2009
Արժե սպասել
Հոկտեմբեր 2009


Արժէ սպասել

Երբ ես մտա Բուենոս Այրես Արգենտինա Տաճարը իմ ծխի երիտասարդների հետ մահացածների համար մկրտություններ կատարելու նպատակով, մենք մի քանի րոպե սպասեցինք ընդունարանում: Այնուհետև տաճարի աշխատողները մեզ խնդրեցին իջնել սրահ, որտեղ աթոռներ կային և մենք նորից սպասեցինք:

Քանի որ շաբաթ օր էր, ողջ Արգենտինայից շատ մարդիկ էին եկել տաճար: Լուռ նստած մենք սպասեցինք այնտեղ երկուսուկես ժամ: Ոչ հաճելի մտքեր սկսեցին պտտվել իմ մտքում. «Ինչպե՞ս նրանք կարող են մեզ այսքան երկար սպասացնել: Ես հոգնած եմ, և երևի թե ավելի լավ կլիներ, որ ես չգայի, որովհետև սա ժամանակի կորուստ է»:

Ես վեր կացա և սկսեցի քայլել սրահով: Շուտով աշխատողներից մեկը եկավ և ասաց. «Երիտասարդներ, համբերատար եղեք: Ես հասկանում եմ, որ դուք երկար եք սպասել, բայց մի բան իմացեք: Հոգիների աշխարհում միլիոնավոր մարդիկ դարեր շարունակ սպասել են այս պահին, և ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ նրանք անհամբեր սպասում են իրենց հերթին: Եղբայրները մկրտում են և հաստատում, և նրանք չեն կարող անել իրենց ուժերից ավելին:

Երբ նա ասաց այս խոսքերը, ես ամոթ զգացի: Ես հասկացա, որ եսասեր էի, որովհետև չէի ուզում մի քանի ժամ տրամադրել այն մարդանց, ովքեր երկար տարիներ սպասում էին, ովքեր չունեին հնարավորություն, որը ես ունեի, լսելու ճշմարիտ Եկեղեցու մասին և մկրտվելու երկրի վրա:

Աշխատողը նորից ներս մտավ և սկսեց արտասանել մեր ծխի անունները: Մի քույր մեզ սպիտակ հագուստ տվեց, քիչ թե շատ մեր չափով: Երբ մենք հագնվեցինք, նա հավաքեց մեր մազերը և կապեց սպիտակ կապիչով:

Այնուհետև, ոտաբոբիկ, մենք քայլեցինք դեպի մկրտության սենյակի նստարանները: Գորգը այնքան փափուկ էր և խիտ, որ մենք կարծես գետնի վրայով չէինք քայլում:

Երբ հասավ իմ հերթը, ես այնքան նյարդայնացած էի, կարծես դա լիներ իմ սեփական մկրտության օրը: Սակայն աշխատողները այնքան բարեհամբյուր էին և այնքան համբերատար մեզ հետ, որ հիանալի զգացում ունեի:

Երբ ես դուրս եկա ջրավազանից, մի քույր ինձ էր սպասում մեծ սպիտակ ցամքոցով և լայն ժպիտով: Ես փոխեցի իմ հագուստը և գնացի այն սենյակը, որտեղ հաստատվեցի: Նույն քույրը, որը ինձ ցամքոց տվեց, ինձ հետ եկավ և շնորհակալություն հայտնեց ինձ Տիրոջ աշխատանքը կատարելու պատրաստակամության համար:

Երբ ես հեռացա տաճարից, հասկացա, որ դա իմ կյանքի լավագույն փորձառություններից մեկն էր: Տաճարը սուրբ վայր է, և Տիրոջ Հոգին այնտեղ է և ղեկավարում է Նրա մեծ աշխատանքը: Դրա համար արժեր սպասել որքան որ պետք էր:

Նկարներ Ջոն Զամուդիոյի