Նախագահների ուսմունքները
Գլուխ 11: Հիսուս Քրիստոսը ապաշխարողներին փրկագնում է հոգևոր մահից


Գլուխ 11

Հիսուս Քրիստոսը ապաշխարողներին փրկագնում է հոգևոր մահից

Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկագնում է հոգևոր մահից նրանց, ովքեր ապաշխարում են և հավատարիմ են:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

«Ես այժմ երիտասարդ և անփորձ եմ», գրել է Ջոզեֆ Ֆ. Սմիթը Հավայան Կղզիներում իր միսիայի ժամանակ: «Այդ պատճառով ցանկանում եմ Տիրոջ առաջ լինել խոնարհ, աղոթող, որպեսզի լինեմ արժանի Աստծո օրհնություններին և սիրուն»:1 Հավայան Կղզիներում իր միսիայի սկզբում երիտասարդ միսիոները հոգևոր փորձառություն ունեցով, որը ցույց էր տալիս Հիսուս Քրիստոսի Քավության մաքրագործող և սփոփող զորությունը. Նա ասել է, որ «շատ էր ընկճված» իր միսիայի ժամանակ և գտնվում էր «աղքատության մեջ, կրթության և գիտելիքի պակաս ուներ»:

Այդ պայմաններում ես երազում տեսա, որ ճամփորդում եմ, և այնպիսի զգացում ունեմ, որ պետք է շտապեմ, շտապեմ իմ ողջ կարողությամբ, այլապես կուշանամ: Ես շտապում էի, որքան հնարավոր էր, և ես հիշում էի, որ մի փոքր փաթեթ ունեի, թաշկինակով փաթաթված մի փոքր փաթեթ: Ես չէի հասկանում, թե դա ինչ է, երբ ուժերիս ներածին չափով սլանում էի առաջ: Ւ վերջո ես հասա մի հրաշալի պալատի, եթե այն կարելի էր պալատ անվանել: Այն մեծ էր, շատ հսկայական, որը կարելի էր մարդկային ձեռքերով կառուցել, սակայն մի միտք եկավ, որ ես գիտեմ, որ սա է իմ նպատակակետը: Երբ ես արագ մոտեցա դրան, մի գրություն տեսա. «Լողարան»: Ես իսկույն այդ կողմ թեքվեցի, մտա լողարան և լվացվելով մաքրվեցի: Ես բացեցի իմ մոտի փոքրիկ փաթեթը, իսկ այնտեղ տաճարային մի զույգ սպիտակ, մաքուր ներքնազգեստներ էին, մի բան, որ երկար ժամանակ չէի տեսել: … Ես դրանք հագա: Ապա արագ շտապեցի դեպի, թվում էր թե, մեծ մուտքը կամ դուռը: Ես թակեցի և դուռը բացվեց, և մարդը, որ կանգնած էր այնտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր: Նա մի փոքր հանդիմանությամբ նայեց ինձ վրա և նրա արտասանած առաջին բառերն էին. «Ջոզե՛ֆ, դու ուշացել ես»: Այնուամենայնիվ, ես համարձակություն ունեցա ասելու.

«Այո, բայց ես մաքուր եմ, ես մաքուր եմ»:

… Այդ տեսիլքը, այդ հայտնությունն ու վկայությունը, որ ես վայելում էի այդ ժամանակ, ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին ես այժմ եմ, եթե իմ մեջ կա ինչ-որ լավ, մաքուր, կամ շիտակ բան Տիրոջ առաջ, եթե կա ինչ-որ բարի բան իմ մեջ: Դա օգնեց ինձ դուրս գալ բոլոր փորձություններից և դժվարություններից»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Ադամի Անկումով հոգևոր մահ եկավ աշխարհ:

Ես ուզում եմ երկու խոսք ասել մյուս մահվան մասին, որն ավելի սոսկալի է, քան մարմնական մահը: Երբ Ադամը, մեր առաջին ծնողը, ճաշակեց արգելված պտղից, խախտեց Աստծո օրենքը և ենթարկվեց սատանային, նա վտարվեց Աստծո ներկայությունից: … Սա առաջին մահն էր: Թեև ապրում էր, սակայն նա մահացած էր՝ մահացած Աստծո համար, լույսի և ճշմարտության համար, հոգեպես մահացած. արտաքսված Աստծո ներկայությունից, կտրված Հոր և Որդու հետ հաղորդակցվելուց: Նա այնքան հաստատապես էր դուրս գցվել Աստծո ներկայությունից, որքան սատանան և նրան հետևող զորքերը: Դա հոգևոր մահ էր:3

Ես ուզում եմ ձեր մտքում տպավորվի, թե «ինչպես [Ադամը] հոգևոր մահ տարավ»: Ւնչպիսի՞ն էր նրա վիճակը, երբ նա դրվեց Եդեմի Պարտեզում: Նա մոտ էր Աստծուն: Նա Նրա Ներկայության մեջ էր: Նա քայլում էր և խոսում էր Նրա հետ՝ դեմառդեմ, ճիշտ ինչպես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ: Այսպիսին էր Ադամի և Եվայի վիճակը, երբ նրանք պարտեզում էին: Սակայն երբ ճաշակեցին արգելված պտղից, դուրս գցվեցին և արտաքսվեցին Աստծո ներկայությունից, … «որով նրանք դարձան հոգեպես մահացած, որն առաջին մահն է»: [Տես ՎևՈւ 29.41:] Եվ անհնար էր Ադամի համար դուրս գալ այն վիճակից, որի մեջ դրել էր ինքն իրեն: Նա սատանայի տիրապետության տակ էր: … Նա «հոգեպես մեռած էր»՝ արտաքսված Աստծո ներկայությունից: Եվ եթե նրան դրանից ձերբազատվելու ոչ մի ճանապարհ չտրվեր, նրա մահը կլիներ մշտական, անվերջ, հավերժական մահ, չունենալով դրանից փրկագնվելու որևէ հույս:4

Ոչ ոք չի կարող մեղքի մեջ փրկվել Աստծո արքայության մեջ:

Ոչ ոք իր մեղքերի մեջ Աստծո ներկայություն չի կարող մտնել, և ոչ ոք չի կարող իր մեղքերից թողություն ստանալ, եթե չապաշխարի և [չթաղվի] Քրիստոսի հետ [տե՛ս Հռովմայեցիս Զ.4]: Քանզի Աստված մեզ ազատ կամքով է ստեղծել՝ ընտրելու բարին կամ չարը, քայլելու լույսի կամ խավարի մեջ, թողնելով մեր ընտրությանը, և Նա սահմանել է այնպես, որ մենք կարողանանք Ւրեն նմանվել, որ եթե դրսևորենք մեզ այնպես, որ արժանի լինենք հավերժական կյանքին և Նրա ներկայության փառքին, ապա այդպես էլ կլինի, քանի որ ապաշխարել ենք մեր մեղքերից, հնազանդվել և պահել Նրա պատվիրանները:5

Ոչ ոք մեղքերի մեջ չի կարող փրկվել Աստծո արքայությունում: Ոչ ոք երբեք չի ներվի իր մեղքերի համար արդար Դատավորի կողմից, եթե չապաշխարի իր մեղքերից: Ոչ ոք երբեք չի ազատվի [հոգևոր] մահի իշխանությունից, եթե վերստին չծնվի, ինչպես Ամենազոր Տերն է վճռել:6

Աստված բոլորին ազատ գործելու իրավունք է տվել և մեզ արտոնություն է շնորհել՝ Ւրեն ծառայել կամ չծառայել, ճիշտ կամ սխալ գործել: Եվ այս արտոնությունը տրվել է բոլորին՝ անկախ իրենց համոզմունքներից, մաշկի գույնից կամ վիճակից: Հարուստն ունի գործելու այս ազատությունը, աղքատն ունի գործելու այս ազատությունը, և ոչ ոք Աստծո ոչ մի իշխանությամբ չի զրկվել այն լիովին և ազատորեն գործադրելուց: Այս ազատությունը տրվել է բոլորին: Սա օրհնություն է, որ Աստված շնորհել է մարդկային աշխարհին, իր բոլոր զավակներին նույն ճևով: Բայց նա մեզ խստորեն պատասխանատվության կենթարկի այն բանի համար, թե ինչպես ենք օգտագործել ազատ գործելու այդ իրավունքը, և ինչպես որ ասվել է Կայենի մասին, նույնը կասվի մեզ համար. «Եթե բարի լինիս, կբարձրանաս, բայց եթե բարի չլինիս, մեղքը դռան մոտ պառկած է» (Ծննդ. Դ.7): … Բոլոր մարդկանց, անկախ իրենց վիճակից, շնորհելով ազատ գործելու այս իրավունքը՝ ընտրելու բարին կամ չարը, Աստված չի շնորհել և չի շնորհի մարդկանց զավակներին մեղքերի թողություն, բացի միայն օրենքին հնազանդվելու միջոցով: Հետևաբար, ամբողջ աշխարհը մեղքի մեջ է պառկած և դատապարտության տակ է այնքան, որքան լույս է եկել աշխարհ, իսկ մարդիկ չեն ցանկանում իրենց պատշաճ դիրքում դնել Աստծո առաջ:7

Քրիստոսի Քավությունը փրկագնում է մեզ հոգևոր մահից՝ ապաշխարության և հնազանդության միջոցով:

Տերն ի սկզբանե նախատեսել էր մարդու առաջ բացել բարու և չարի մասին գիտելիքը, պատվիրան էր տվել՝ չարն ատեցեք և բարուն հետևեք: Սակայն եթե նա ձախողվեր դրանում, Նա պետք է զոհաբերության օրենք և Փրկիչ տար մարդուն, որ նա կրկին ետ բերվեր դեպի Աստծո ներկայություն և Նրա բարեհաճությանը, և Նրա հետ ճաշակեր հավերժական կյանքը: Սա էր փրկագնման ծրագիրը՝ ընտրված և հաստատված Ամենազորի կողմից, նախքան մարդը երկրի վրա կդրվեր: Եվ երբ մարդն ընկավ՝ զանց առնելով օրենքը, որը տրվել էր իրեն, Տերը տվեց նրան զոհաբերության օրենքը, և նրա հասկացողությանը հասցրեց, որ դրա նպատակն է՝ հիշեցնել իրեն այն մեծ իրադարձության մասին, որը պետք է կատարվի ժամանակների գագաթնակետում, որով նա և իր բոլոր սերունդները կարող են բարձրանալ մեռելներից՝ փրկագնման և հարության զորությամբ, և Աստծո հետ ճաշակել հավերժական կյանքից՝ Նրա արքայությունում:8

[Ադամի] փրկագնման համար ծրագիր էր նախատեսված: Ամենազորը վճռել էր, որ նա չպետք է ֆիզիկապես մահանար, մինչև որ չսովորեցվեր, թե ինչպես խույս տա հոգևոր մահից, որը եկել էր նրա վրա մեղքի պատճառով: Հետևաբար, հրեշտակը եկավ և փրկության Ավետարանը սովորեցրեց նրան, պատմեց Քրիստոսի՝ աշխարհի Քավիչի մասին, որը պետք է գար ժամանակների գագաթնակետում, զորություն ունենալով՝ հաղթելու մահին և փրկագնելու Ադամին ու նրա սերունդներին անկումից և սատանայի իշխանությունից: … Սեկ ուրիշն էլ էր հարկավոր, որպեսզի ձեռք մեկներ և նրան օգներ բարձրանալ: Սեկ այլ և ավելի բարձր ուժ, քան իրենը, պետք է դուրս հաներ նրան այն վիճակից, որտեղ դրել էր ինքն իրեն. քանզի նա ընկել էր սատանայի տիրապետության տակ, ինքն իրենով դարձել անզոր և անօգնական:

Այդ պատճառով ավետարանը քարոզվեց նրան և ճանապարհ ցույց տրվեց, թե ինչպես կարելի է ազատվել այդ հոգևոր մահից: Այդ ազատումը գալիս է Աստծո հանդեպ հավատքի, մեղքերից ապաշխարության, մեղքերից թողության համար՝ մկրտության, ձեռնադրությամբ Սուրբ Հոգու պարգևի միջոցով: Այդպիսով նա գիտելիք ստացավ ճշմարտության և Հիսուս Քրիստոսի վկայության մասին, և փրկագնվեց հոգևոր մահից, որը եկել էր նրա վրա, որն առաջին մահն էր, լիովին ու կատարյալ մահը, ինչ վերաբերում է հոգուն, թեև նա ապրում էր, շարժվում էր և գոյություն ուներ այնպես, ինչպես մինչև արգելված պտուղը ճաշակելը և հոգեպես մահանալը: Նա իր էությունն ու իր օրգանիզմն ուներ, սակայն հոգեպես մահացած էր և պետք է փրկագնվեր այդ վիճակից:9

Ադամը … պետք է փրկագնվեր [հոգևոր մահից] Քրիստոսի արյունով, և հավատքով ու Աստծո պատվիրաններին հնազանդվելով: Այդպիսով, Ադամը փրկագնվեց առաջին մահից և ետ բերվեց Աստծո ներկայություն, կրկին ետ դեպի Ամենազորի բարեհաճությունը, դեպի հավերժական զարգացման ու առաջընթացի ուղին:10

Եթե Տերը հայտնել է աշխարհին փրկության և մեղքից փրկագնման ծրագիրը, ըստ որի մարդիկ կարող են կրկին բարձրացվել Նրա ներկայության մեջ և նրա հետ ճաշակել հավերժական կյանքից, ես հաստատում եմ, որպես հիմնավորում, որը չի կարող վիճարկվել, որ ոչ ոք չի կարող բարձրացվել Աստծո ներկայություն, և նրա արքայության ու ներկայության մեջ ձեռք բերել փառքի ու երջանկության լիությունը, եթե չհնազանդվի ծրագրին, որն Աստված է նախագծել և հայտնել:11

Եթե մենք ներդաշնակության մեջ ենք ապրում մեր Երկնային Հոր ծրագրերի հետ, եթե մեր սրտերն ուղղված են առ Տերը և մեր Ավագ Եղբայրը՝ Աստծո Որդին, մեր փառահեղ Քավիչը, ապա Նրա միջոցով մենք ոչ միայն հարություն ենք առնում մահից, այլև փրկագնվում ենք, կամ կարող ենք փրկագնվել հոգևոր մահից և ետ դառնալ Աստծո ներկայություն:12

Քրիստոսը աստվածային ձևով նշանակվեց և աշխարհ ուղարկվեց՝ փրկելու մարդկությանը մեղքից՝ ապաշխարության միջոցով, փրկելու մարդկությանը մահից, որը նրանց վրա եկավ առաջին մարդու մեղքով, [օրինազանցությամբ]: Ես հավատում եմ դրան իմ ողջ հոգով:13

Երբ մենք մեղք ենք գործում, անհրաժեշտ է, որ ապաշխարենք և մեր ուժերի սահմանում փոխհատուցենք վնասը: Եթե չենք կարող փոխհատուցել մեր կողմից հասցված վնասը, ապա պետք է հայցենք Աստծո թողությունն ու ողորմածությունը, որ այն մաքրի մեզ այդ անօրինությունից:

Մարդիկ չեն կարող ներել իրենց մեղքերը: Նրանք չեն կարող իրենց մաքրել՝ իրենց իսկ մեղքերի հետևանքներից: Մարդիկ կարող են դադարել մեղքեր գործելուց և կարող են ճիշտ գործել հետագայում, և այն ժամանակ իրենց գործերը կընդունվեն Տիրոջ առաջ և ուշադրության կարժանանան: Բայց ով պետք է շտկի այն սխալները, որ կատարել են իրենց և ուրիշների հանդեպ, որոնք անհնար է, որ իրենք շտկեն: Հիսուս Քրիստոսի քավությամբ ապաշխարողի մեղքերը կլվացվեն, թեև որդան կարմրի պես լինեն, բրդի պես սպիտակ պիտի դառնան [տե՛ս Եսայիա Ա.18]: Սա է մեզ տրված խոստումը:14

Քավությամբ և մեր հավատարմությամբ մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ լինել:

Մենք պետք է կանգնենք Աստծո դատարանի առջև դատվելու: Այսպես է ասում Աստվածաշունչը, այսպես է ասում Մորմոնի Գիրքը, և այսպես են ասում հայտնությունները, որոնք մեզ են հասել ուղղակիորեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Եվ ապա ովքեր չեն ենթարկվել և հնազանդվել սելեստիալ օրենքին, չեն կենդանացվի սելեստիալ փառքով: Իսկ ովքեր չեն ենթարկվել և հնազանդվել թերեստրիալ օրենքին, չեն կենդանացվի թերեստրիալ փառքով: Իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվել և հնազանդվել թելեստիալ օրենքին, չեն կենդանացվի թելեստիալ փառքով, սակայն նրանք կունենան առանց փառքի թագավորություն:15

Գերեզմաններում պառկած բոլոր մարմինները պետք է ի լույս կանչվեն. ոչ բոլորը առաջին հարության ժամանակ և առաջին հարության առավոտյան, սակայն ոմանք մի գուցե վերջին հարության ժամանակ: Եվ ամեն մի հոգուց կպահանջվի կանգնել Աստծո դատարանի առջև և դատվել մարմնում կատարված գործերի համաձայն: Եթե նրա գործերը բարի են եղել, ապա նա ստանում է բարեգործի վարձքը, եթե [դրանք] չար են եղել, ապա նա կարտաքսվի Տիրոջ ներկայությունից:16

Այն ժամանակ մենք կապրենք: Մենք չենք մահանա, մենք չենք սպասի մահվան, այլ կսպասենք կյանքին, անմահությանը, փառքին, համբարձմանը և կկենդանացվենք սելեստիալ արքայության փառքով, և կստանանք դա նույնիսկ ամբողջությամբ: Սա է մեր ճակատագիրը: Սա է համբարձված վիճակը, որին կարող ենք հասնել, և ոչ մի զորություն չի կարող զրկել մեզ դրանից կամ գողանալ այն մեզանից, եթե մենք նվիրված և հավատարիմ լինենք ավետարանի ուխտին:17

Մեր երկրային գոյության նպատակն է՝ ունենալ լիարժեք ուրախություն և դառնալ Աստծո որդիներն ու դուստրերը, բառի ամբողջական իմաստով, լինելով Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ, լինել թագավորներ և քահանաներ Աստծո համար, ժառանգել փառք, տիրապետություն, համբարձում, գահեր և մեր Երկնային Հոր կողմից զարգացրած ու ձեռք բերած ամեն զորություն ու հատկություն: Սա է մեր երկրային գոյության նպատակը: Որպեսզի ձեռք բերենք այս համբարձված վիճակը, անհրաժեշտ է, որ անցնենք այս մահկանացու փորձառության կամ փորձության միջով, որով մենք կարող ենք անցնել արժանիորեն, մեր ավագ եղբոր՝ Հիսուսի օգնությամբ:18

Մարդիկ կարող են փրկվել և համբարձվել Աստծո արքայության մեջ, եթե արդարակյաց են, ուստի մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և քայլենք լույսի մեջ, ինչպես Քրիստոսն է լույսի մեջ, որ Նրա արյունը մաքրի մեզ բոլոր մեղքերից, և որպեսզի մենք կարողանանք բնակվել Աստծո հետ և ստանալ Նրա փառքից ու համբարձումից:19

Ընդունելով հաղորդությունը մենք հիշում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

Պարտեզից դուրս գցվելուց հետո Ադամին պատվիրվեց Աստծուն զոհեր մատուցել. այսպիսով նրան և բոլորին, ովքեր մասնակցում էին զոհ մատուցելուն, հիշեցվում էր Փրկչի մասին, որը պետք է գար փրկագնելու իրենց մահից, որը, եթե չլիներ Նրա կողմից գործված քավությունը, հավիտյան կբացառեր կրկին Աստծո ներկայության մեջ բնակվելու հնարավորությունը: Սակայն Նրա գալով և մահով, այս պատվիրանը կատարվեց. նա հաստատեց Ընթրիքը և պատվիրեց իր հետևորդներին ճաշակել դրանից հետագայում, որպեսզի հիշեն Ւրեն, մտաբերելով, որ Նա է փրկագնել իրենց, և նաև, որ իրենք ուխտ էին կապել՝ պահել Նրա պատվիրանները և վերածնված քայլել Նրա հետ: Հետևաբար, անհրաժեշտ է ընդունել Հաղորդությունը, որպես վկայություն Նրան, որ մենք հիշում ենք Ւրեն, ցանկանում ենք պահել պատվիրանները, որ Նա տվել է մեզ, որպեսզի միշտ կարողանանք Նրա Հոգին մեզ հետ ունենալ, նույնիսկ մինչև վերջ, և նաև, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեղքերի թողություն ստանալ:20

Երբ Հիսուսը եկավ և տառապեց, «արդարը անարդարների վրա», Նա, որ անմեղ էր, տառապեց նրանց համար, ովքեր մեղանչել էին, և պատժի ենթարկվեց այն օրենքով, որը մեղավորն էր խախտում, զոհաբերության օրենքը իրագործվեց, և դրա փոխարեն նա մեկ այլ օրենք տվեց, որը մենք կոչում ենք «Տիրոջ Ընթրիքի Հաղորդություն», ըստ որի՝ Նրա կյանքն ու առաքելությունը, Նրա մահն ու հարությունը, մեծ զոհաբերությունը, որը նա մատուցեց մարդկանց փրկագնելու համար, պետք է հավիտյան մնան հիշողության մեջ, քանզի Նա ասաց. «Այս արեք … իմ հիշատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք, և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք՝ մինչև որ նա կգա»: Հետնաբար, այս օրենքը մեզ համար է, հինչն որ Նա կգա կրկին, ինչպես որ զոհաբերության օրենքը նրանց համար էր, ովքեր ապրել էին նախքան Մարդու Որդու առաջին գալուստը: Հետնաբար, մենք պետք է պատվենք և սրբորեն պահենք այն, քանզի գոյություն ունի պատիժ՝ այն խախտելու դեպքում [տե՛ս Ա Կորնթացիս ԺԱ.25–29].21

Տիրոջ Ընթրիքի Հաղորդությունը … Ավետարանի սկզբունք է, որը պետք է բոլոր հավատացյալները պահեն, ինչպես և ավետարանի այլ արարողություն: Ո՞րն է դրա նպատակը: Այն, որ մենք պետք է միշտ հիշենք Աստծո Որդուն, որը փրկագնել է մեզ հավերժական մահից և ավետարանի զորությամբ կրկին կյանքի կոչել: Նախքան Քրիստոսի երկիր գալը այս իրողությունը պահվում էր երկրի բնակիչների մտքում, որոնց քարոզվում էր Ավետարանը, մեկ այլ արարողությամբ, որը կենդանիների զոհաբերությունն էր, արարողություն, որը նախատիպն էր այն մեծ զոհաբերության, որը պետք է տեղի ունենար ժամանակների գագաթնակետում:22

Ուսումնական առաջարկություններ

  • Ւ՞նչ է Քավությունը: Ե՞րբ եք ձեր կյանքում հստակ զգացել Քավության զորությունը:

  • Ւ՞նչ է հոգևոր մահը: Ւնչո՞ւ է այն ավելի սոսկալի, քան մարմնական մահը»:

  • Եթե Ադամի և նրա սերունդների համար «ազատվելու ճանապարհ չտրվեր, ապա ինչպիսի՞ն կլինեին հետևանքները մեզ համար: (Տե՛ս նան 2 Նեփի 9.6–9:)

  • Ւ՞նչ է արել Փրկիչը, որպեսզի հնարավոր դարձնի հոգևոր մահից մեր ազատումը: Ւ՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հաղթենք հոգևոր մահին: Ւնչպե՞ս կարող ենք «հայցել Աստծո թողությունն ու ողորմածությունը, որ այն մաքրի մեզ … անօրինությունից»:

  • Ւնչպիսի՞ օրհնություններ են եկել ձեր կյանք այն բանի շնորհիվ, որ գիտեք, որ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել մեր և ուրիշների հանդեպ կատարած մեր սխալները: Նկատե՞լ եք արդյոք այս նույն օրհնությունները ուրիշների կյանքում:

  • Ւ՞նչ է նշանակում կենդանացվել: Ւնչպե՞ս կարող ենք հոգեպես կենդանցվել այժմ: (Տե՛ս Մովսես 6.64–68:) Ւ՞նչ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր «կենդանացվում են սելեստիալ արքայության փառքով»: (Տես նաև ՎևՈւ 88.28–29:)

  • Ո՞րն է «երկրային գոյության մեր նպատակը»:

  • Ւնչպե՞ս է հաղորդություն ընդունելն օգնում մեզ հաղթել հոգևոր մահին: Ւնչպե՞ս կարող ենք միշտ հիշել Փրկչին: Ւ՞նչ կարող ենք անել, որպեսզի պատվենք հաղորդությունը և սրբորեն պահենք այն:

  • Ւնչպե՞ս կարող ենք երախտապարտորեն ստանալ Քավության պարգևը մեր կյանքում:

Հղումներ

  1. Life of Joseph F. Smith, comp. Joseph Fielding Smith (1938), 180–81.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 542–43.

  3. Gospel Doctrine, 432.

  4. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9.

  5. “Latter-day Saints Follow Teachings of the Savior,” Scrap Book of Mormon Literature, 2 vols. (n.d.), 2:563.

  6. Gospel Doctrine, 250.

  7. Gospel Doctrine, 49.

  8. Gospel Doctrine, 202.

  9. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9; paragraphing added.

  10. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9.

  11. Gospel Doctrine, 6.

  12. Deseret News: Semi-Weekly, 6 Feb. 1893, 2.

  13. Gospel Doctrine, 420.

  14. Gospel Doctrine, 98–99.

  15. Gospel Doctrine, 451.

  16. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9.

  17. Gospel Doctrine, 443.

  18. Gospel Doctrine, 439.

  19. Gospel Doctrine, 250–51.

  20. Gospel Doctrine, 103–4.

  21. Gospel Doctrine, 204.

  22. Deseret News: Semi-Weekly, 19 Feb. 1878, 1.

Նկար
Christ in Gethsemane

Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում, Հարի Անդերսոն: Ւր Քավությամբ Հիսուս Քրիստոսը փրկագնեց ողջ մարդկությանը ֆիզիկական մահից: Նա նաև փրկագնում է մեղքից ապաշխարողին: