Նախագահների ուսմունքները
Գլուխ 8: Սուրբ Հոգին


Գլուխ 8

Սուրբ Հոգին

Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին և գործում որպես դեպի ամեն ճշմարտություն աոաջնորդող հավատարիմ ուղեկից:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1854թ. ապրիլին Եկեղեցու գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգը կանչեց Ջոզեֆ Ֆ. Սմիթին ծառայելու Սենդվիչ (Հավայան) Կղզիներում: Ջոզեֆը 15 տարեկան էր: Նրա մայրը վերջերս էր մահացել՝ թողնելով նրան որբ: Այդ ժամանակներում գրված նրա օրագիրը ցույց է տալիս, որ նա սովորում էր ապավինել Սուրբ Հոգուն՝ սփոփանքի և առաջնորդության համար:

1856թ. փետրվարի 8-ին Հավայան կղզիների Սրբերի հետ զրուցելուց հետո նա գրել է. «Հոգու նշանակալի հոսք էր զգացվում»: 1856թ. մարտի 19-ին մեկ այլ հանձնարարության կատարումից հետո, նա գրել է. «Առաջին անգամ [Սրբերը] արտասվեցին»: Աարտի 30-ին նա գրել է. «Այն ժամանակ ես վեր կացա և փորձեցի խոսել, սակայն արցունքները թույլ չէին տալիս: … Սրբերը միացան ինձ կարճատև և սրտառուչ արցունքներ թափելով»: Նույն տարվա հունիսի 29-ի նրա գրառումը ցույց է տալիս, որ նա սկսում էր զգալ իր ծառայության ողջ ուժը. «Աստծո հոգին ուղեկցում էր մեզ ողջ օրը: … Ես ուրախանում էի, քանզի Հոգին վկայում էր ինձ Տիրոջ գործի մասին»:1

Ավելի ուշ, որպես Տասներկուսի Քվորումի անդամ, Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Ւմ առաջին միսիայի ժամանակ ես ինքս որոշ բաներ սովորեցի: Մինչ այդ ես հավատում էի Աստծո ծառաների վկայություններին, որոնց ես լսել էի ելույթ ունենալիս և քարոզելիս, ինչպես նաև ամենաբարի և քնքուշ մայրիկիցս ստացած խրատներին և այն ամենին, ինչ հասկանում էի Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, Աստվածաշունչը կարդալիս: Սակայն ծառայության մեջ, որտեղ լրջորեն տքնում էի, Սուրբ Հոգու ոգեշնչմամբ սկսեցի ավելի խորն ըմբռնել այն, ինչ կարդացել էի և սովորեցվել: Այսպիսով այդ ամենն իմ գիտակցության մեջ դարձան անառարկելի փաստեր, որոնցում ես լիովին համոզված էի, ինչպես և այն բանում, որ ես գոյություն ունեի»:2

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Սուրբ Հոգու պարգևը հաստատուն Վկայություն է:

Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է, այն Սուրբ Երրորդության, Աստվածագլխի երրորդ անձնավորությունն է: Սուրբ Հոգին պարգևելը կամ նվիրելը՝ մարդուն այն շնորհելու հեղինակավոր գործողություն է: Սուրբ Հոգին անձնապես կարող է այցելել մարդուն և կայցելի նրանց, ովքեր արժանի են, և կարող է վկայել նրանց հոգուն Աստծո և Քրիստոսի մասին, սակայն կարող է չմնալ նրանց հետ [տե՛ս ՎևՈւ 130.22–23]:3

«Սուրբ Հոգու պարգևը», հատուկ օրհնություն է, որը կնքվում է Հիսուս Քրիստոսին հավատացող մկրտված և ապաշխարած մարդկանց վրա և այն «հաստատուն վկայություն է»: Աստծո հոգին կարելի է վայելել որպես ժամանակավոր ազդեցություն, որի հետևանքով աստվածային լույսն ու զորությունը գալիս են մարդկանց՝ հատուկ նպատակներով ու առիթներով: Սակայն Սուրբ Հոգու պարգևը, որը … շնորհվում է հաստատման ժամանակ, մշտական վկայություն է և ավելի բարձր օժտում:4

Ինչպե՞ս պետք է մենք ձեռք բերենք Սուրբ Հոգին: Եղանակը կամ ձևը պարզորոշ նշվում է: Մեզ ասվում է, որ պետք է ունենանք հավատ առ Աստված, հավատանք, որ Նա կա, և որ Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի, ապաշխարենք մեր մեղքերից, խեղդենք մեր կրքերը, անմտություններն ու անպատշաճությունները, մեր բոլոր գործերում միմյանց հետ լինենք առաքինի, ազնիվ և շիտակ, մտնենք Աստծո հետ ուխտի մեջ, հետևենք ճշմարիտ սկզբունքներին և պահենք պատվիրանները, որ Նա տվել է մեզ, այնուհետև մկրտվենք մեր մեղքերի թողության համար, իշխանություն ունեցողի կողմից: Իսկ երբ ավետարանի այս արարողությունը կատարվում է, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրվելով նրանց կողմից, ովքեր կրում են Քահանայության իշխանությունը: Այդպիսով Հոգին և Աստծո զորությունը՝ Մխիթարիչը, ջրի աղբյուր կլինի մեր մեջ և հավիտենական կյանքի համար կբխի: Նա վկայություն կբերի Հոր մասին, վկայելով Հիսուսի մասին, և «կվերցնի Հորից ճշմարիտ բաները և կհայտնի դրանք մեզ», ամրացնելով մեր հավատը, հաստատելով մեզ ճշմարտության մեջ, որ չլինենք այլևս երերված և տատանված վարդապետության ամեն քամուց, այլ «իմանանք վարդապետության համար», թե արդյոք այն Աստծո՞ւց է, թե մարդուց [տե՛ս Եփեսացիս Գ.14; Հովհաննես է.17]:5

Սուրբ Հոգին, որը վկայում է Հոր և Որդու մասին, որը վերցնում է Հորից ճշմարիտ բաները և ցույց տալիս դրանք մարդկանց, որը վկայում է Հիսուս Քրիստոսի և հավիտենական Աստծո, Հիսուս Քրիստոսի Հոր մասին, և որը վկայում է ճշմարտության մասին, այս Հոգին, այս Բանականությունը չի տրվում բոլոր մարդկանց, եթե նրանք չեն ապաշխարում իրենց մերքերից և արժանի չեն դառնում Տիրոջ առաջ [տե՛ս 3 Նեփի 28.11]: Այն ժամանակ նրանք ստանում են Սուրբ Հոգու պարգևը՝ ձեռնադրվելով նրանց կողմից, ովքեր լիազորված են Աստծո կողմից՝ շնորհելու Նրա օրհնությունները մարդկանց զավակներին:6

Սուրբ Հոգու նվիրումը կամ «պարգևը» պարզապես մարդուն իրավունք է տալիս ցանկացած պահի, երբ նա արժանի է դրան կամ ցանկանում է դա, ստանալ Սուրբ Հոգուց ճշմարտության զորությունն ու լույսը, թեև նա հաճախ կարող է թողնվել իր անձնական հոգուն և դատողությանը:7

Սուրբ Հոգին լապտեր է, որպեսզի լուսավորի մեր առաջընթացը:

Սուրբ Հոգին նախատեսված է՝ վկայություն բերել Քրիստոսի մասին, կամ վկայել Նրա մասին, և հավաստել հավատացյալին ճշմարտության մասին հիշեցնելով նրան այն, ինչն անցել է և ցույց տալով կամ հայտնելով նրա մտքում ներկա և գալիք բաները: «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, և կհիշեցնէ ձեզ ամեն ինչն որ ձեզ ասեցի»: [Հովհաննես ԺԴ.26:] «Նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտության մեջ»: [Հովհաննես ԺԶ.13:]8

Վերջին Օրերի Սրբերի պարտականությունն է՝ ուսուցանել երեխաներին … Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ ստանալու անհրաժեշտության մասին, որը նրանց կառաջնորդի դեպի ամեն ճշմարտություն, և որը կհայտնի անցած և գալիք բաների մասին, և ավելի պարզորոշ ցույց կտա նրանց ներկա բաները, որպեսզի հասկանան ճշմարտությունը և քայլեն լույսի մեջ, ինչպես Քրիստոսն է լույսի մեջ, որպեսզի ընկերակցեն Նրան և Նրա արյունը մաքրի իրենց բոլոր մեղրերը:9

Մեզ համար գծված է մի ճանապարհ, որով պետք է քայլենք: Դա այն նեղ և անճուկ ճանապարհն է, որը տանում է ետ՝ դեպի Աստծո ներկայություն: Լապտերը, որ պետք է լուսավորի մեր առաջընթացը, Սուրբ Հոգին է, որը մենք ստանում ենք մեր նոր ծնունդի ժամանակ կամ դրանից հետո: Եթե մհնք վարանում ենք կամ շեղվում ճանապարհից, մեր լապտերը կաղոտանա և, ի վերջո, կհանգչի: Այն ժամանակ, ահա Մխիթարիչը, հայտնության աղբյուրը, կլքի մեզ և խավարը կփոխարինի նրան: Արդ որքա՜ն մեծ կլինի այդ խավարը: Կախված նրանից, թե որքան պայծառ էր մեր լույսը, այնքան էլ խիտ կլինի մեզ պատող խավարը: Եվ եթե անհապաղ չապաշխարենք, խավարն այնքան կխտանա, որ մեր տեսադաշտից կկորցնենք մեր կոչումն ու կմոռանանք Նրան, ով փրկագնել է և Իր սեփականը համարել մեզ:10

Սուրբ Հոգու նշանակումն է՝ լուսավորել մարդկանց մտքերը Աստծո բաների վերաբերյալ, որպեսզի դարճի գալու ժամանակ նրանց հավաստիացնի Աստծո կամքը կատարելու վերաբերյալ և նրանց մեջ լինի հաստատուն վկայություն, որպես իրենց կյանքի ընկերակից, գործելով որպես դեպի ամեն ճշմարտություն տանող հաստատուն և ապահով առաջնորդ և օրեցօր լցնելով նրանց ուրախությամբ ու ցնծությամբ, բոլոր մարդկանց հանդեպ բարիք գործելու տրամադրվածությամբ, գերադասելով վնասվել, քան վնասել, լինել բարի ու ողորմած, համբերատար ու գթասիրտ: Նրանք, ովքեր ունեն անգին պարգևը, այս մհծագին մարգարիտը, ունեն արդարության անհագ ծարավ: Առանց Սուրբ Հոգու օգնության ոչ մի մահկնացու չի կարող քայլել նեղ ու անճուկ ճանապարհով, ի վիճակի լինելով տարբերել չարը բարուց, անկեղծը կեղծից, որոնք այնքան նման կարող են թվալ: Ուստի, Վերջին Օրերի Սրբերը պետք է մաքուր և շիտակ ապրեն, որպեսզի այս Հոգին մնա նրանց մեջ, քանզի այն ունենում են միայն արդարակյացները: Ես չեմ կարող ստանալ այն ճեզ համար, ոչ էլ դուք՝ ինճ համար. յուրաքանչյուրն ինքը պետք է ճգտի դրան, ինչպիսի պայմաններում էլ որ ծնված լինի, լինի կիրթ, թե անկիրթ: Արտոնություն է տրված բոլորին՝ դառնալ ճաշակողները դրա:11

Սուրբ Հոգին իջնում է միայն արդարակյացների և նրանց վրա, որոնց մեղքերը ներվել են: … Քանի դեռ Վերջին Օրերի Սրբերը կհնազանդվեն Աստծո պատվիրաններին, կգնահատեն արտոնություններն ու օրհնությունները, որոնք ունեն Եկեղեցում, և իրենց ժամանակն ու ունեցվածքը կօգտագործեն ի փառս Աստծո անվան, կկառուցեն Սիոնը, և կհաստատեն ճշմարտությունն ու արդարությունը երկրի վրա, մեր Երկնային Հայրը կապված կլինի իր երդումով և ուխտով՝ պաշտպանելու նրանց ամեն մի թշնամուց և օգնելու հաղթահարել ամեն մի խոչընդոտ, որ կարող է կանգնել նրանց առաջ կամ նրանց ճանապարհին: Սակայն երբ համայնքի անդամները սկսեն մտածել միայն իրենց մասին, դառնալով եսասեր, կլանվեն կյանքի նյութական բաներով և իրենց հավատը դնեն հարստությունների վրա, այդ ժամանակ Աստծո զորությունը կսկսի հեռանալ նրանցից, և եթե չապաշխարեն, ապա Սուրբ Հոգին ամբողջովին կլքի նրանց և նրանք կմնան իրենք իրենցով:12

Դուք, որ հնազանդվել եք հավիտենական Ավետարանի պահանջներին և ընտրվել եք աշխարհից, ստանալով Սուրբ Հոգու պարգևը ճեռնադրմամբ, ձեր արտոնությունն է ստանալ Հոգու վկայությունը, ձեր արտոնությունն է կռահել և տեսնել միտքն ու կամքը Հոր՝ ինչ վերաբերում է ձեր բարօրությանը և Աստծո գործի վերջնական հաղթանակին:13

Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք Վերածնվել:

Փրկիչն ասաց Նիկոդեմոսին. «Եթե մեկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայությունը տեսնել», [տե՛ս Հովհաննես Գ.3] և դա ճշմարիտ է նաև այսօր: Մարդը պետք է անգիտությունից դեպի ճշմարտություն ծնվի այսօր: … Եթե նա նման ձևով չծնվի, ապա ավելի կույր է, քան նա, ում Քրիստոսը բժշկեց, քանզի ունենալով աչք նա չի տեսնում և ունենալով ականջ, չի լսում:14

Այսօր այդ փոփոխությունը կատարվում է Աստծո յուրաքանչյուր որդու և դստեր հետ, որն ապաշխարում է իր մեղքերից, որն իրեն խոնարհեցնում է Տիրոջ առաջ և փնտրում է ներում ու մեղքերի թողություն՝ ընկղմամբ մկրտության միջոցով նրա կողմից, որը իշխանություն ունի կատարելու Հիսուս Քրիստոսի ավետարանի այդ սրբազան արարողությունը: Քանզի այս նոր ծնունդի մասին է ասում Քրիստոսը Նիկոդեմոսին, որպես բացառիկ կարևորություն, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Աստծո արքայությունը, և առանց որի մարդը չի կարող մտնել այդ արքայությունը: Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը կարող է հիշել այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել մեր սրտում, երբ մկրտվել ենք մեր մեղքերի թողության համար: … Ես խոսում եմ Սուրբ Հոգու ազդեցության և զորության մասին, որը ես զգացել եմ, երբ մկրտվեցի իմ մեղքերի թողության համար: Դա խաղաղության, սիրո և լույսի զգացողություն էր: …

Օ՜, եթե այդ օրվանից մինչ այսօր կարողանայի պահել այդ նույն հոգին և անհագ ցանկությունն իմ սրտում կյանքիս ամեն մի վայրկյանին: Թեև մեզանից շատերը, ովքեր ստացել են այդ վկայությունը, սրտի այդ փոփոխությունը, չնայած հնարավոր է սխալվել ենք դատողության մեջ կամ կատարել շատ սխալներ և մեր կյանքում թերացել ենք պահել ճշմարիտ չափանիշները, սակայն ապաշխարել ենք չարիքից և ժամանակ առ ժամանակ փնտրել թողություն Տիրոջ ճեռքից: Այդպես էլ մինչ այսօր նույն ցանկությունը և նպատակը, որը լցրել է մեր հոգին, երբ մկրտվել ենք և ստացել մեր մեղրերի թողությունը, դեռևս համակում է մեր սիրտը և մնում մեր հոգիների գլխավոր զգացմունքն ու տենչը: Թեև ժամանակ առ ժամանակ մենք հնարավոր է զայրանանք, և մեր ցասումը դրդի մեզ ասել կամ անել այնպիսի բաներ, որոնք հաճելի չեն Աստծո աչքում, այնուամենայնիվ եթե անմիջապես վերադառնում ենք խոհեմությանը և հեռանում խավարի իշխանությունից, մենք զգում ենք մեզ խոնարհ, ապաշխարող և թողություն ենք խնդրում մեզ և, հնարավոր է, ուրիշներին պատճառած վնասի համար: Այն հզոր, լուրջ, տոգորող ցանկությունը, որը ճշմարտությունից և Սուրբ Հոգու վկայությունից ծնվում է այն մարդկանց սրտերում, որոնք հնազանդվում են ճշմարտությանը, արթնանում է և կրկին համակում մեր հոգին, որպեսզի առաջնորդի մեզ պարտականության ճանապարհով: Սա է իմ վկայությունը, և ես գիտեմ, որ դա ճշմարիտ է:15

Աններելի մեղք է համարվում Սուրբ Հոգին կամովին մերժելն ու արհամարելը՝ Նրա վկայությունը ստանալուց հետո:

Ոչ ոք չի կարող մեղանչել լույսի դեմ, մինչև չունենա այն, ոչ էլ Սուրբ Հոգու դեմ, մինչև որ չստանա այն Աստծո պարգևով՝ նշված եղանակով կամ ճանապարհով: Մեղանչել Սուրբ Հոգու դեմ՝ ճշմարտության Հոգու, Մխիթարիչի, Հոր և Որդու Վկայի դեմ, կամովին մերժելով և արհամարելով Նրան, դա [աններելի մեղք է]:16

Աչ ոք ոչ մի կերպ չի կարող անգիտակցորեն աններելի մեղք գործել: Մարդը պետք է Քրիստոսի մասին գիտելիք ստանա, նա պետք է իր սրտում Քրիստոսի մասին վկայություն ստանա, և ունենա լույս ու զորություն, գիտելիք ու հասկացողություն, նախքան այդ մեղքը կկարողանա գործել: Սակայն եթե մարդը, Հոգու վկայությունը ստանալուց հետո, երես է դարձնում ճշմարտությունից, պղծում է իր ստացած գիտելիքը, կոխ տալիս իր ոտքերով, կրկին խայտառակ անում Քրիստոսին, ուրանում Նրա քավությունը, հարության զորությունը, հրաշքները, որոնք Նա գործել է մարդկային ընտանիքի փրկության համար, և իր սրտում ասում է. «Դա ճշմարիտ չէ», և մնում է այդ ճշմարտությունը մերժելու վիճակում, ապա նա աններելի մեղք է գործում:17

Ինչո՞ւ [Փրկչի Խաչելությունից հետո Առաքյալները] մոռացան և կարծես անտեղյակ էին այն ամենից, ինչ Փրկիչը սովորեցրել էր, ինչ վերաբերում էր երկրի վրա Իր առաքելության նպատակին: Որովհետև նրանք չունեին մեկ կարևոր գիծ, նրանք դեռևս «օժտված չէին զորությամբ վերևից»: [Տե՛ս Ղուկաս ԻԴ.49:] Նրանք դեռևս չէին ստացել Սուրբ Հոգու պարգևը: …

Եթե այդ ժամանակ աշակերտներն օժտված լինեին «Սուրբ Հոգու պարգևով», կամ «զորությամբ վերևից», նրանց ճակատագիրն ամենևին այլ կլիներ …, որը և ապացուցեցին հետագա իրադարձությունները: Եթե Պետրոսը, որը գլխավոր առաքյալն էր, ստացած լիներ Սուրբ Հոգու պարգևը և դրա զորությունն ու վկայությունը մինչև սոսկալի գիշերը, որի ժամանակ նա անիծեց, երդումով ուրացավ իր Տիրոջը [տե՛ս Մատթէոս ԻԶ. 69–75], հետևանքները նրա համար այլ կերպ կդասավորվեին, քանզի նա մեղանչեց «լույսի և գիտելիքի» դեմ, և «Սուրբ Հոգու դեմ», որի համար չկա ներում: Այդպիսով, այն փաստը, որ նա ներվեց, դառնաղի արցունքների և ապաշխարության արդյունքում, ապացույցն է այն բանի, որ նա չուներ Սուրբ Հոգու վկայությունը և երբեք չէր ստացել այն: Մյուս հետևորդները կամ Քրիստոսի առաքյալները նույն վիճակում էին, և միայն այդ օրը երեկոյան, երբ Հիսուսը գերեզմանից դուրս եկավ, նրանց շնորհեց այս անգին պարգևը [տե՛ս Հովհաննես Ի.22]:18

Նախքան հարություն առած Քավիչը կթողներ աշխարհը, նա պատվիրեց իր աշակերտներին մնալ Երուսաղեմ քաղաքում, մինչև չօժտվեն զորությամբ վերևից: Նրանք այդպես էլ արեցին, և մինչ միասին էին, խոստման համաձայն Մխիթարիչը եկավ լցնելով նրանց սրտերը աննկարագրելի ուրախությամբ, այնպես որ նրանք խոսում էին լեզուներով և մարգարեանում: Եվ այս սուրբ էակի ոգեշնչող ազդեցությունը ուղեկցում էր նրանց՝ իրենց ծառայության բոլոր պարտականությունները կատարելիս, որի շնորհիվ նրանք կարողանում էին կատարել այն մեծ առաքելությունը, որին կանչվել էին Փրկչի կողմից:19

Տարսոնացի Սողոսն ունենալով բացառիկ խելք և կրթություն, Գամաղիէլի ոտքի մոտ մեծացած, կատարյալ ձևով ուսուցանված օրենքին, հալածում էր Սրբերին ի մահ, կապելով և բանտ նետելով և՛ տղամարդկանց և՛ կանանց: Իսկ երբ մարտիրոսացած Ստեփանի արյունն էր թափվում, Սողոսը կանգնած պահպանում էր նրանց հագուստները, ովքեր սպանում էին նրան, և խրախուսում էր նրան սպանողներին: Եվ նա «տանից տուն էր մտնում, և մարդկանց և կանանց քաշում մատնում էր բանտի մեջ»: [Գործք Ո.3:] Իսկ երբ նրանց մահապատժի էին ենթարկում, նա նրանց դեմ էր բարձրացնում իր ձայնը և «բոլոր ժողովարաններումը շատ անգամ պատիժ տալով նորանց և բռնադատում որ հայհոյեն. և էլ ավելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էր մինչև դրսի քաղաքները», [Գործք ԻԶ.11] և չնայած այս ամենին այդ մարդը աններելի մեղք չէր գործել, քանի որ նա չէր ճանաչում Սուրբ Հոգուն:20

Եթե որևէ մեկն այս աշխարհում կարող է աններելի մեղք գործել, դուք կգտնեք նրան այն մարդկանց մեջ, ովքեր ունեն կամ գալու են ճշմարտության գիտելիքին: … Դուք և ես ստացել ենք լույսը: Մենք ստացել ենք Սուրբ Քահանայությունը: Մենք ստացել ենք Սուրբ Հոգու վկայությունը, և մահից դեպի կյանք ենք բերվել: Այդ պատճառով մենք այժմ շատ ապահով կամ վտանգավոր հողի վրա ենք կանգնած. վտանգավոր՝ եթե կատակում ենք սրբազան բաների հետ, որոնք մեր հոգածությանն են հանձնվել: Ուստի, ես զգուշացնում եմ ձեզ, իմ եղբայրնե՛ ր և քույրե՛ ր, հատկապես իմ եղբայրներին, որ չկատակեք ձեր [քահանայության] հետ: … Եթե կատակեք, ինչպես կենդանի է Աստված, Նա կհեռացնի Իր Հոգին ձեզանից, և կգա ժամանակը, երբ կհակառակվեք լույսի և գիտելիքի դեմ, որը դուք ստացել եք, և դուք կորստի որդիներ կդառնաք: Ուստի, դուք լավ կլիներ զգուշանայիք, չլինի թե երկրորդ մահը անցնի ձեր վրայով:21

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞րն է տարբերությունը Սուրբ Հոգու ժամանակավոր ազդեցության կամ դրսևորման և Սուրբ Հոգու պարգևի միջև: (Տես՛ նաև Մորոնի 10.4:) Ինչպե՞ս կարող ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Ինչպիսի՞ օրհնություններ են գալիս մեզ, երբ պատվում ենք այս պարգևը:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին ուղեկցել մեզ դեպի ամեն ճշմարտություն: (Տե՛ս Հովհաննես ԺԶ.13:) Ո՞ր ճշմարտությունների մասին է Սուրբ Հոգին վկայել ձեզ:

  • Ինչո՞ւ է լապտերը լավ խորհրդանիշ հանդիսանում Սուրբ Հոգին ներկայացնելու համար: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հավաստիանանք, որ ալդ լապտերը պայծառ լուլս է տալիս մեր կյանքում:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեծացնենք Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին օրհնում իրենց կյանքը:

  • Ի՞նչ պետք է մենք կատարենք, որպեսզի կրկին ծնվենք, ինչպես Փրկիչն է ասել: (Տե՛ս Հովհաննես Գ.5:) Ինչպիսի՞ զգացումներ են ուղեկցում այս վերածնունդին: Ինչպե՞ս կարող ենք պահել այս զգացումները: (Տե՛ս Ալմա 5.14–16, 26:)

  • Ո՞րն է աններելի մեղքը: Ի՞նչ է նշանակում կաաակել «սրբազան բաների հետ, որոնք մեր հոգածությանն են հանճնվել»:

Հղումներ

  1. Joseph F. Smith Journal, 1856, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints; spelling modernized.

  2. Deseret News: Semi-Weekly, 29 Jan. 1878, 1.

  3. Gospel Doctrine, 5th ed. (1939), 61.

  4. In James R. Clark, Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 5:4.

  5. Gospel Doctrine, 59–60.

  6. Gospel Doctrine, 67.

  7. Gospel Doctrine, 60–61.

  8. Gospel Doctrine, 101.

  9. Gospel Doctrine, 291.

  10. Deseret News: Semi-Weekly, 28 Nov. 1876, 1.

  11. Deseret News: Semi-Weekly, 28 Nov. 1876, 1.

  12. Gospel Doctrine, 50–51.

  13. Deseret News: Semi-Weekly, 22 Apr. 1884, 1.

  14. Gospel Doctrine, 97.

  15. Gospel Doctrine, 96–97.

  16. Gospel Doctrine, 434.

  17. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9.

  18. Gospel Doctrine, 20–21.

  19. Gospel Doctrine, 92.

  20. Gospel Doctrine, 433–34.

  21. Deseret Evening News, 9 Feb. 1895, 9.