2011
Նիյայի ընտրությունը
Ապրիլ 2011


Նիյայի ընտրությունը

Նիյան խաղում էր իրենց տան մոտ, երբ մորաքույրը նրան կանչեց տուն: «Նիյա, կգնա՞ս մթերային խանութ և մի քանի գազար գնես ճաշի համար»,- խնդրեց մորաքույրը:

«Այո»: Նիյան ասաց ուրախ: Նա սիրում էր խանութ գնալ և սիրում էր օգնել իր մորաքրոջը:

Նիյան վերցրեց գումարը, որ մորաքույրը տվեց նրան և գնաց մոտակա խանութը:

«Ես պետք է գազար գնեմ ճաշի համար»,- ասաց Նիան խանութի վաճառողին:

Վաճառողը գազարները դրեց Նիյայի տոպրակի մեջ և ասաց նրան, թե ինչ արժե այն: Նիյան տվեց գումարը:

«Ահա մանրը»,- ասաց վաճառողը նրան տալով գումարի մանրը:

Նիյան շնորհակալություն ասաց և քայլեց դեպի տուն: Քայլելիս նա նայեց գումարին, որը վաճառողն էր իրեն տվել: «Նա ինձ չափից շատ է տվել, ես կարող եմ դա ինձ պահել»,- մտածեց նա:

Սակայն այդ պահին Նիյան կանգ առավ: «Երկնային Հայրը ուրախ չի լինի, եթե ես պահեմ այս գումարը,- մտածեց նա,- ես պետք է ազնիվ լինեմ իմ խոսքով և գործով»:

Նիյան վերադարձավ խանութ: «Դուք ինձ շատ փող եք վերադարձրել»,- ասաց նա վաճառողին՝ նրան տալով ավելնորդ գումարը:

Խանութի վաճառողը վերցրեց գումարը: «Դու լավ աղջիկ ես,- ասաց նա, ապա մի քանի խնձոր դրեց տոպրակի մեջ և տվեց Նիյային,- շնորհակալություն ազնիվ լինելու համար: Խնդրում եմ վերցրու այս խնձորները և անուշ արեք ձեր ընտանիքով»:

Տուն վերադառնալիս Նիյան ներքուստ ջերմություն և երջանկություն զգաց: Նա գիտեր, որ Երկնային Հայրը գոհ էր, որ ինքն ընտրեց ազնիվ լինել:

Նկարազարդումները՝ Լուիզ Փարքերի