2008
Վկայության ձեռնոց
2008թ. Հոկտեմբեր


Վկայության ձեռնոց

Դուք երբևէ հագե՞լ եք ձեռնոց: Որոշ ձեռնոցներ պաշտպանում են ձեր ձեռքերը աշխատանքի ժամանակ: Որոշ ձեռնոցներ էլ ձեր ձեռքերը տաք են պահում: Այլ տեսակի ձեռնոցներ կրում են սպորտային խաղի ժամանակ: Այս խաղի ժամանակ դուք կարող եք պատրաստել ձեր «վկայության ձեռնոցը», որը կօգնի ձեզ հիշել ձեր վկայության հինգ մասերը:

Վկայություն նշանակում է վկայել ավետարանի ճշմարտության մասին, որը տրվում է մեզ Սուրբ Հոգու կողմից: Վկայությունն ունի հիմնական մասեր: Եթե ցանկանում եք հավատալ դրանց, ձեր հավատը կաճի դառնալով գիտելիք դրանց ճշմարիտ լինելու մասին:

ԻՄ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ես գիտեմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, և Նա սիրում է մեզ:

  2. Ես գիտեմ, որ Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է:

  3. Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է: Նա վերականգնեց Հիսուս Քրիստոսի ավետարանը երկրի վրա և Աստծո զորությամբ թարգմանեց Մորմոնի Գիրքը:

  4. Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ Եկեղեցին է երկրի վրա այսօր:

  5. Ես գիտեմ, որ այս Եկեղեցին ղեկավարվում է ապրող մարգարեի կողմից, որը հայտնություն է ստանում:

Ցուցումներ. Գտեք մի սպիտակ ձեռնոց:* Կտրեք այս էջի նկարները և փակցրեք ստվարաթղթի վրա: Հագեք ձեռնոցը: Վկայության հինգ մասերը մեկ առ մեկ ասելիս փակցրեք նկարները ձեռնոցի մատերին` սկսելով բութ մատից: Դուք կարող եք փակցնել նկարները ձեռնոցին` օգտագործելով կպչուն ժապավեն, սոսինձ, ապահով քորոցներ կամ թել:

Զարգացնելով ձեր վկայությունը վստահորեն կիսվեք դրանով: Վկայություն բերելիս կարող եք օգտագործել արտահայտություններ, ինչպիսիք են` «Ես վկայում եմ, որ …» կամ «Ես գիտեմ, որ…»: Ձեր վկայությունը ավելի կամրապնդվի, եթե կիսվեք դրանով մյուսների հետ:

  • Այս խաղը կարող եք հարմարեցնել ձեր պայմաններին: Ձեռնոցը կարող է սպիտակ չլինել: Եթե ձեռնոց չկա, կարող եք թղթե ձեռնոց պատրաստել կամ նույնիսկ նկարները փակցնել ձեր մատերին կպչուն ժապավենով: