Սեմինարիա
Եթեր 1–5․ Ակնարկ


«Եթեր 1–5․ Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 1–5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 1–5

Ակնարկ

Երբ ամբարիշտ մարդիկ փորձում էին երկնքին հասնելու համար աշտարակ կառուցել, Տերը խառնեց նրանց լեզուները (տե՛ս Ծննդոց 11․1–9)։ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը՝ աղերսելով, որ իր ընտանիքին ու ընկերներին Նա խնայի այդ խառնաշփոթից (տե՛ս Եթեր 1․34–37), և Տերն արձագանքեց գթասրտությամբ։ Երբ Հարեդի եղբայրը և նրա մարդիկ օվկիանոսն անցնելու համար նավեր էին կառուցում, նրանք մի քանի բարդ խնդիր բացահայտեցինխնդրի առա կանգնեցին։ Հարեդի եղբայրը Տիրոջը ցույց տվեց իր խնդիրները լուծելու ծրագիրը և խոնարհաբար աղոթում էր «այնպիսի մեծ հավատքով» (Եթեր 3․9), որ նա տեսավ և զրուցեց Տիրոջ հետ։ Տերը պատվիրում է Մորոնիին կնքել Հարեդի եղբոր գրված տեսիլքը և բացատրում է, որ այդ գրածները ի հայտ կբերվեն այն ժամանակ, երբ մարդիկ կունենան այնպիսի հավատք, որն ուներ Հարեդի եղբայրը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Եթեր 1

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է ոգեշնչելու ուսանողներին ավելի անկեղծորեն և հետևողականորեն աղոթել։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Եթեր 1․34–37 հատվածները և նշել «աղաղակիր առ Տերը» արտահայտությունը։ Խնդրեք նրանց պատրաստվել և դասի ընթացքում կիսվել, թե ինչ է այդ արտահայտությունը նշանակում իրենց համար, և այն ինչպես կարող է տարբերվել մեր աղոթքի ձևերից։

  • Տեսանյութեր․ «Բաբելոնի աշտարակը» (0:58), «Աղոթքների պատասխանը» (12:39, դիտել 2:16–4:31 հատվածը)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ երբ ուսանողները հավակնեն իրենց աղոթքները լավացնելու պանելային քննարկման մասնակցել, կարող եք առաջարկել նրանց նախքան կիսվելը մեկ-երկու րոպե խորհել հարցերի շուրջ։ Վարժությանը պանելային քննարկման տեսք տալու համար կարող եք ծնողներին կամ այլ երիտասարդների հրավիրել՝ ներկա գտնվելու դասի այս վերջին մասին։

Եթեր 2

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին իմանալ՝ ինչպես խնդրել Տիրոջ օգնությունն իրենց խնդիրների լուծման համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել և դասի ընթացքում կիսվել փորձառություններով, որոնցում իրենք կամ իրենց ճանաչած այլ մարդիկ խնդիրները լուծելու համար ստացել են Տիրոջ օգնությունը։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին էլ-փոստով ուղարկել Եթեր 2 գլխի ուսումնասիրության համար նախատեսված աղյուսակը։ Նախքան ուսանողներին քննարկման սենյակներում առնանձնացնելը կարող եք յուրաքանչյուր խմբից որևէ ուսանողի հանձնարարել ստանձնել գրելու պատասխանատվությունը և կիսվել իր էկրանով, որպեսզի խմբով միասին կարողանան լրացնել աղյուսակը։ Երբ խմբերն ավարտեն, մեկ կամ երկու խմբի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց էկրանով և ցուցադրել իրենց լրացրած աղյուսակը։

Եթեր 3

Դասի նպատակը. այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին խոնարհաբար հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել Եկեղեցու պատմությունից կամ սուրբ գրություններից իրենց հավանած երեք մարդու մասին, և ինչպես են այդ մարդիկ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Աշխատաթերթ․ «Հարեդի եղբոր հավատքը»

  • Տեսանյութեր․ «Հավատքը և նպատակը» (4:40), «Ինչպես վերակառուցեցի հավատքս, երբ մոլորված էի» (6:26)

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք ուսանողներին չորս հոգանոց խմբերով առանձնացնել քննարկման սենյակներում՝ Ա, Բ, Գ և Դ վարժությունները կատարելու համար։ Յուրաքանչյուր խմբից մեկ անդամի խնդրեք լինել խմբի ավագը և որոշել, թե ով որ հանձնարարությունն է կատարելու, ինչ հերթականությամբ են կիսվելու։ Եթե չորս հոգանոց խմբերի համար ուսանողները չբավարարեն, կարող եք երեք հոգանոց մի քանի խումբ կազմել։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր խումբ կատարի բոլոր չորս վարժությունները։

Եթեր 4–5

Դասի նպատակը․ այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ, թե ինչ կարող են անել ավելի մեծ հայտնություն ստանալու համար։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Եթեր 4 գլուխը որպես սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության մաս՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց լրացուցիչ հայտնություն ստանալ Տիրոջից։

  • Իր․ ձեր կամ ձեր ընտանիքի համար արժեքավոր որևէ առարկա

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք դասից առաջ հաղորդագրություն ուղարկել՝ խնդրելով մի քանի ուսանողի դասի ընթացքում ցույց տալ որևէ բան, որն արժեքավոր է իրենց կամ իրենց ընտանիքների համար։

Վարդապետության սերտման կրկնություն 24

Դասի նպատակը. այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման տարբեր հատվածների ճշմարտությունները։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել աղոթքով ընտրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման որևէ հատված, որն իրենք կցանկանային ավելի լավ հասկանալ։ Խնդրեք նրանց հատվածը քննարկել ընտանիքի անդամի, մոտ ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի հետ և պատրաստվել կիսվելու, թե ինչ սովորեցին հատվածի մասին քննարկման արդյունքում։

  • Առցանց ուսուցման առաջարկ․ կարող եք յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել ուղարկել հարցեր վարդապետության սերտման տարբեր հատվածների մասին։ Դրա համար կարող եք յուրաքանչյուր ուսանողի որևէ թիվ հատկացնել և խնդրել նրանց իրենց հարցերն ուղարկել այն ուսանողին, որն ունի այդ թվին գումարած մեկ թիվը (ամենաբարձր թիվն ունեցող ուսանողը հարցերն ուղարկում է թիվ մեկին)։ Ուսանողները հետո կփորձեն պատասխանել հարցերին և դասի վերջում դրանք հետ ուղարկել։