2016
Շնորհակալություն ձեր ծառայության համար
April 2016


Եկեղեցում ծառայելը

Շնորհակալություն ձեր ծառայության համար

Դուք մարմնավորում եք այն կանանց, ովքեր Նավուի օրերից սկսած ծառայել են միմյանց՝ սիրալիր և ոգեշնչված այցելող ուսուցման միջոցով։

Նկար
visiting teachers

Ես չգիտեմ ձեր անունը, ձեր տարիքը կամ որևէ այլ բան ձեր մասին։ Ես միայն գիտեմ, որ դուք Աննայի այցելող ուսուցիչն եք, և ես իմ ողջ սրտով երախտապարտ եմ ձեր բարեխիղճ ծառայության համար։

Ես գիտեմ, որ իմ հարս Աննայի (անունը փոխված է) նման քիչ ակտիվ քրոջն այցելելը հեշտ չէ, հատկապես, երբ նա հավանաբար այնքան էլ հյուրընկալ չէ։ Կասկածում եմ, թե նա ի սկզբանե կցանկանար, որ դուք այցելեիք։ Սակայն Աննան ասել է ինձ, որ դուք իսկական ընկեր եք եղել նրա համար՝ այցելելով և հետաքրքրվելով, թե ինչպես է նա և ընդունելով նրան այնպիսին, ինչպիսին կա։

19 տարիների ընթացքում, ինչ Աննան ամուսնացել է որդուս հետ, սա առաջին անգամն է, որ նա նշում է, որ ունի այցելող ուսուցիչ։ Վերջերս նա ասաց ինձ, թե որքան հաճախ եք այցելում և որքան մտահոգված և բարի եք միշտ։ Նա ասաց, որ բազմիցս օգնել եք նրան, երբ հիվանդ է եղել և նույնիսկ առաջարկել եք տանել իմ թոռնուհուն Երիտասարդ Կանանց դասին։

Վերջին 10 տարիների ընթացքում նա, իմ որդին և նրանց ընտանիքը հարյուրավոր մղոններ հեռու են ապրում մեզանից։ Ես աղոթել եմ, որ ուրիշները սիրեն և հոգ տանեն նրանց համար այնպես, ինչպես ես, և ես արցունքներն աչքերիս աղերսել եմ Երկնային Հորը, որ ուրիշները օգնության հասնեն նրանց այնպես, ինչպես ես կանեի, եթե նրանք ինձ մոտ ապրեին։ Ըստ Աննայի պատմածի, դուք իմ աղոթքների պատասխանն եք։

Եթե նույնիսկ Աննան և իմ որդին չեն հնազանդվում Իմաստության Խոսքին և չեն հաճախում եկեղեցի, նրանք միևնույնն է լավ մարդիկ են և սիրում են իրենց երեխաներին։ Ինչ-որ կերպ ձեր աչքերը ամպամած չէին Աննայի ծխախոտի ծխից։ Դուք կարծիք չեք կազմել նրա մասին ըստ այն փաստի, թե արդյոք նա հաճախում է եկեղեցի, թե ոչ։ Դուք ցանկացել եք ճանաչել նրան և հասկացել եք, որ նա սիրող մայր է, ով ցանկանում է, որ իր դուստրը հաճախի եկեղեցի և վկայություն ձեռք բերի։ Եվ երբ Աննան վիրահատվեց, դուք ընթրիք բերեցիք նրա համար, ոչ թե մտածեցիք, թե արդյոք նա չէր իր առողջական խնդիրներից մի քանիսի պատճառը։

Որքան երախտապարտ եմ ես, որ դուք օրինակ եք իմ թոռնուհու համար։ Նա կարող է վերաբերվել ձեզ որպես մեկի, ով հոգում է բոլորի համար և մի կողմ է դնում իր գործերը, որպեսզի սիրալիր հոգածություն ցուցաբերի։ Նա ասաց ինձ, որ մի օր, երբ դուք մեքենա չունեիք, մեկ մղոնից ավելի քայլել եք ձեր փոքրիկ երեխաների հետ, որպեսզի քաղցրավենիք բերեք։

«Ես մտածում էի ձեր և ձեր մայրիկի մասին և ցանկանում էի պարզապես ինչ-որ լավ բան անել ձեր համար»,- ասել եք դուք նրան։

Երանի թե կարողանայի ասել ձեզ, թե որքան երախտապարտ եմ՝ որպես այցելող ուսուցիչ ձեր կոչմանը նվիրված լինելու համար։ Դուք մարմնավորում եք այն կանանց, ովքեր Նավուի օրերից սկսած ծառայել են միմյանց՝ սիրալիր և ոգեշնչված այցելությամբ ուսուցանելու միջոցով։ Դուք ցույց եք տվել այդ ծառայությունը և սերը, երբ արդյունավետ կերպով այցելել եք իմ քիչ ակտիվ հարսին։

Շնորհակալություն: