2011
Սուրբ գրությունների զորությունը
Ապրիլ 2011


Սուրբ գրությունների զորությունը

Երբ երկու թաիթցի դեռահասներ սկսեցին ուսումնասիրել սուրբ գրությունները, նրանց կյանքը փոխվեց:

Ռուման իսկապես չէր ցանկանում ուսումնասիրել սուրբ գրությունները: Վայթիերը իսկապես չէր ցանկանում գնալ սեմինարիա: Սակայն երբ նրանք փոխեցին իրենց մոտեցումը, նրանց կյանքը փոխվեց:

Ինչո՞ւ ոչ:

Ինչո՞ւ պետք է դեռահասն ամեն հինգշաբթի երեկո երկու ժամ անցկացնի սուրբ գրությունները ուսումնասիրելով իր մայրիկի հետ: Մեկ տարի առաջ Ռումա Թերուատին Թաիթիից հավանաբար կզարմանար դրա վրա:

Այժմ նա հարցնում է՝ ինչու դեռահասը չպետք է այդ ամենը անի:

Սեմինարիայի երեք տարիների ընթացքում Ռուման երբեք ուշադրություն չէր դարձնում, երբ ուսուցիչը հաջորդ դասի սուրբ գրություններն էր հանձնարարում: «Ես չէի ուզում կարդալ,- ասում է նա,- սուրբ գրություններն ինձ համար հետաքրքիր չէին»:

Սակայն նրան հետաքրքիր էր, թե ինչու էին իր ծխի և ցցի Եկեղեցու ղեկավարները միշտ սուրբ գրություններն օգտագործում իրենց ելույթներում և դասերում: Նա հետևում էր իր ղեկավարներին: Նա տեսնում էր, թե որքան հեշտությամբ էր իր ցցի նախագահը մեջբերում սուրբ գրություններից:

Այսպիսով, երբ Ֆաա Թահիթի Ցիցը սեմինարիայի ուսանողներին բաժանեց թիմերի՝ սուրբ գրությունների սերտման մրցույթներ անցկացնելու նպատակով սեմինարիայի իր ավարտական տարում, Ռուման որոշեց սուրբ գրությունները ուսումնասիրել:

Այդ ժամանակ էր, որ նա իր շաբաթական սուրբ գրությունների սերտման դասերը սկսվեցին: Ամեն երեքշաբթի նրանք միասին պատրաստվում էին հաջորդ օրվա դասի մրցույթին՝ սովորելով, թե որտեղ են գտնվում հետաքրքիր հատվածները և նույնիսկ մտապահելով դրանք:

Եվ այդ ժամանակ սկսվեց փոփոխությունների շարքը Ռումայի կյանքում: Սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ նա ավելի մտերմացավ իր մայրիկի հետ: Նա սկսեց զուգահեռներ նկատել այն ամենի միջև, ինչ սուրբ գրություններն են ուսուցանում և այսօր աշխարհում է տեղի ունենում: Երբ նա աղոթում էր իր կարդացածի մասին, նա հասկանում էր, որ դա Աստծուց էր:

Այն նաև օգնեց իրեն առաջնորդել իր թիմին դեպի հաղթանակ ցցի սուրբ գրությունների սերտման մրցույթում:

Ռուման իր ստացած օրհնություններում տեսնում է ուսումնառության ժամանակ քաղած դասը: «Մոսիա 2.24 -ում Բենիամին թագավորն ուսուցանել է, որ երբ մենք ընտրում ենք անել այն, ինչ Տերն է խնդրել, մենք անմիջապես օրհնվում ենք»,- ասում է Ռուման: Նրա ստացած ամենամեծ օրհնություններից մեկը, ինչպես ինքն է ասում. «այս տարի սուրբ գրություններն ուսումնասիրելուց հետո ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»:

Ինձ մի ասեք ինչ պետք է անեմ

Ուսումնական տարվա սկզբում Վայթիեր Պիտոն անգամ Եկեղեցու անդամ չէր: Ուրեմն, ինչպե՞ս նոր անդամը, որ նախկինում երբեք չէր եղել սեմինարիայում, օգնեց իր թիմին հաղթել Ֆաա ցցի սուրբ գրությունների սերտման մրցույթում:

«Ես չէի անհանգստանում, որ շատ փորձառություն չունեմ,- ասում է նա,- ես այդ հատվածներից շատերը սովորել էի միսիոներների հետ դասերի ընթացքում»:

Վայթիերի ընտանիքի մեծ մասը միացավ Եկեղեցուն այն բանից հետո, երբ նրա հայրը անսպասելիորեն մահացավ և ծխի միսիայի ղեկավարը միսիոներներին բերեց Վայթիերի տուն: Նրանք խոսեցին ընտանիքի միասնության և հավերժ միասին լինելու մասին: «Դա իսկապես փոփոխություն բերեց մեր ընտանիք»,- ասում է նա:

Ինչևէ, դա չփոխեց 17-ամյա աղջկա անհատական մոտեցումը: «Մկրտվելուց հետո, բոլորն ասում էին, որ ես պետք է սեմինարիա հաճախեմ,- ասում է նա,- իսկ ես չեմ սիրում, երբ ինձ ասում են, ինչ պետք է անեմ»:

Վերջապես, նա որոշեց, որ պետք է գնա և նրան այն դուր եկավ: Նրան հանձնարարեցին լինել սուրբ գրությունների սերտման նույն թիմում, որտեղ Ռուման էր:

Սկզբում նա չէր ձգտում կարդալ հանձնարարված սուրբ գրությունները: Սակայն երբ որոշեց պետք է կարդա, շուտով մի քանի օրհնություններ նկատեց:

«Սուրբ գրությունները ինձ մեծապես օգնել են,- ասում է նա,- ես շատ բաներ եմ սովորել սուրբ գրություններից», օրինակ՝ աղոթքի կարևորությունը և որ Երկնային Հայրը կպատասխանի մեր այդ աղոթքներին:

Նա նաև սովորեց, որ երբ նա իր որոշմամբ է պարտավորություն ստանձնում, օրինակ սեմինարիա հաճախել կամ սուրբ գրությունները ընթերցել, պարտավորությունը պահելը ավելի հեշտ է, քան եթե նա ստիպված պետք է դա անի:

Այժմ, երբ ուսումնական տարին ավարտվել է, Վայթիերը երախտապարտ է, որ գնացել է սեմինարիա և ուսումնասիրել է սուրբ գրությունները. «Ես գիտեմ, որ մենք օրհնվում ենք կարդալով սուրբ գրությունները»:

Երբ Ռումա Թերուատին (ներքևում) և իր սեմինարիայի դասընկերները ճամփորդեցին հարևան Մուրի (ձախում) ստուգելու սուրբ գրությունների իրենց գիտելիքը, արդյունքը կարևոր չէր, Ռուման արդեն հաղթող էր:

Երբ Վայիթեր Պիտոն Թաիթիից որոշեց ուսումնասիրել սուրբ գրությունները, նա սկսեց տեսնել օրհնությունները:

Լուսանկարները Ադամ Ս. Օլսենի, բացի նշվածից, վերևում՝ լուսանկարը © iStock; ծաղկի լուսանկարը © iStock