2020
Մարթայի ամենօրյա ծառայությունը
Հոկտեմբեր 2020


Մարթայի ամենօրյա ծառայությունը

Այս մայրն ու դուստրը միասին ջանասիրաբար աշխատում են ապրել ավետարանով։ Եվ Մարթան կարողանում է ապրել դրանով՝ առանձնահատուկ եղանակներով ծառայելով իր մորը։

Նկար
Marta smiling

Լուսանկարները՝ Լեսլի Նիլսոնի

Մարթան 11-ամյա պորտուգալուհի է և իր տարիքի շատ աղջիկների նման սիրում է ժամանակ անցկացնել իր ընկերների հետ, ուտել և խաղալ իր տիկնիկներով։ Նա նաև հաճույքով է ժամանակ անցկացնում իր մոր հետ։ Սակայն իր մոր հետ ապրելը նշանակում է, որ Մարթան մի փոքր այլ կյանքով է ապրում, քան մյուս երեխաները։

Մարթայի Մայրը՝ Սոնյան, ծնվել է որոշ ֆիզիկական խնդիրներով, որի պատճառով դժվարանում է քայլել։ Նա ամբողջովին կաթվածահար չէ, սակայն քայլելու համար օգտվում է հենակից։ Նա չի կարող ինքնուրույն հագնվել, լողանալ կամ պառկել քնելու։ Դրա համար էլ նա դժվարանում է մենակ ապրել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Մարթան կարողացել է ծառայել Սոնյային, օգնելով նրան անել բաներ, որոնք նա չի կարող անել ինքնուրույն։

Նկար
Marta with her mother

«Ես տունը մաքուր եմ պահում, որպեսզի մայրիկս ավելի հեշտաությամբ տեղաշարժվի»,- ասում է Մարթան։ «Ես նաև ընդմիջում եմ խաղս, որպեսզի ժամանակ ունենամ ստուգելու, թե ինչպես է մայրիկը, և ինչով կարող եմ օգնել նրան։ Երբ ես խաղում եմ և նա կանչում է, ես արագ գնում եմ, քանի որ դա կարող է հրատապ լինել»։

Սակայն Սոնյան փորձում է հնարավորինս թույլ տալ Մարթային նորմալ կյանք ունենալ։ Եթե Սոնյան չունի որևէ օգնության կարիք, նա ամեն կերպ խրախուսում է Մարթային ժամանակ տրամադրել և խաղալ իր ընկերների հետ։

Նկար
Marta walking with her mother

Կիրառելով իրենց հավատքը

Մարթան հնարավորություն ունի ամեն օր կիրառել ավետարանը՝ մայրիկին ծառայելով։ Նա իր վրա վերցնում է շատ պարտականություններ, որոնք սովորաբեր չունեն մյուս երեխաները։ Օրինակ, նա վաղ է արթնանում, որպեսզի նախքան դպրոց գնալը օգնի մայրիկին պատրաստվել աշխատանքին։ Առանց Մարթայի օգնության Սոնյան չէր կարողանա տեղաշարժվել կամ աշխատանքի գնալ ամեն օր։

Նկար
Marta and mother sitting at a table

Մարթան և Սոնյան նաև միասին հաճախում են եկեղեցի։ Սոնյան մկրտվել էր ութ տարեկանում, ուստի, Մարթան մեծացել է Եկեղեցում։ Սոնյան սովորեցնում է Մարթային ավետարանի կարևորության մասին ամեն օր։ Եղանակներից մեկը իրենց տանը Հիսուս Քրիստոսի բազմաթիվ նկարներն ունենալն է։

«Ես գիտեմ, որ Աստված ապրում է, և որ Հիսուս Քրիստոսն իրական է»,- ասում է Սոնյան։ «Եվ ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով գալիս է իմ տուն, իմանա, որ հավատը շատ կարևոր է ինձ համար։ Ինձ համար նաև կարևոր է ուսուցանել սա Մարթային, որպեսզի նա մեծանա Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այդ գիտելիքով»։

Մարթան ընդունել է իր մոր ուսուցանածը և շարունակում է ինքնուրույն ավելին սովորել ավետարանի մասին։ Եղանակներից մեկը, որով նա սիրում է սովորել, սուրբ գրությունները կարդալն է, որն օգնում է նրան ավելի ամուր հարաբերություններ հաստատել Երկնային Հոր և Փրկիչի հետ։ «Երբ ես կարդում եմ սուրբ գրությունները, զգում եմ, որ Քրիստոսն իմ կողքին է»,- ասում է նա։

Նկար
Marta with her mother

Մխիթարություն գտեք

Մինչ դժվար կարող է լինել այդքան շատ պարտականություններ ունենալը, ամեն շաբաթ եկեղեցի գնալն օգնում է Մարթային գտնել իրեն անհրաժեշտ մխիթարությունը՝ շարունակելու օգնել իր մորը։ «Երբ նրանք աղոթում են հաղորդության ժողովի սկզբում և վերջում, մեծ խաղաղություն եմ զգում»,- ասում է նա։ «Երբ ես այնտեղ եմ, երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես Երկնային Հայրն ասում է ինձ, որ ես լավ մարդ եմ, և որ պետք է շարունակեմ լավ մարդ լինել և օգնել իմ մայրիկին»։

Երբ նա զգում է դա, հիշում է, թե որքան երախտապարտ է իր մոր համար։ Նա զգում է, որ Երկնային Հայրն ուղարկում է հրեշտակների՝ աջակցելու իրեն։ «Կարծում եմ, նա ուժ է տալիս ինձ արթնանալու, երջանիկ լինելու և հպարտանալու իմ մայրիկով»,- ասում է Մարթան։

Դասերից մեկը, որ սովորել են Սոնյան և Մարթան միասին, այն է, որ կյանքը հեշտ կամ կատարյալ չէ ոչ մեկի համար։ Սոնյան ասում է․ «Իմ դժվարություններից ոչ մեկն ինձ չի տխրեցնում։ Ես գիտեմ, որ Աստված տվել է ինձ այս մարմինը, արյունը և ոսկորները այսպիսին, քանի որ ես յուրահատուկ եմ, և Աստված ասել է ինձ, որ ես կարող եմ դա անել։ Ես անում եմ հնարավոր ամեն բան։ Ես կարող եմ անել ավելին, սակայն այսօր էլ ես գոհ եմ ինձանից։ Ես հպարտանում եմ այն ամենով, ինչ անում եմ, ինչ ունեմ, և ինչ ես անելու եմ վաղը»:

Մարթան նույնպես գիտակցում է, որ ամեն բան լավ է լինելու, չնայած երբեմն կյանքում դժվարությունների է հանդիպում, մինչ հոգ է տանում իր մոր մասին։ Նա տեսնում է, որ յուրաքանչյուր ոք ունի տարբեր մարտահրավերներ։ «Ոչ մեկի կյանքը կատարյալ չէ»,- ասում է նա։ Սակայն իր իսկ մարտահրավերների մեջ Մարթան շարունակում է գտնել լավ բաներ յուրաքանչյուր իրավիճակում․ իր մոր հետ ունեցած հարաբերությունները օրինակներից մեկն է։ «Մայրիկս ունի ֆիզիկական սահմանափակումներ, սակայն մտավոր և հուզական առումով նա շատ խելացի է։ Մենք իսկապես լավ ընկերներ ենք»։

Նկար
Marta with her mother

Առաջ նայեք

Այսպիսով, ի՞նչ է սպասվում ապագայում Մարթային և Սոնյային։ Մարթան ասում է․ «Ես ուզում եմ մոտ մնալ մայրիկիս, և, իհարկե, ես ուզում եմ ամուսնանալ, երեխաներ ունենալ և ընտանիք ունենալ։ Սակայն ապագայում, եթե կարողանամ, ուզում եմ տուն գնել թե՛ իմ ընտանիքի և թե՛ մայրիկիս համար, քանի որ չեմ ուզում նրանից հեռու լինել նույնիսկ մեկ օր»։

Սոնյան լավատեսորեն է վերաբերվում ապագային, ինչպես նաև միշտ երախտապարտ կլինի Մարթայի ընկերակցության և սիրո համար։ Գեղեցիկ դուստր ունենալը հրաշք է։ Շատ հրաշալի է, որ Մարթան կա իմ կյանքում։ Նա Աստծո պարգևն է։ Նա նախապատրաստել է Մարթային, որ այստեղ ինձ հետ լինի»։