Ուսումնասիրման օժանդակ նյութեր
17. Ելից դեպի արևմուտք


17. Ելից դեպի արևմուտք

Իլինոյսի Նավուից էվակուացիայի սկիզբը ծրագրավորված էր մարտ-ապրիլ ամիսներին, սակայն ամբոխների վտանգից ելնելով, Նախագահ Բրիգամ Յանգը պատվիրեց, որ Սրբերի մասսայական ելքը Միսսիսիպի գետի վրայով սկսվի 1846 թվականի փետրվարի 4-ին: Նախագահ Յանգը մնաց տեղում, որպեսզի սպասավորի Սրբերի օժտումները և չհեռացավ Նավուից մինչև փետրվարի կեսերը:

Նշանակալից իրադարձություններ. Նախքան մահը Մարգարե Ջոզեֆ Սմիթը մարգարեացել էր. «Ձեզանից ոմանք կապրեն, որպեսզի գնան և օգնեն բնակավայրեր հիմնել ու քաղաքներ կառուցել, և կտեսնեն, թե Սրբերը ինչպես են հզոր ժողովուրդ դարձել Ժայռապատ Լեռների մեջ»: 1846թ. փետրվարից մինչև սեպտեմբեր մոտ 12000 Սրբեր հեռացան Նավուից: Վինթեր Քուորթերսից և հետագա տեղանքներից հեռանալիս, Սրբերը կազմակերպվեցին տասնյակներով, հիսուններով, հարյուրներով, խմբապետների ներքո (ՎևՈՒ 136.3): 1846-ի սեպտեմբերին մոտ 800 տղամարդուց բաղկացած մի ամբոխ, վեց հրանոթներով զինված, պաշարեց Նավուն: Մի քանի օրվա պայքարից հետո մնացած Սրբերը ստիպված եղան հանձնվել, որպեսզի փրկեն իրենց կյանքը և գետն անցնելու հնարավորություն ստանան: Հինգից վեց հարյուր տղամարդիկ, կանայք և երեխաներ անցան գետը և ճամբար դրեցին գետի ափին: Նախագահ Բրիգամ Յանգը փրկարար խմբեր ուղարկեց պաշարներով, որպեսզի էվակուացնի այդ «խեղճ Սրբերին»:

Նկար
լուսանկար 17

17. Ելից Դեպի Արեվմուտք 1846թ. փետրվարի 4-ին առաջին անվասայլերն անցան Միսսիսիպի գետը՝ սկսելով պատմական երթը դեպի արևմուտք: