուն հրավիրել լուսավորելու ձեր միտքը, երբ կրկնության միջոցով փորձում եք մտապահել։ Հետևյալ օրինակները կարող են օգնել ձեզ․

  1. Այն, ինչ ցանկանում եք մտապահել, բաժանեք փոքր մասերի և առանձին կրկնեք։

  2. Ստեղծեք պատկերավոր նյութ բոլոր կամ մի քանի բառերով, որոնք ցանկանում եք մտապահել։

  3. Հատվածի այն մասը, որը ցանկանում եք մտապահել, կարդացեք այնքան, մինչև կարողանաք առանց նայելու անգիր ասել այն։ Օգտակար կարող է լինել նաև բառերի առաջին տառերն օգտագործելը։

Կրկնելու ծրագիր

Ուսանողներին առաջարկեք շարունակել մտապահել դասից դուրս, որը կօգնի ավելի լավ հիշելուն։ Օգնեք ուսանողներին հաջողության հասնել՝ հանձնարարելով նրանց կազմել մանրամասն ծրագիր և հետևելով առաջիկա օրերին ու շաբաթներին նրանց ունեցած առաջընթացին։

Մտածեք, թե ինչ եղանակներով կարող եք մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում շարունակել մտապահելը։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ որոշել․

  1. Աղոթեք Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ հիշել այն, ինչ մտապահում եք։

  2. Ընտրեք օրվա որևէ հատուկ ժամ և հիշողությամբ բարձրաձայն ասեք այնքան, որքան կարող եք։ Կարող եք ազդանշան դնել, որ ամեն օր նույն ժամին հիշեցնի ձեզ։

  3. Որևէ մեկին խնդրեք ստուգել ձեր առաջընթացը և մտապահելու գործընթացը, որի համար նա պետք է հետևի բառերին, երբ արտասանեք դրանք։