«Հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերումը» (Ժողովող ԺԲ.1)
Սուրբ գրություններում ժամանակագրությամբ տրված են մարգարեների և առաքյալների ծառայությունները: Այդ ղեկավարներից շատերը ճանաչել են Աստծուն մանկուց ի վեր: Ահա սուրբ գրության հինգ պատմություն, որտեղ նկարագրվում է այդ ապագա ղեկավարներից մի քանիսի պատմությունը:
-
Հովհաննես Մկրտիչը, ով կանչվել էր պատրաստելու մարդկանց «Տիրոջ գալստի» համար, «դեռևս իր մանկության մեջ, ութ օրականում, Աստծո հրեշտակի կողմից կարգվել էր այս զորությանը» (ՎևՈւ 84.27–28):
-
Ովսիա թագավորը թագադրվեց ութ տարեկանում, և իր թագավորելու 31 տարիների ընթացքում օգնում էր Հրեաներին դարձի գալ դեպի ավետարանը (տես Դ Թագավորաց ԻԲ):
-
Մորմոնը 10 տարեկան էր, երբ Ամմարոնացիները ընտրեցին նրան, որ նա լինի հիշատակարանների (Նեփիի թիթեղների) հաջորդ պահապանը: Մոտ 16 տարեկանում Մորմոնը առաջնորդեց Նեփիացիների բանակները: (Տես Մորմոն 1.2–4; 2.1–2:)
-
Դավիթը տակավին «պատանի էր» (երիտասարդ տղա), երբ սպանեց Գողիաթին, միգուցե Հելամանի զինվորների տարիքին (տես Ա Թագավորաց ԺԷ.49–56; Ալմա 53.22):
-
Հովսեփը 17 տարեկան էր, երբ վաճառվեց Եգիպտոս, որտեղ «Եհովան Հովսեփի հետ էր» (տես Ծննդոց ԼԷ.2, 27–28; ԼԹ.2):