Տող առ տող
Բ Տիմոթեոս Գ.16-17
Պողոս Առաքյալը ուսուցանել է, թե ինչպես են սուրբ գրությունները օրհնում մեր կյանքը:
Ամեն գիրք
«Երբ մենք ուզում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք: Եվ երբ մենք ուզում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները. քանզի Նրա խոսքերը ասվել են Նրա մարգարեների միջողով: Նա այնուհետև կուսուցանի մեզ, մինչ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումներին:
Եթե դուք վերջին ժամանակներում չեք լսել ձեզ հետ խոսող Նրա ձայնը, վերադարձեք սուրբ գրություններին նոր աչքերով և նոր ականջներով: Նրանք մեր հոգևոր հենարանն են»:
Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Liahona, Nov. 2006, 26–27.
Վարդապետություն
«Ճշմարիտ վարդապետությունը, երբ ընկալվում է, փոխում է վերաբերմունքը և վարքը: Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կլավացնի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը»:
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, «Մի վախեցիր», Լիահոնա, Մայիս 2004, 79:
Հանդիմանել
Հանդիմանել. նկատողություն անել, հանդիմանել, կշտամբել կամ ուղղել, սովորաբար լավ ձևով:
Ուղղել
Աստվածաշնչում օգտագործված հունական բնագիր բառը տառացիորեն նշանակում է «կրկին ուղիղ դարձնել»: Ուստի, սուրբ գրությունները օգնում են մեզ մնալ ուղիղ գծի վրա և հետևել նեղ և անձուկ ճանապարհին (տես 2 Նեփի 9.41):
Պատրաստված
Պատրաստված. կրթված, պաշար ունեցող:
Բարի գործեր
Ի՞նչ բարի գործեր են սուրբ գրությունները ձեզ պատրաստում անել: Ահա մի քանի ավելի ակնհայտ օրինակներ: Կարո՞ղ եք բերել ավելի շատ օրինակներ: Ձեր օրագրում գրեք այդ մասին:
-
Ծառայել որպես լիաժամկետ միսիոներ
-
Կատարել Եկեղեցու կոչումները (ինչպես օրինակ քվորումի և դասարանի նախագահություններ)
-
Ուսուցանել ավետարանը
-
Վկայություն բերել
-
Կիսվել ավետարանով
-
Պատասխանել Եկեղեցու վերաբերյալ ընկերների հարցերին