Ինստիտուտ
Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին


«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Քրիստոսի նկարը, Հայնրիխ Հոֆման

Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին

Պատկերացրեք Հիսուս Քրիստոսի հետևորդների վիշտն ու ցավը, երբ տեսան, թե Նա ինչպես է տառապում և մահանում խաչի վրա: Լիովին չհասկանալով Նրա առաքելությունը, հավանաբար, նրանք շփոթված և միայնակ էին զգում, երբ Նրա մարմինը դնում էին գերեզման: Դուք կարող եք պատկերացնել նրանց ուրախությունն ու զարմանքը, երբ միայն օրեր անց Նրան ողջ տեսան: Նրանք այժմ կարող էին վկայել, որ Նա կենդանի Քրիստո՛սն է: Այս նյութն ուսումնասիրելիս մտածեք կենդանի Քրիստոսի մասին ձեր վկայության և այն մասին, թե ով է Նա ձեզ համար:

Բաժին 1

Ի՞նչն է նշանակալից «Հիսուսը Քրիստոսն է» բառերի մեջ

Նրա մահկանացու ծառայության սկզբում Հովհաննես Մկրտչի երկու աշակերտներ լսեցին, որ Հովհաննեսն ասում է Հիսուսի մասին. «Ահա Աստծո Գառը»: (Հովհաննես 1.36) Երբ նրանք լսեցին դա, գնացին Հիսուսի հետևից: Նրանցից մեկը՝ Անդրեասը, գտավ իր եղբորը՝ Սիմոն Պետրոսին և ասաց. «Քրիստոսին ․․․ գտել ենք» (Հովհաննես 1.41):

Անդրեասի հայտարարությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, նշանակալից է: Քրիստոս հունարեն բառը նշանակում է «օծյալը» և համարժեք է եբրայերեն Մեսիա բառին։ «Օգտագործված որպես պաշտոնի տիտղոս՝ [Քրիստոսը կամ Մեսիան] վերաբերում է Թագավորին և Ազատարարին, որի գալուստին հրեաներն անհամբեր սպասում էին» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա»):

Ավելի ուշ՝ Իր ծառայության ընթացքում, Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե ով է ինքը մարդկանց կարծիքով: Նրանք պատասխանեցին մի քանի մարգարեների անուններով. Այնուհետև Հիսուսը հարցրեց. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ» (Մատթեոս 16․15):

Նկար
Հիսուսը խոսում է Պետրոսի հետ
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մատթեոս 16.16–17 հատվածները կամ դիտեք «Thou Art the Christ» տեսանյութը սկզբից մինչև 0։52 րոպեն, որպեսզի իմանաք, թե Պետրոսը ինչ պատասխան տվեց Տիրոջ հարցին։

Որպես Քրիստոս՝ Հիսուսը «Հոր օծյալն է, որ լինի նրա անձնական ներկայացուցիչը բոլոր բաներում, որոնք վերաբերում են մարդկության փրկությանը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Օծյալը»): Քանի որ Հիսուսը Քրիստոսն է, Նա է միակ ճանապարհը, և Նրա միակ անունով մենք կարող ենք ազատվել մեղքի և մահվան հետևանքներից (տես Գործք առաքելոց 4.12, Մոսիա 3.17):

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մի քանի րոպե ժամանակ հատկացրեք և կարդացեք «Հիսուս Քրիստոս» վերնագիրը Թեմատիկ ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում), ապա փնտրեք Հիսուս Քրիստոսին տրված տարբեր անունները, տիտղոսները և դերերը: Գրանցեք ձեր մտքերը և պատրաստ եղեք դրանցով կիսվելու ձեր դասարանի հետ:

Դուք կարող եք նաև կարդալ կամ լսել «This Is the Christ» երգը, որը գրվել է նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի կողմից, ով ծառայել է Առաջին Նախագահությունում: Մտածեք, թե դասարանում ինչ տպավորություններով և զգացումներով կկիսվեք երգի մասին։

«This Is the Christ», հեղինակ՝ Ջեյմս Ե. Ֆաուստի, Յան Փինբորոու և Մայքլ Ֆինլինսոն Մուդի։ Կատարում է Տաճարային հրապարակի Թաբերնաքլի երգչախումբը 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ

Բաժին 2

Ինչպե՞ս կարող են Տիրոջ առաքյալները ազդել իմ վկայության վրա, որ Հիսուսը Քրիստոսն է

Աշխարհի շատ մասերում Հիսուս Քրիստոսի աստվածության հանդեպ հավատը նվազում է (տես Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88): Հավանաբար, դուք տեսել եք, որ ձեր շրջապատի մարդկանց հավատը թուլանում է, տեսել եք, թե ինչպես են ձեր հարազատները հեռանում Փրկչից և Նրա Եկեղեցուց, կամ զգացել եք ձեր սեփական պայքարը անհավատության դեմ:

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի բացակայությունը միայն մեր օրերի առանձնահատկությունը չէ: Օրինակ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ լամանացիներն ու նեփիացիները տեսան Փրկչի ծննդյան ուշագրավ «նշաններն ու հրաշքները», ժողովուրդը շուտով «սկսեց ավելի ու ավելի քիչ ապշել ․․․ և սկսեցին չհավատալ այն ամենին, ինչ լսել էին ու տեսել» (3 Նեփի 2.1):

Որպեսզի օգնի մեզ բոլորիս Իր հանդեպ հավատք դրսևորել, Տերը կանչել է առաքյալներին՝ լինելու Իր հատուկ վկաները բոլոր մարդկանց համար (տես Մատթեոս 28.19–20, 3 Նեփի 12.1, Վարդապետություն և Ուխտեր 107.23):

Նկար
Քրիստոսը կարգում է առաքյալներին, Հարի Անդերսոն

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Նրանց կոչումը շատ յուրահատուկ է․ նրանք Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներն են՝ ընտրված և լիազորված Նրա կողմից։ Նրանց պատվիրված է վկայել Նրա կենդանության իրականության մասին՝ սուրբ առաքելության զորությամբ ու իշխանությամբ։ (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 4)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Հիշեք այն պահը, երբ լսել եք, թե ինչպես են Տիրոջ առաքյալները կիսվում Փրկչի մասին իրենց վկայությամբ: Ինչպե՞ս են նրանց վկայություններն ազդել Նրա մասին ձեր ունեցած վկայության վրա: Դուք կարող եք դիտել Տիրոջ կենդանի առաքյալների վկայություններից մեկը կամ մի քանիսը «Քրիստոսի հատուկ վկաները» տեսաշարից (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում):

Բաժին 3

Ինչպե՞ս կարող է իմ կյանքը փոխվել՝ ուսումնասիրելով «Կենդանի Քրիստոսը»

2000 թվականի հունվարի 1-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Փրկչի մասին իրենց վկայությունը հրատարակեցին մի փաստաթղթում, որը կոչվում է «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալն է ասել այդ պատմական փաստաթղթի մասին.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» պատրաստ էր արդեն այն ժամանակ, երբ մենք առավել շատ ունեինք դրա կարիքը: («Գերագույն համաժողով. Զորացնել հավատք և վկայություն», Լիահոնա, նոյեմբեր 2013, 7)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նույնպես նկատել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Շատ անդամներ մտապահել են այդ ճշմարտությունները։ Մյուսները քիչ բան գիտեն այդ վկայության մասին։ Երբ դուք ձգտեք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, ես հորդորում եմ ձեզ ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը»: («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուշադիր կարդացեք «Կենդանի Քրիստոսը» և նշեք դրա այն հատվածները, որոնք առանձնանում են ձեզ համար: Աղոթեք նախքան սկսելը, որպեսզի Հոգին օգնի ձեզ զգալ ձեր ուսումնասիրած նյութի ճշմարտացիությունն ու կարևորությունը:

Նկար
պատկերակ, գործել

Գործեք

Անգիր անելով «Կենդանի Քրիստոսը», դուք կբավարարեք այս դասընթացի «Խորացնել ուսումնառությունը» պահանջը: Նպատակ դրեք անգիր սովորել այս փաստաթուղթն ամբողջությամբ կամ դրա մասերը, մինչ ձգտում եք ամրապնդել ձեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին: