Ուսումնական ծրագրի ուսուցում
Գնահատումներ. Ուսուցում


«Գնահատումներ. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)

«Գնահատումներ. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում

Նկար
ուսանողները գրասեղանների մոտ

Գնահատումներ. Ուսուցում

Գնահատումը ուսման գործընթացի կարևոր մասն է: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսման գործընթացում շեշտել է ստուգարքների տեսքով գնահատման կարևորությունը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Պարբերական ստուգումները բացարձակ կարևոր են ուսման համար: Արդյունավետ ստուգարքն օգնում է մեր իմացածը համեմատել նրա հետ, ինչ մենք պետք է իմանանք որոշակի առարկայի մասին: Այն նաև ապահովում է մի չափորոշիչ, որի միջոցով մենք կարող ենք գնահատել մեր գիտելիքը և զարգացումը:

Նմանապես, ստուգարքները մահկանացու կյանքի դպրոցում կարևոր տարր են մեր հավերժական առաջնթացի համար: Այնուամենայնիվ հետաքրքիր է, որ ստուգել բառը նույնիսկ մեկ անգամ չի նշվում կանոնիկ սուրբ գրությունների անգլերեն աշխատությունների տեքստում: Ավելի շուտ օգտագործվում են ստուգել քննել և փորձել բառերը, որպեսզի նկարագրենք մեր հոգևոր գիտելիքի տարբեր ձևերը, որպեսզի պատշաճությամբ ցուցադրենք մեր Երկնային Հոր երջանկության հավերժական ծրագրին և Փրկիչի Քավության օրհնություններին ձգտելու, հասկանալու և նվիրվելու մեր կարողությունը (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 8)

Սեմինարիայում կանոնավոր գնահատումը կարող է օգնել ուսանողներին ցույց տալ իրենց հոգևոր գիտելիքները, հասկացողությունը և նվիրվածությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս տեսակի ձևավորող գնահատումները կարող են օգնել ուսանողներին ավելի իրազեկ դառնալ, թե ինչ են սովորում և ինչպես են աճում:

Այս գիտակցումը կարող է լինել հատուցվող և խթանող փորձառություն և կարող է ավելի շատ անձնական հայտնություն հրավիրել ուսանողների կյանք: Այն կարող է նաև օգնել ուսանողներին ծրագրեր կազմել ապագա աճի և ուսման համար: Սեմինարիայի ուսումնական ծրագրում գնահատման վարժությունների որոշ օրինակներ ներառում են «Գնահատիր քո ուսումը» դասերը, վարդապետության սերտման դասերը (ներառյալ վարդապետության սերտման կրկնությունները) և գիտելիքների գնահատումները դասընթացի յուրաքանչյուր կեսի համար:

«Գնահատեք ձեր գիտելիքները». Դասեր

Սեմինարիայի ուսումնական ծրագրում դուք պարբերաբար կգտնեք «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերը: Այս դասերը նախատեսված են մոտավորապես չորսից վեց շաբաթը մեկ և ուսանողներին հնարավորություն են տալիս ուշադիր անդրադառնալ իրենց սովորածին: Մասնավորապես, այս դասերը ուսանողներին հնարավորություն են տալիս բացատրել վարդապետությունը, որը սովորել են դասընթացի ընթացքում, խորհեն իրենց զգացմունքների, վերաբերմունքի և ցանկությունների մասին՝ կապված Երկնային Հոր ծրագրի և Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ, և վերանայեն ծրագրերն ու նպատակները, որոնց վրա աշխատում են՝ խորացնելով իրենց աշակերտությունը և դարձը դեպի Հիսուս Քրիստոս: Այս գնահատումներում ուսանողի կատարողականը պաշտոնապես չի գրանցվում, ինչպես վարդապետության սերտման գնահատումները: Այս զարգացնող գնահատումները նախատեսված են ուսանողների օգտի համար:

Թեև ուսանողն է հիմնականում պատասխանատու այս դասերի ընթացքում սեփական գիտելիքները գնահատելու համար, մյուսները նույնպես կարող են օգնել: Սուրբ Հոգին կենսական դեր է խաղում՝ օգնելով ուսանողներին ինքնուրույն գնահատել իրենց: Չկա ավելի լավ ուղեկից, քան Սուրբ Հոգին, որը կօգնի ուսանողներին հստակ տեսնել, թե նրանք ինչպես են սովորում և աճում, և ինչպես կարող են շարունակել կատարելագործվել:

Դասընկերները կարող են օգնել իրենց հասակակիցներին գնահատել իրենց գիտելիքները, ինչպես նաև դուք՝ որպես ուսուցիչ: Երբ ուսանողները բացատրում են վարդապետությունը, սա կարող է լավ ժամանակ լինել, որպեսզի ուսանողները միասին աշխատեն՝ բացատրելու կամ դերախաղի համար: Դուք՝ որպես ուսուցիչ, կարող եք լավ միջոց լինել՝ աշակերտին հետադարձ կապ տրամադրելով առաջընթացի մասին, որը նրանք գրանցում են կամ որին դժվարանում են հասնել: Ուսանողին օգնելու համար կարող եք մտքեր փոխանակել կամ որևէ փորձառությամբ կիսվել ձեր սեփական կյանքից: Այնուամենայնիվ, հիշեք, որ չպետք է ակնկալեք, որ ուսանողները ձեզ զեկուցեն իրենց նպատակների ու ծրագրերի մասին: Այս նպատակներից ու ծրագրերից մի քանիսը կարող են լինել խիստ անձնական: Եթե ուսանողը պատշաճ է համարում իր ծրագրերի ու նպատակների մասին պատմել ձեզ, խորհրդակցեք նրա հետ, բայց նաև հասկացեք, թե երբ պետք է ուսանողին վերաուղղորդեք իր ծնողների, եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի մոտ:

Ստեղծեք Գնահատական վարժություն «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի համար

Երբեմն ձեզ անհրաժեշտ կլինի հարմարեցնել «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերը՝ ստեղծելով գնահատման նոր վարժություն: Դպրոցական ժամանակացույցի պատճառով, հնարավոր է, եղել է դաս, որը ուսանողները չեն սովորել, որից, սակայն, բխում է սեմինարիայի ուսումնական ծրագրի «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը: Կամ գուցե եղել է դաս, որը հատկապես կարևոր է ուսանողների համար, որին «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը չի անդրադառնում: Այս դեպքերում, դուք պետք է փոխարինեք «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի վարժություններից մեկը որևէ վարժությամբ, որը դուք եք ստեղծել՝ գնահատելու ուսանողների ըմբռնումը կամ առաջընթացը այդ թեմայի շուրջ:

Հետևյալ քայլերը կարող են օգնել ձեզ ստեղծել արդյունավետ գնահատման վարժություն:

Քայլ 1. Սկսեք՝ բացահայտելով այն դասը, որը կցանկանայիք շարունակել: Ի՞նչ արդյունքի վրա է կենտրոնացել դասը:

Արդյո՞ք այն ավելի շատ է կենտրոնացել այն բանի վրա, թե ինչ գիտեն և ինչ են հասկանում ուսանողները: Արդյո՞ք այն ավելի շատ է կարևորում ուսանողների զգացմունքները, վերաբերմունքը կամ ցանկությունները: Կամ գուցե այն հիմնականում կենտրոնացած է ուսանողների վարքագծի վրա: Իմանալով արդյունքի տեսակը, որին ցանկանում եք օգնել ուսանողներին հասնել, կարող եք ստեղծել համապատասխան գնահատման փորձառություն:

Քայլ 2. Մտածեք, թե ուսանողներն ինչ կարող են անել, որը կօգնի նրանց տեսնել իրենց աճն ու գիտելիքները: Հիշեք, որ սա այն չէ, ինչ ուսանողները պետք է ցույց տան ձեզ կամ այլ ուսանողների: Դա պարզապես պետք է լինի մի բան, որը կօգնի նրանց տեսնել իրենց սեփական առաջընթացը իրենց ուսման մեջ: Օրինակները կարող են ընդգրկել հետևյալը.

  • Գիտելիք և հասկանալու արդյունքներ. Ուսանողները կարող են բանավոր կամ գրավոր ուսուցանել և բացատրել որևէ վարդապետական հասկացողություն: Սա կարող է լինել ի պատասխան մի սցենարի, որտեղ ուսանողները կվարժվեն, թե ինչպես բացատրել վարդապետությունը:

  • Զգացմունքների, վերաբերմունքի կամ ցանկությունների արդյունքներ. Աշակերտները կարող են վերանայել նախորդ դասի ինքնագնահատումը և համեմատել իրենց ներկայիս պատասխանները այն պատասխանների հետ, որոնք տվել են, երբ սկզբում ուսումնասիրել են դասը: Դա կարող է լինել օրագրի որևէ գրառում, որը նրանք կրկնում են, կամ հարցում, որը նրանք լրացրել են կամ նորից են լրացնում՝ տարբերությունները նկատելու համար:

  • Վարքագծային արդյունքներ. Ուսանողները կարող են վերանայել, թե իրենք ինչ են տպավորվել անել կամ վերանայել ծրագիրը, որը նրանք ստեղծել են՝ որպես դասի մաս: Նրանք կարող են այնուհետև մտածել, թե ինչպես են գործել ըստ տպավորությունների կամ իրականացրել ծրագիրը: Մի քանի պատրաստակամ ուսանողներ կարող են կիսվել իրենց փորձառություններով, եթե դրանք խիստ անձնական չեն: Դասարանում նրանք կարող են նույնիսկ ցուցադրել ցանկալի վարքագիծ, օրինակ՝ FamilySearch-ի Family Tree հավելվածի օգտագործումը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության հմտության ցուցադրումը:

Քայլ 3. Ստեղծեք ուսումնական փորձառություն, որն ուսանողներին թույլ կտա տեսնել, թե նրանք ինչպես են աճում և սովորում: Գտեք այն հետաքրքիր ու հաճելի դարձնելու ուղիներ և շատ ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ անդրադառնալու իրենց աճին և գնահատելու այն: Որոշ ուսանողներ գուցե հիասթափվեն իրենց ընթացիկ աճից: Ստեղծեք հնարավորություններ, որոնք ուսանողներին չեն դրդում համեմատել իրենց աճը ուրիշների աճի հետ: Ուսանողները պետք է շատ ժամանակ ունենան՝ Սուրբ Հոգու միջոցով իրենց Երկնային Հորից օգնություն խնդրելու համար, որպեսզի իմանան, թե որ ոլորտում են առաջադիմում և ինչպես կարող են բարելավվել: Ուսանողները պետք է հասկանան, որ այս գնահատականները չպետք է դիտարկվեն որպես վերջնական: Ավելի շուտ, ուսանողներին միշտ պետք է խրախուսել մտածել, թե որն է լինելու իրենց ուսումնառության հաջորդ քայլը:

Վարդապետության սերտման գնահատում

Սեմինարիայի ուսուցման երկու բազմակողմանի գնահատումները հնարավորություն են տալիս ուսանողներին ցուցադրել վարդապետության սերտումը: Այս երկու գնահատումների գծով ուսանողի կատարողականը գրանցվում է: Թեև ուսանողները պետք է անցնեն այս երկու գնահատումները, որպեսզի ստանան սեմինարիայի կրեդիտ ուսումնական տարվա համար, նրանք կարող են անցնել դրանք բազմաթիվ անգամներ: Ուսուցիչները նաև պետք է խելամիտ հարմարեցումներ կատարեն՝ աշակերտների կարիքների վերաբերյալ ծնողների հետ խորհրդակցելուց հետո, թե ինչպես են ուսանողները լրացնում այս գնահատումները: Հարմարեցրեք այս գնահատումները կամ այն եղանակները, որոնցով ուսանողները կարող են լրացնել դրանք՝ ըստ անհրաժեշտության:

Ուսուցչի ձեռնարկի հավելվածում ներառված են վարդապետության սերտման երկու կրկնություններ: Սրանք դասարանային փորձառություններ են, որոնք նախատեսված են օգնելու ուսանողներին կրկնել միասին՝ նախապատրաստվելով ուսուցման գնահատումներին: Այս կրկնությունները պետք է արվեն, երբ ուսանողները հավաքվում են կամ առցանց կամ անձամբ:

Եզրափակում

Մտածեք, թե ինչ օգուտ կքաղեն ուսանողները, եթե օգնեք նրանց կանոնավոր կերպով գնահատել իրենց սովորածը: Ուսանողներին հնարավորություն տալով բացատրել վարդապետությունը, խորհել իրենց զգացմունքների, վերաբերմունքի և ցանկությունների շուրջ և վերանայել ծրագրերը կամ նպատակները, որոնց վրա նրանք աշխատում են, կօգնեն նրանց Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու իրենց ջանքերում: Գնահատման դասերը նաև հնարավորություն են տալիս Սուրբ Հոգուն ոգեշնչել ուսանողներին՝ օգնելով նրանց զգալ, թե որ ոլորտում են առաջադիմում և մղելով նրանց կատարելագործվել: Այս դասերը կարևոր են և պետք է պարբերաբար դասավանդվեն: