Ուսումնասիրման օժանդակ նյութեր
6. Պիտեր Ուիթմեր ավագի գերանե տունը


6. Պիտեր Ուիթմեր ավագի գերանե տունը

Պիտեր Ուիթմեր ավագի վերակառուցված գերանե տունը, որը կառուցվել է Ֆայեթում՝ Նյու Յորք նահանգ, իսկական տան տեղանքի վրա:

Նշանակալից իրադարձություն. Այստեղ՝ 1829 թվականի հունիսի վերջին, Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը: Այս տան մոտակա անտառում Երեք Վկաները տեսան Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները: Նրանց վկայություններն այժմ տպագրվում են Մորմոնի Գրքի բոլոր օրինակների վրա: 1830թ. ապրիլի 6-ին, մոտ 60 մարդ հավաքվել էր Պիտեր Ուիթմերի տանը, որպեսզի ականատես լինեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պաշտոնական կազմավորմանը: Երիտասարդ Եկեղեցու առաջին ժողովներն ու համաժողովներն այստեղ են անցկացվել: Վարդապետություն և Ուխտերի հայտնություններից քսանը ստացվել են Պիտեր Ուիթմերի տանը:

Նկար
լուսանկար 6

6. Պիտեր Ուիթմեր Ավագի Գերանե Տունը Այս կրկնօրինակը կառուցվել է այն տեղում, որտեղ 1830-ի ապրիլի 6-ին կազմավորվել է Եկեղեցին: