Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Առաջին Նախագահության ուղերձ


«Առաջին Նախագահության ուղերձ», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Առաջին Նախագահության ուղերձ», Ուսուցանել Փրկչի ձևով

Առաջին Նախագահության ուղերձ

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Ի՜նչ փառահեղ հնարավորություն ունեք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Անկախ նրանից՝ դուք ուսուցանելու հատուկ կոչում ունեք, թե ոչ, դուք ուսուցիչ եք: Որպես Վարդապետ Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի աշակերտ, դուք հնարավորություն ունեք կիսվելու Նրա լույսով, ուր էլ որ լինեք՝ տանը, եկեղեցում, ձեր ընկերների շրջապատում և ուրիշներին սպասավորելիս: Ավետարանի ուսուցումը սուրբ վստահություն է: Դա Տիրոջ աշխատանքի կարևոր մասն է, և այն հնարավորինս արդյունավետ է, երբ մենք դա անում ենք Նրա ձևով:

Մենք հրավիրում ենք ձեզ ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, և թե ինչպես է Նա ուսուցանել ավետարանը: Աղոթքով ուսումնասիրեք Նրա խոսքերը, Նրա գործերն ու Նրա հատկանիշները և ձգտեք խստորեն հետևել Նրան: «Ուսուցանել Փրկչի ձևով» նյութը կարող է լինել ձեր ուղեցույցը։

Առաջին Նախագահություն