2009
Արձագանքներ
Հոկտեմբեր 2009


Արձագանքներ

Իմ հարցերի պատասխանները

Ես շատ շնորհակալ եմ այս հրաշալի ամսագրի, վկայությունների, նոր տեղեկության, սուրբ գրությունների բացատրությունների և ուսուցման նյութերի համար: Բազմաթիվ անգամ, երբ ես հարցեր եմ ուղղել Երկնային Հորը, Սուրբ Հոգին ինձ հուշել է դիմել Լիահոնային, որտեղ ես գտել եմ իմ հարցերի պատասխանները: Ես ուրախությամբ եմ ստանում յուրաքանչյուր համարը:

Եվգենիա Սամարսկայա, Ռուսաստան

Ուրախ եմ, որ գտել եմ Լիահոնան

Ես սիրում եմ Լիահոնան, և ես ու ամուսինս հինգ համարների ենք միանգամից բաժանորդագրվել: Լրացուցիչ ամսագրերը մենք նվիրում ենք մեր հարևաններին: Հարևաններիցս մեկն ինձ ասաց, որ երբ հոգնած և ճնշված աշխատանքից վերադառնում է տուն և գտնում է ամսագիրն իր փոստարկղի մեջ, երջանիկ է իրեն զգում: Ես գիտեմ, որ ամսագրում ամեն-ինչ ոգեշնչված է, սկսած Բարձրագույն Իշխանությունների ուղերձներից մինչև անդամների պատմությունները: Դրանք ընթերցելով, ես գիտելիք եմ ձեռք բերում, օրհնություններ ստանում և կարողանում սեր և հասկացողություն ստանալ մերձավորիս հանդեպ:

Բերթա Վիոլա Ռետիզ Էսպինո, Մեքսիկա