2009
Ինչպես մաքրվեց Տաճարի տարածքը
Հոկտեմբեր 2009


Ինչպես մաքրվեց Տաճարի տարածքը

Կենտուկիում արևմտյան Միացյալ Նահանգներում, ամռանը տոթ ու խոնավ է լինում: Մի օր մարդիկ նկատեցին, որ Կենտուկի Լուիսվիլ տաճարի ցանկապատը կանաչ բորբոսով է պատվել: Եվ ոչ թե մի փոքր, այլ մեծ մասը:

Կենտուկի Լուիսվիլ ցցի Կրեստվուդ Երկրորդ Ծխի Երեխաների Խմբի երեխաները որոշեցին քայլեր ձեռնարկել: Հունիսյան մի տաք օր նրանք միջոցառում ունեին: «Մենք վերցրեցինք լաթեր, ջրի դույլեր և օճառ, որպեսզի մաքրենք ցանկապատը և այդպիսով օգնենք մեր Երկնային Հոր տունը մաքուր պահել»,- ասաց Սառա Մ.-ն, 10 տարեկան: Նա թրջվել էր, սակայն «ուրախ էր, քանի որ մեր բոլոր ընկերներն այնտեղ էին»:

Ջոշ Հ., 9 տարեկան, ասաց, որ մի փոքր հոգնել էր ցանկապատի վերևի մասերը մաքրելով: Բայց նրան շատ էին օգնում: Երեխաների Խմբի գրեթե բոլոր 75 երեխաներն էլ եկել էին: Շատերը բերել էին իրենց եղբայրներին և քույրերին, մայրիկներին և հայրիկներին, որ օգնեն:

Երեխաները գիտեին, որ իրենք տաճարի տարածքում են և փորձում էին ակնածալից լինել: Եվ ոչ ոք չէր դժգոհում ծանր աշխատանքից: «Մենք պետք է շատ ուժեղ տրորելով մաքրեինք, քանի որ բծերը երկար ժամանակ գոյություն ունեին»,-ասաց Մեգան Հ.-ն, 6 տարեկան: Բայց արժեր դա անել: «Ես գիտեի, որ մենք հոգ ենք տանում մեր Երկնային Հոր տան համար»:

Սառան նույնն էր զգում: «Ես իսկապես զգացի Հոգին, որովհետև ես գիտեի Երկնային Հայրը ուրախ է, որ մենք դա անում ենք»,- ասաց նա:

Աշխատանքն ավարտելուց հետո, խումբը հավաքվեց հարևանությամբ գտնվող Եկեղեցու շենքում, որպեսզի հացով նրբերշիկ ուտեն և խոսեն իրենց սովորածի մասին:

Երեխաների Միության երեխաներն անհամբերությամբ են սպասում տաճար գնալուն, որպեսզի մկրտություններ կատարեն մահացածների համար: Իսկ այժմ, նրանք երջանիկ են իմանալով, որ իրենց օգնությամբ տաճարի արտաքին տեսքը գեղեցիկ է, ճիշտ ինչպես Երկնային Հոր տունը պետք է լինի:

Ձախում. եզրը © Artbeats; աջում. նկարները Սթիվ Քրոփի, լուսանկարը Թոդ Հոլի