Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 126


Բաժին 126

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Բրիգամ Յանգի տանը, Նավուում, Իլինոյս, 1841թ. հուլիսի 9-ին (History of the Church, 4.382): Այդ ժամանակ Բրիգամ Յանգը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր:

1–3՝ Բրիգամ Յանգը գովաբանվում է իր գործերի համար և ազատվում է հետագա հեռավոր ճամփորդություններից:

1 Թանկագի՛ն և շատ սիրելի՛ եղբայր աԲրիգամ Յանգ, ճշմարիտ այսպես է ասում Տերը քեզ. Իմ ծառա՛ Բրիգամ, քեզանից այլևս չի պահանջվում թողնել քո ընտանիքը, ինչպես նախկինում, քանզի քո ընծան ընդունելի է ինձ համար:

2 Ես տեսել եմ ճամփորդությունների ժամանակ քո ագործերն ու տքնանքն իմ անվան համար:

3 Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ուղարկել իմ խոսքը դուրս և առանձնակի հոգալ աընտանիքիդ համար այս ժամանակից ի վեր՝ այսուհետև և հավիտյան: Ամեն: