Ուսումնասիրման օժանդակ նյութեր
11. Ֆար Վեստի Տաճարի հողակտորը


11. Ֆար Վեստի Տաճարի հողակտորը

Միսսուրիի Ֆար Վեստ բնակավայրը դարձավ 3000–5000 Սրբերի տունը, որոնք Ջեկսոն և Քլեյ գավառների հալածանքներից ապաստան էին փնտրում: 1838թ. հոկտեմբերի 31-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ձերբակալվեցին և Ռիչմոնդի դատարանի որոշմամբ բանտարկվեցին Լիբերթիի բանտում: 1838–1839թթ. ձմռան ընթացքում Վերջին Օրերի Սրբերը վտարվեցին Ֆար Վեստից և Միսսուրիի այլ բնակավայրերից և բնակություն հաստատեցին Իլինոյսում:

Նշանակալից իրադարձություններ. Տաճարի հողակտորը նվիրագործվել էր և անկյունաքարերը դրվել էին: Վարդապետություն և Ուխտերում հրատարակված յոթ հայտնություններ (բաժիններ 113–115, 117–120) ստացվել էին այստեղ: Ջոզեֆ Ֆ. Սմիթը՝ Եկեղեցու վեցերորդ նախագահը, ծնվել է Ֆար Վեստում, 1838-ի նոյեմբերի 13-ին: Մարգարե Ջոզեֆ Սմիթի ժամանակ Ֆար Վեստը կարճ ժամանակ ծառայեց որպես Եկեղեցու վարչական կենտրոն:

Նկար
լուսանկար 11

11. Ֆար Վեստի Տաճարի Հողակտորը 1838-ին Տերը Սրբերին պատվիրեց տաճար կառուցել այստեղ (տե՛ս ՎևՈՒ 115.7–8): Ամբոխների հետապնդումները նրանց խանգարեցին իրագործել այն: