2012
Սեմինարիայի օրհնությունները
Ապրիլ 2012


Սեմինարիայի օրհնությունները

Ամբողջ աշխարհով մեկ սեմինարիան ձեր նման երիտասարդներին ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին:

Դուք միայնակ չէք սեմինարիա հաճախելու ձեր որոշման մեջ: Աշխարհով մեկ հարյուր հազարավոր երիտասարդներ դարձնում են սեմինարիան իրենց կյանքի մի մասը, հասնելով իրենց դասարանները ավտոբուսով, մակույկով, հեծանվով կամ, նույնիսկ, համացանցով: Որոշ երիտասարդներ վաղ են արթնանում և ճամփորդում հեռավոր տարածություններ՝ դասերին ժամանակին հասնելու համար, ուրիշները իրենց ճամփորդությունը կատարում են երեկոյան, և կրկին ուրիշներն էլ սովորում են տանը՝ մի քանի օր շաբաթվա ընթացքում:

Սեմինարիային հաճախելը պահանջում է զոհաբերություն, սակայն աշխարհի տարբեր մասերում ապրող երիտասարդները գտնում են, որ սեմինարիային մասնակցելը արժե ցանկացած ջանք: Եվ նրանք, ովքեր մասնակցում են , ունեն ինչ-որ ընդհանուր բան. Սեմինարիայում ունեցած իրենց փորձառությունը ավելի է մոտեցնում նրանց Փրկչին և մեր Երկնային Հորը:

Ստանալ խոստացված օրհնությունները

Ինչու՞ է սեմինարիան այդքան կարևոր ձեզ համար: Պատճառներից ոմանք ներառում են այս խոստումները վերջին օրերի մարգարեների և առաքյալների կողմից.

  • Այն «դառնում է աստվածատուր ամենադժվար պահին ժամանակակից Իսրայելի փրկության համար»: 1

  • Այն «կպատրաստի ձեզ ներկայացնելու վերականգնված ավետարանի ուղերձը նրանց, ում հետ դուք հնարավորություն կունենաք հանդիպելու»:2

  • Այն օգնում է ձեզ «ձեռք բերել արժեքավոր հասկացողություն ճշմարտության մասին»:3

  • Սեմինարիան «հրաշալի հնարավորություն է տալիս սովորելու վարդապետությունները, որոնք ձեզ կուրախացնեն: Դրանք հիանալի հնարավորություններ են տալիս շփվելու ձեզ նմանների հետ»:4

  • «Ավետարանի վերաբերյալ ձեր գիտելիքը կաճի: Ձեր հավատքը կուժեղանա: Դուք ձեռք կբերեք հրաշալի կապեր և ընկերներ»:5

  • «Այն տալիս է … հոգևոր հարստություն, բարոյական ամրություն՝ դիմադրելու չարին, որը շրջապատում է մեզ, ինչպես նաև մեծ առաջընթաց ավետարանը ուսումնասիրելու գործում»:6

  • Այն «միսիային ամենալավ նախապատրաստություններից մեկն է»:7

Ճանապարհ գտնել հաճախելու համար

Սեմինարիային հաճախելը հաճախ նշանակում է, որ դուք պետք է թողնեք ինչ-որ մի այլ բան, որը դուք հաճույքով եք անում, որպեսզի ժամանակ գտնեք հաճախելու: Սակայն դա զոհաբերություն է, որ արժե կատարել: Ֆիլիպիններից Եղիա Բուգայոնգը կատարեց այդ որոշումը ավագ դպրոցի վերջին տարվա ընթացքում: Ավագ դպրոցի ընթացքում նա միշտ երկրորդն է եղել իր դասարանում: Նա վճռել էր առաջին տեղում դնել ավագ դպրոցի իր վերջին տարին և նույնիսկ չէր մտածում սեմինարիայի մասին, որին հաճախել էր տարիներ առաջ, որպեսզի հասներ իր նպատակին:

Հետո մի օր նրա մտքեը փոխվեցին: «Ես նայեցի իմ աշխատանքային սեղանին», - ասում է նա: «Ես տեսա նաև կողքի դրված գրքերի մի կույտ, իմ քառահատորը սեմինարիայի նոթատետրի և դասագրքի հետ միասին: Հոգուս խորքում ես հարցրեցի ինքս ինձ. «Ո՞րն է ամենակարևորը»»:

Եղիան տալիս է նրա հարցի պատասխանը Մատթեոսի Զ.33-ում. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եվ այդ ամենքը կտրուի ձեզ»: Նա որոշեց հավատարմորեն հաճախել սեմինարիա և այլ կերպ կառավարել ուսման համար իր ժամանակը: Տարվա վերջում նա հայտարարվեց լավագույնը և նույնիսկ համալսարանի կրթաթոշակ շահեց:

Սպենսեր Դուգլասը Ալաբամայից, ԱՄՆ, որոշեց հրաժարվել որոշ հասարակական միջոցառումներից, որպեսզի կարողանար ավելի շատ սովորել սեմինարիայում: Սեմինարիայի առաջին երկու տարիների ընթացքում նա արթնանում էր առավոտյան ժամը 4.00-ին, իսկ վերջին երկու տարիների ընթացքում՝ 5.00-ին, որ հասցներ մասնակցել: Նա ասում է. «Ես չէի կարողանում իմ ընկերների հետ մասնակցել շատ ուշ երեկոյան միջոցառումներին, քանի որ պետք է շուտ քնեի: Այլապես ես հնարավորություն չէի ունենա լիարժեք ձևով մասնակցելու և սովորելու հաջորդ առավոտյան»: Սպենսերի համար դա միայն դասարանում հայտնվելը չէր, դա նաև արթուն լինելու և սովորելու համար նախապատրաստված լինելն էր:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը սովորեցրել է. «Միայն այն, որ ինչ-որ բան լավ է, բավականաչափ հիմք չէ այն անելու համար: Լավ բաների թիվը, որոնք մենք կարող ենք անել, շատ դեպքերում գերազանցում է այն մատչելի ժամանակին, որն անհրաժեշտ է՝ դրանք իրականացնելու համար: Որոշ բաներ ավելի լավն են, ոչ թե պարզապես լավը, և դրանց պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք մեր կյանքում»:8Սա կարևոր խորհուրդ է, որը պետք է հիշել, երբ որոշում ենք, թե ինչպես սեմինարիան առաջնահերթ դարձնել մեր օրակարգում:

Նախապատրաստվել միսիայի

Սեմինարիան նույնպես ծառայում է որպես մեծ նախապատրաստություն միսիոներական աշխատանքի համար, որը դուք կանեք որպես անդամ միսիոներ այսօր և որպես լիաժամկետ միսիոներ հետագայում: Պերուից Ֆրանկո Հուաման Քարինուգուին գիտի, որ իր սուրբ գրությունների ուսումնասիրությունը սեմինարիայում օգնում էր նրան նախապատրաստվել միսիային:

Նա ասում է, որ այդ նախապատրաստության համար արժե արթնանալ 4.00-ին, վարել մակույկ, երբ ամիսներ շարունակ անձրևները հեղեցում են տարածքը, և հետո անցնել ծանծաղուտով և հասնել դասին: Նա ասում է. «Ես ուզում եմ ավարտել սեմինարիան և սկսել ինստիտուտի դասերը, որպեսզի նախապատրաստված լինեմ միսիայի համար: Ես պատրաստվում եմ աճել Եկեղեցում»»: Սեմինարիան կարևոր է նրա համար, քանի որ նա սովորել է սուրբ գրությունների մասին և մտապահել կարևոր հատվածները, ինչը կօգնի նրան լինելու ավելի լավ միսիոներ:

Լինել օրհնված կյանքի բոլոր ոլորտներում

Մինչ աշխարհով մեկ երիտասարդները ջանում են հաճախել սեմինարիայի, նրանք ուժ են ստանում ոչ միայն սուրբ գրությունների ուսուցման մեջ: Անգլիայից Քեմերոն Լիսնին գտնում է, որ օրհնվել է իր կյանքի բոլոր ոլորտներում: «Սեմինարիան օրհնում է ոչ միայն հոգևոր առումով, այլ նաև դպրոցի և կրթության հետ կապված հարցերում», - ասում է Քամերոնը:

Նա ասում է, որ «օրը վաղ սկսելը ուղեղը ճկուն է դարձնում: Իմ որոշ ընկերներ ասում էին, որ շատ զբաղված էին, որպեսզի այցելեին: Բայց դա նման չէ առավոտյան ժամը 6.00-ին մաթեմատիկա կրկնելուն, այնպես չէ՞»: Մինչ դուք սովորում եք, «Տերը կօրհնի ձեզ ձեր քննութունները հանձնելից, և եթե դուք գնում եք սեմինարիայի, Նա նույնիսկ ավելի շատ կօրհնի ձեզ», - ասում է Քեմերոնը:

Իհարկե, սեմինարիան օգնել է Քեմերոնին ամրացնել իր վկայությունը նույնպես: Նա ասում է. «Իմ վկայությունը սկսել է զարգանալ սեմինարիայի ծրագրից: Պատանեկության 14 տարեկանում ես իրոք դժվարություններ ունեի ավետարանի հետ կապված: Ես հաճույքով չէի գնում Եկեղեցի, և ես անում էի բաներ, որոնք չպետք է անեի: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ես կարող էի ամբողջապես հիասթափվել»: Սակայն երբ մի ընկեր հրավիրեց Քեմերոնին հաճախել սեմինարիա, նա որոշեց գնալ նրա հետ: Այնուհետև օրհնությունները իրոք սկսեցին գալ:

«Ես կրկին սկսեցի զգալ Հոգին», - ասում է Քեմերոնը: «Ես սկսեցի ավելի ուշադիր լինել Եկեղեցում և սկսեցի հաճախելկիրակնօրյա դպրոցի և քահանայության իմ դասերին: Դա ավելի հեշտ դարձավ, և ես սկսեցի ավելի երջանիկ զգալ ինձ: Ես վերջապես ավետարանի վերաբերյալ իմ սեփական վկայությունը ձեռք բերեցի»: Երկու ամիս սեմինարիային մասնակցելուց հետո Քեմերոնը հանդիպում ունեցավ իր եպիսկոպոսի հետ և ձեռնադրվեց որպես Ահարոնյան Քահանայության ուսուցիչ:

Քեմերոնը գիտի, որ սեմինարիան օգնում է իրեն ամուր կանգնել աշխարհի փորձությունների դեմ: «Սեմինարիայի ընթացքում - ասում է նա, - ես նկատեցի, որ ավելի հեշտ էի դիմակայում դժվարություններին, որոնք ներկայացնում էր աշխարհը: Բավականին դժվար է լինել երիտասարդ աշխարհում, որտեղ մենք ապրում ենք. մեղքը շրջապատում է մեզ բոլոր կողմերից: Ես վկայում եմ ձեզ, որ եթե դուք հաճախեք սեմինարիայի, դուք ուժ կգտնեք պաշտպանելու ձեզ դրանից: Սեմինարիան ստեղծում է հոգևոր վահան ձեզ պաշտպանելու համար: Շատ բազմազան դժվարություններ ու փորձություններ են հանդիպել իմ ճանապարհին, և սեմինարիան մեծապես օգնել է ինձ մնալ նեղ ու անձուկ ճանապարհին»:

Ամրացնել միմյանց

Սեմինարիան նաև ձեզ հնարավորություն է տալիս հավաքվել այլ պատանիների հետ, ովքեր կիսում են ձեր համոզմունքները: Ռուսաստանից Վիկա Չելյուշկովան ասում է. «Ես ոգեշնչված եմ միանման մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից, ովքեր պահում են միանման բարոյական չափանիշներ և ովքեր հավատում են Աստծուն, ինչպես ես»: Նա ավելացնում է, «Եթե ես որևէ հարց եմ ունենում, ես կարող եմ այն քննարկել իմ սեմինարիայի ուսուցչի և այլ աշակերտների հետ: Ես կարող եմ կիսել իմ մտքերը և իմ վկայությունը ուրիշների հետ՝ իմ և ուրիշների հավատքը ամրացնելու համար: Միասին կարդալով սուրբ գրությունները և խորհելով դրանց հոգևոր բովանդակության շուրջ, մենք ավելի ենք մոտենում Աստծուն և իրար»:

Ուկրաինայից Քսենիա Գոնչարովան տեսել է նմանատիպ արդյունքներ: Նա ասում է. «Երբ մենք կիսում ենք մեր փորձառությունները իրար հետ, մենք դառնում ենք ավելի ուժեղ և մենք ավելի լավ ենք հասկանում սուրբ գրությունները: Երբ մենք դասերի ընթացքում խոսում ենք մեր կյանքի օրինակների մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է ավետարանը գործում իմ և ուրիշների կյանքում»:

Սկսենք Ճանաչել Երկնային Հորը և Սուրբ Հոգուն

Վերջերս մի խումբ պատանիների հարցրեցին, թե ինչպես է սեմինարիան օրհնել իրենց: Նրանց պատասխանները բացահայտում են կարևոր մի հարց. սեմինարիան օգնում է նրանց ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սովորեցրել է. «Բոլոր թեմաները, որոնք դուք սովորում եք սեմինարիայում, կարևոր են: Յուրաքանչյուր տարի, երբ դուք ձեր ուշադրությունը սևեռում եք սուրբ գրություններից մեկի վրա, առանցքում գտնվում է Տեր Հիսուս Քրիստոսն է»:9

Ահա, թե ինչ են մի շարք պատանիներ ասել այն մասին, թե ինչպես է սեմինարիան նրանց ավելի մոտեցրել Հիսուս Քրիստոսին:

  • «Ես հասկացա, թե ինչ է Փրկիչը արել ինձ համար՝ կարդալով բազմաթիվ մարգարեների պատմությունները և գիտակցելով, թե որքան կարևոր եմ ես Նրա համար: Ես գիտակցում եմ, թե որքան է Նա սիրում ինձ, որ պատրաստ էր զոհվելու ինձ համար և տառապելու իմ ցավերի համար»:

  • «Սեմինարիան իմ օրը սկսելու հրաշալի միջոց է: Անկախ նրանից, թե որքան հոգնած եմ, ես զգում եմ Հոգին և զգում եմ ուժեղացած, ուստի երբ դժվար պահեր են գալիս իմ օրվա ընթացքում, ես առանց կասկածի գիտեմ, որ իմ Փրկիչը սիրում է ինձ, և ես ավելի վստահ կանգնում եմ ճշմարտության համար»:

  • «Ես Եկեղեցում նորադարձ եմ: Ես սկսեցի մասնակցել սեմինարիային նույնիսկ նախքան իմ մկրտվելը: Առանց սեմինարիայի ես չգիտեմ, թե արդյոք ընդհանրապես կմկրտվեի: Առանց սեմինարիայի ես չէի ունենա Փրկչին իմ կյանքում հենց հիմա կամ չէի իմանա, որ իմ մեղքերը կարող են ներվել ինձ»: Իրականում Երկնային Հայրը կամ Հիսուս Քրիստոսը երբեք չէին եղել իմ կյանքում: Սեմինարիան օգնեց ինձ գտնել Նրանց և դարձնել Նրանց իմ կյանքի և իմ ապագա երեխաների կյանքի մասը հավերժորեն:

  • «Ամեն օր սեմինարիայի գնալը օգնել է ինձ ավելի մոտենալ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, սովորելով Նրա ուսմունքների, իմ հանդեպ Նրա մեծ սիրո և այն մասին, թե ինչպես ես կարող եմ վերադառնալ ու ապրել Նրա հետ»:

  • «Երբ ես սեմինարիայում եմ, ես ավելի խորը իմաստ եմ գտնում սուրբ գրություններում: Այն օգնում է ինձ ամեն առավոտ հիշել լինել Քրիստոսի նման իմ ամենօրյա գործերում»:

  • «Սեմինարիան սովորեցրել է ինձ, ինչպես կարդալ իմ սուրբ գրությունները և ոչ միայն վայելել դրանք, այլ նաև կիրառել: Ես սովորեցի վարդապետություններ և սկզբունքներ, որոնք օգնեցին ամրացնել իմ վկայությունը սիրող Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ես կունենամ ինձ հետ իմ կյանքի ողջ ընթացքում»:

Բազմաթիվ օրհնությունները, որ գալիս են սեմինարիա հաճախելուց, օգնում են հասկանալ, թե ինչու են ամբողջ աշխարհով մեկ պատանիները դարձնում այն իրենց օրակարգի առաջնահերթ մասը:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Boyd K. Packer, Teach the Scriptures (address to Church Educational System educators, Oct. 14, 1977), 3.

  2. Լ. Թոմ Փերի, «Բարձրացրեք սանդղակը» Լիահոնա, նոյեմբեր 2007, 46:

  3. Ռիչարդ Գ. Սքոթ, «Գիտակցիր քո ամբողջ ներուժը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 42:

  4. Gordon B. Hinckley, “Stand True and Faithful,” Ensign, May 1996, 93.

  5. Gordon B. Hinckley, “The Miracle Made Possible by Faith,” Ensign, May 1984, 47.

  6. Gordon B. Hinckley, “The State of the Church,” Ensign, May 1991, 52.

  7. Ezra Taft Benson, “Our Responsibility to Share the Gospel,” Ensign, May 1985, 7.

  8. Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, ամենալավ» Լիահոնա, նոյեմբեր 2007, 104:

  9. David A. Bednar, “Conclusion and Testimony,” Welcome to Seminary 2010–2011, seminary.lds.org/welcome.

Լուսանկարը տրամադրել է ԵԿՀ-ը, նկարները ՝ Սքոթ Գրեյերի կողմից

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի կողմից

Աջում. Պրովոյի նկարը, Յուտա, սեմինարիայի շրջանավարտները, տրամադրել են ՎՕՍ Եկեղեցու արխիվները