Գլուխ 61
Պողոսը և Շիղան բանտում
Երբ Պողոսը և Շիղան անցնում էին, աղջիկը հետևում էր նրանց: Այդ ժամանակ չար ոգին խոսում էր: Մի օր Պողոսը հրամայեց, որ չար հոգին հեռանա նրա միջից: Այն հեռացավ: Այն մարդիկ, որոնց համար աղջիկը աշխատում էր, զայրացան: Այժմ նրանք չէին կարողանում փող աշխատել:
Մարդիկ Պողոսին և Շիղային տարան իրենց քաղաքի ղեկավարների մոտ: Նրանք ասացին, որ Պողոսը և Շիղան անհանգստություններ էին առաջացնում:
Ղեկավարները կարգադրեցին, որ Պողոսին և Շիղային մտրակով ծեծեին և բանտ գցեին:
Այդ գիշեր Պողոսը և Շիղան աղոթեցին և օրհներգեր երգեցին Երկնային Հորը: Բանտում բոլորը լսեցին նրանց: Հանկարծ գետինը սկսեց ցնցվել: Բանտի դռները բացվեցին:
Պահակը արթնացավ և տեսավ բաց դռները: Նա մտածեց, որ բանտարկյալները փախչել են: Պողոսը պահակին ասաց, որ չանհանգստանա: Բանտարկյալները դեռ այնտեղ էին: Պահակը ծնկի իջավ Պողոսի և Շիղայի կողքին և հարցրեց, թե ինչպես կարող է փրկվել:
Պողոսը և Շիղան պահակին և նրա ընտանիքին ուսուցանեցին ավետարանը: Այդ գիշեր պահակը և նրա ընտանիքը մկրտվեցին:
Հաջորդ օրը քաղաքի ղեկավարները ազատեցին Պողոսին և Շիղային: Պողոսը և Շիղան գնացին մեկ այլ քաղաք շարունակելու իրենց միսիոներական աշխատանքը: