2020
Մեր հույսը, մեր լույսը, մեր ուժը
Հոկտեմբեր 2020


Վերջին բառը

Մեր հույսը, մեր լույսը, մեր ուժը

Վերցված է կրոնական գործիչների համար նախատեսված 2019 թվականի փետրվարի 8-ին անցկացված Գերագույն Իշխանավորի հետ երեկոյի հեռարձակումից։

Երբ ես կարգվեցի Առաքյալ, սիրելի Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը (1927–2018) հայտարարեց, որ ես պետք է լինեմ Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկա ամբողջ աշխարհում։ Ես այդ պատասխանատվությանը լուրջ վերաբերվեցի։ Ես եռանդուն ուսումնասիրում էի սուրբ գրությունները՝ բացահայտելով Տիրոջն Իր անունով և կոչումներով։ Այս ամենը, ինչով ես ձեզ հետ կկիսվեմ, սուրբ գրությունների հատվածներից են, որոնք մեզ հիշեցնում են մեր հույսի մասին, որը Նրանում է:

Նա է Իսրայելի հույսը (Երեմիա 17․13), Առավոտյան պայծառ աստղը (Հայտնություն 22․16), Բարի Հովիվը (Վարդապետություն և Ուխտեր 50․44), Խորհրդականը (Եսայիա 9․6, 2 Նեփի 19․6), Խաղաղության Իշխանը ( Եսայիա 9․6, 2 Նեփի 19․6), Փրկիչը (Հռովմեացիս 11․26), Աշխարհի լույսը (Հովհաննես 8․12) և հանդերձեալ բարիքների քահանայապետը (Եբրայեցիս 9․11)։ Նա հզոր է փրկելիս (Ալմա 34․18, Վարդապետություն և Ուխտեր 133․47) և Մեկը, ով ունի ողջ զորությունը (Վարդապետություն և Ուխտեր 61․1

Քրիստոսի ազդեցությունը, թողած անջնջելի հետքը և օգնությունը պարփակում է ամեն ինչ։ Նա միշտ պատրաստ է օգնել, երբ մենք դժվարանում ենք առաջ շարժվել։ Իսկ եթե մենք սայթաքում ենք, Նրա «լույսը, որը շողում է խավարում» (Վարդապետություն և Ուխտեր 6․21), ավելի պայծառ է, քան երբևէ։ Նա սիրում է մեզ մեր ամենալուսավոր և ամենախավար պահերին։

Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը մեզանից չի պահանջում գուշակել, թե Նա ինչ է ցանկանում։ Նրա ուղին տեսանելի գծված է Նրա ոտնահետքերի շնորհիվ։ Երբ մենք հետևենք Նրան, մենք կսկսենք սիրել այն, ինչ Նա է սիրում։ Երբ ամեն շաբաթ նորոգում ենք Նրա հետ կապած մեր ուխտերը և ճաշակում սուրբ հաղորդությունը, մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ Նրա դերը՝ որպես Աշխարհի Քավիչ (Վարդապետություն և Ուխտեր 93․9), Ճշմարտության Հոգի (Վարդապետություն և Ուխտեր 93․9) և Բանը (Վարդապետություն և Ուխտեր 93․8

Սիրելի՛ ընկերներ, դա այն Փրկիչն է, ում ես ճանաչում, սիրում և հարգում եմ ողջ սրտով: Իմ հոգու խորքից ես բերում եմ վկայություն Նրա, Նրա բարության և ողորմության մասին։ Նա խոստացել է․ «Քանզի դուք իմ բարեկամներն եք, և դուք ժառանգություն պիտի ունենաք ինձ հետ» (Վարդապետություն և Ուխտեր 93․45

Հիսուս Քրիստոսը միշտ պատասխանն է այն խնդիրների և մարտահրավերների, որոնք այս մահկանացու փորձառության մի մասն են։ Հասկանալով Նրա առաքելությունը և Նրա ավետարանը, մեր սերը Նրա հանդեպ և Նրա հանդեպ մեր հավատն ու վստահությունը, մենք ուժ ենք ստանում։