2011
Իմ օրհնության հուշումը
Ապրիլ 2011


Միսիայից

Իմ օրհնության հուշումը

Ես ծառայել եմ Տեխասի Հյուսթոն Հարավային Միսիայում որպես իսպանախոս երեց: Մի օր իմ զուգընկերը և ես թակում էինք դռները, փորձելով գտնել ինչ-որ մեկին ուսուցանելու նպատակով: Մենք մոտեցանք մի տան, որը մուտքի դիմաց մաշված փայտե հատակով հսկայական սրահ ուներ:

Մի ծեր կին բացեց դուռը և մեզ ներս հրավիրեց: Վստահ չեմ, թե նա իսկապես գիտեր մենք ով քեր ենք և ինչ ենք անում, սակայն նա իսկապես քաղաքավարի էր: Մենք սկսեցինք ուսուցանել նրան առաջին դասը և թվում էր ամեն ինչ հրաշալի է: Շուտով իմ հերթն էր ուսուցանելու Ջոզեֆ Սմիթի և Առաջին տեսիլքի մասին: Ես նկատում էի, որ այդ կնոջ դեմքի շփոթվածությունը մեծանում էր: Ակնհայտ էր, որ նա իրականում չէր հետևում, թե ինչ էի ես փորձում բացատրել իրեն:

Մեր զրույցների թեմաներից մի քանի հարցեր տալուց հետո, որպեսզի պարզեմ, թե որքան էր նա ընկալել, ես շփոթվեցի, քանի որ նա չէր հասկացել Առաջին Տեսիլքի գաղափարը: Երկար օր էր, և միակ բանը, որ չէր ուզի միսիոները, դա այն է, որ ունկնդիրը չի հասկացել այն, ինչ ինքը փափագում է, որ մարդիկ իմանան, որ ճշմարիտ է:

Ես զգացի, որ մի վայրկյանում իմ զգացմունքները փոխվում են բարկության, և այդ պահին իմ հայրապետական օրհնությունից մի փոքր հատված միտքս եկավ: Այն վերաբերում էր իմ ապագա ընտանիքին, որը խորհուրդ էր տալիս ավետարանի մասին սովորեցնել իմ ապագա երեխաներին: Հիշելով այդ հատվածը ես հասկացա, որ Հոգին ինձ հուշում էր, որ այդ խոնարհ կնոջը սովորեցնեմ այնպես, ինչպես կսովորեցնեի իմ երեխային:

Ես սկսեցի նրան ուսուցանել ավելի շատ ժպիտով և սիրալիր մոտեցմամբ: Ես պատկերացրեցի, որ իմ երեխաներն են նստած հյուրասենյակում և նայում են ինձ՝ իրենց հորը, երբ ես ուսուցանում էի Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Ապշեցուցիչ էր, երբ տեսա, թե ինչպես փոխվեց նրա դեմքը: Նրա հոնքերը շուտով բարձացան և նրա աչքերը սկսեցին փայլել: Շփոթվածությանը փոխարինեց հետաքրքվածությունը և զարմանքը: Երբ ես պատմում էի Ջոզեֆ Սմիթին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հայտնվելու մասին պատմությունը, արցունքները լցվելով նրա աչքերի մեջ հոսեցին դեմքի վրայով: Հոգին լցրել էր սենյակը և իմ շփոթվածությունը փոխվեց ուրախության:

Ես երբեք չեմ մոռանա այդ փորձառության մասին: Այժմ ես անհամբեր սպասում եմ, որ մի օր այդ նույն սկզբունքները ուսուցանեմ իմ երեխաներին և կրկին ապրեմ այդ մեծ ուրախությունը:

Նկարազարդումը՝ Բրայան Քոլլի