Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 73


Բաժին 73

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Հայրամում, Օհայո, 1832թ. հունվարի 10-ին (History of the Church, 1.241–242): Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից սկսած՝ Մարգարեն և Սիդնին զբաղված էին քարոզելով, և դրա շնորհիվ մեծ գործ էր արվել՝ մեղմացնելու համար Եկեղեցու հանդեպ առաջացած անբարյացակամությունը (տե՛ս 71-րդ բաժնի նախադրությունը):

1–2՝ Երեցները պետք է շարունակեն քարոզելը. 3–6՝ Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը պետք է շարունակեն թարգմանել Աստվածաշունչը, մինչև նրա ավարտը:

1 Քանզի ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Ինձ նպատակահարմար է, որ նրանք աշարունակեն ավետարանը քարոզելը և եկեղեցիներին հորդորելը, մերձակա շրջաններում, մինչև համաժողովը.

2 Իսկ դրանից հետո, ահա, համաժողովի աձայնով նրանց հայտնի կդարձվեն իրենց առանձին առաքելությունները:

3 Արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ ծառանե՛ր Ջոզեֆ Սմիթ կրտսեր և Սիդնի Ռիգդոն, ասում է Տերը. աԱնհրաժեշտ է կրկին բթարգմանել.

4 Եվ, որքան որ հնարավոր է, քարոզել մերձակա շրջաններում, մինչև համաժողովը. իսկ դրանից հետո անհրաժեշտ է շարունակել թարգմանության գործը, մինչև այն ավարտվի:

5 Եվ թող սա օրինակ լինի երեցների համար, մինչև որ ստանան լրացուցիչ գիտելիք, ճիշտ ինչպես գրված է:

6 Արդ, ես ձեզ չեմ տալիս ավելին այժմ: աԳոտեպնդեք ձեր մեջքը և լրջմիտ եղեք: Ճիշտ այդպես: Ամեն: