Ուսումնասիրման օժանդակ նյութեր
5. Սասքուեհանա գետը


5. Սասքուեհանա գետը

Այս լուսանկարում պատկերված է Սասքուեհանա գետը՝ Պենսիլվանիայի Հարմոնի շրջանում:

Նշանակալից իրադարձություններ. Ջոզեֆ Սմիթ կրտսերը 1825-ին եկավ Հարմոնի՝ աշխատանք գտնելու: Նա և նրա հայրը կանգ առան այստեղ՝ Իսահակ Հեյլի տանը, որտեղ Ջոզեֆն առաջին անգամ հանդիպեց Էմմա Հեյլին՝ իր ապագա կնոջը (ՋՍ–Պ 1.56–57): Ջոզեֆը և Էմման ամուսնացան 1827-ի հունվարի 18-ին: Մարգարեն ստացավ ոսկե թիթեղները 1827-ի սեպտեմբերի 22-ին, Մանչեստրում, Նյու Յորք նահանգ, և դրանից ոչ շատ անց Էմմայի հետ տեղափոխվեց Հարմոնի, որտեղ նա սկսեց թարգմանել թիթեղները գետի մոտ գտնվող իրենց փոքրիկ տանը: Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ Ջոզեֆը և Օլիվեր Քաուդերին ցանկանում էին ավելի շատ իմանալ մկրտության մասին և քայլեցին դեպի գետը, որպեսզի աղոթեն Տիրոջն այդ հարցի վերաբերյալ: Աղոթքի պատասխանը եղավ Հովհաննես Մկրտչի հայտնվելը 1829-ի մայիսի 15-ին (ՋՍ–Պ 1.66–74; ՎևՈՒ 13): Նա Ահարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆին և Օլիվերին: Այնուհետև նրանք գնացին այս գետը և մեկմեկու մկրտեցին՝ մեղքերի թողության համար: Այնուհետև Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆին և Օլիվերին պատվիրեց մեկմեկու կարգել Ահարոնյան Քահանայության: Դրանից ոչ շատ անց, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին այս գետի ափին և Ջոզեֆին ու Օլիվերին շնորհեցին Մելքիսեդեկյան Քահանայություն (ՎևՈՒ 27.12–13; 128.20):

Նկար
լուսանկար 5

5. Սասքուեհանա Գետը Այս գետի ափին է վերականգնվել Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունը (տե՛ս ՎևՈՒ 13; 128.20):