Ուսումնասիրման օժանդակ նյութեր
2. Կումորա բլուրը և Մանչեստր-Պալմիրայի տարածքը


2. Կումորա բլուրը և Մանչեստր-Պալմիրայի տարածքը

Նայելով դեպի հյուսիս՝ այս լուսանկարը ցույց է տալիս Կումորա բլուրը, Նյու Յորք նահանգի Մանչեստրում: Բլուրը զետեղված է լուսանկարի ներքևի աջ անկյունում և ձգվում է դեպի վեր՝ մի փոքր անցնելով լուսանկարի կեսից: Սպիտակ հուշարձանը, որը կարելի է տեսնել բլրի հյուսիսային մասում, կանգնած է ի պատիվ հրեշտակ Մորոնիի և Մորմոնի Գրքի առաջ գալու: Կումորա բլուրը գտնվում է Սրբազան Պուրակից մոտ հինգ կիլոմետր դեպի հարավ-արևելք: Լուսանկարի վերևի մասին մոտ Պալմիրան է, վեց և կես կիլոմետր հեռավորության վրա: Սմիթների ագարակը և Սրբազան Պուրակը գտնվում են լուսանկարի վերևի ձախ կողմում:

Նշանակալից իրադարձություններ. Առաջին Տեսիլքի ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ընտանիքն ապրում էր այս տարածքում (ՋՍ–Պ 1.3): Ք.ծ.հ. 421 թվականին Մորոնին Կումորա բլրում թաղեց ոսկե թիթեղների մի հավաքածու, որը պարունակում էր իր ժողովրդի սրբազան պատմությունը (ՄԽ 1.1–11; Մորմ. 6.6; Մոր. 10.1–2): Այդ նույն Մորոնին Ջոզեֆ Սմիթին ասաց, թե որտեղ են գտնվում թիթեղները՝ բլրի հյուսիսային ծայրամասում՝ գագաթի արևմտյան կողմում: 1827-ին Մորոնին դրանք հանձնեց նրան (ՎևՈՒ 27.5; 128.20; ՋՍ–Պ 1.33–35, 51–54, 59):

Նկար
լուսանկար 2

2. Կումորա Բլուրը Եվ Մանչեստր-Պալմիրայի Տարածքը Մորոնի հրեշտակը Ջոզեֆ Սմիթին առաջնորդեց՝ գտնելու ոսկե թիթեղները, որոնք նա թաղել էր այս բլրում: (Բլուրը կենտրոնից աջ է):