Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եկեղեցու պատմական վայրերի լուսանկարներ


Եկեղեցու Պատմական Վայրերի Լուսանկարներ

Եկեղեցու կարևոր պատմական վայրերի այս լուսանկարները պատկերում են այն վայրերը, որտեղով քայլել են Վերջին Օրերի առաջին Սրբերը, որտեղ ապրել և ուսուցանել են ժամանակակից մարգարեները, և որտեղ տեղի են ունեցել սուրբ գրքերի շատ իրադարձություններ: Ձեր ուսումնասիրությունների մեջ լուսանկարների օգտագործումն ավելի մատչելի դարձնելու համար, յուրաքանչյուր լուսանկարի համար տրված է հակիրճ նկարագրություն: Նկարագրության թիվն ու վերնագիրը համապատասխանում են լուսանկարների թվին ու վերնագրին: Նկարագրության վերնագրին հետևող առաջին պարբերությունը բացատրական տեղեկություններ է տալիս լուսանկարի վերաբերյալ, ուշադրություն հրավիրելով կարևոր բաների վրա, և հաճախ նշում է, թե ինչ դիրքով է կանգնած եղել լուսանկարիչը: Այնուհետև, սուրբ գրքերի նշանակալից իրադարձություններ են թվարկվում, որոնք տեղի են ունեցել այդ տարածքում, նշելով սուրբ գրքերի հղումներ, որպեսզի դուք իմանաք, թե որտեղ կարող եք ավելի շատ կարդալ այդ իրադարձությունների վերաբերյալ: