Ուսումնական ծրագրի ուսուցում
Արագ մեկնարկի ուղեցույց


«Արագ մեկնարկի ուղեցույց», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)

«Արագ մեկնարկի ուղեցույց», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում

Նկար
երկու կանայք զրուցում են

Արագ մեկնարկի ուղեցույց

Ինչպես օգտագործել սեմինարիայի ուսուցչի ձեռնարկը

Նախքան ուսուցումը սկսելը

  1. Ուսումնասիրեք ընթացիկ տարվա սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի ներածությունը, որպեսզի ծանոթանաք ձեռնարկում ներառված որոշ գործիքներին, որոնք կօգնեն ձեզ:

  2. Ձեր տեղական սեմինարիայի դասացուցակի համար ձեռք բերեք դասերի ժամանակացույցի ուղեցույցը ձեր Ս&Ի համակարգողից կամ ծրագրի ղեկավարից:

  3. Օգտագործեք այդ ժամանակացույցի ուղեցույցը և բացահայտեք հաջորդ դասը, որը դուք կուսուցանեք:

Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի ակնարկ

  • Այս ձեռնարկը նախատեսված է յուրաքանչյուր շաբաթվա Եկ, հետևիր ինձ ուսումնական նյութի հետ համաձայնեցնելու համար և ներառում է հինգ դաս յուրաքանչյուր շաբաթվա համար:

  • Հինգ դասերի յուրաքանչյուր խումբ առանձնացված է փաստաթղթով, որը ներկայացնում է յուրաքանչյուր դասի համառոտ ակնարկը: Այդ ակնարկը ընդգրկում է՝

    • դասի նպատակները

    • ուսանողի նախապատրաստման գաղափարներ

    • առարկայական դասերի ցանկ, թերթիկներ, պատկերներ, տեսանյութեր կամ այլ նյութեր, որոնք պետք է նախօրոք պատրաստվեն, և

    • տեսակապով առցանց ուսուցման առաջարկներ:

  • Ամեն շաբաթը ներառում է վարդապետության սերտման առնվազն մեկ ուսուցման փորձառություն:

  • Պարբերաբար ներառվում է «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը, որն օգնում է ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են սովորում, և ինչպես են աճում գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի առումով, որոնք խորացնում են դարձը և օգնում նրանց ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Լրացուցիչ ուսուցում

Սեմինարիայի ուսուցիչների ձեռնարկի ներածության հետ մեկտեղ լրացուցիչ ուսուցման համար հասանելի են հետևյալ նյութերը.

  • Ուսուցողական հանդիպումներ ձեր համակարգողի կամ ծրագրի ղեկավարի հետ՝ ձեր ունեցած հարցերին անդրադառնալու և դասավանդման հմտությունները կիրառելու համար

  • Ուսուցիչների կատարելագործման հմտություններ. Ուսուցում

  • Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում

  • Վարդապետության սերտում. ուսուցում

  • Գնահատումներ. Ուսուցում